Ալիևը հայտարարել է, թե ՌԴ-ի հետ դաշնակցային հռչակագիրն արտացոլում է Ադրբեջանի ռազմավարական շահերը
 |factor.am|
16:19 - 29 ապրիլի, 2022

Ալիևը հայտարարել է, թե ՌԴ-ի հետ դաշնակցային հռչակագիրն արտացոլում է Ադրբեջանի ռազմավարական շահերը |factor.am|

factor.am: Այսօր Բաքվում միջազգային համաժողովի մասնակիցների հետ հանդիպմանը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն անդրադարձել է Բաքվի և Մոսկվայի հարաբերություններին՝ նշելով, որ երկու երկրները համագործակցում են հարցերի լայն շրջանակի շուրջ, և որ 2022թ․ փետրվարին ստորագրված դաշնակցային համագործակցության մասին հռչակագիրը լիովին համապատասխանում է Բաքվի շահերին, գրում են տեղական լրատվամիջոցները։

«Ադրբեջանի և Ռուսաստանի միջև դաշնակցային համագործակցության մասին հռչակագիրն արտացոլում է մեր ռազմավարական շահերը, քանի որ Ռուսաստանը մեր հարևանն է, գործընկերը, որն ակտիվ մասնակցություն է ունեցել Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ավարտի գործում, որի խաղաղապահներն այսօր գտնվում են Ղարաբաղում։ Կան այլ հարցեր ևս, որոնց շուրջ մենք համագործակցում ենք արդեն շատ տարիներ՝ տնտեսական, էներգետիկ, տրանսպորտային, հումանիտար, մշակութային և այլն»,- ասել է Ալիևը։

Նա նաև ընդգծել է, որ Բաքուն համագործակցում է Ռուսաստանի հետ նաև ռազմական ոլորտում, մասնավորապես, սպառազինություն ու զինտեխնիկա գնում է։ «Բացի այդ, մենք Ռուսաստանից գնում ենք շատ զինտեխնիկա, իհարկե, շուկայական գներով՝ ի տարբերություն Հայաստանի, որն այդ զենքերն «անվճար է» ստացել»,- հայտարարել է Ադրբեջանի նախագահը։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել