Գյումրիում «Դիմադրություն» շարժումն իրազեկման երթ իրականացրեց |news.am|

news.am: Գյումրիում «Դիմադրություն» շարժումը իրազեկման երթ իրականացրեց, որն ավարտվեց մոմավառությամբ՝ ի հիշատակ 44-օրյա պատերազմում նահատակված տղաների։

ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն իր ելույթում ասաց, որ մեր նահատակ զինվորների հոգիները պահանջում են արդարություն, արժանապատիվ, ազգային իշխանություն։

«Եվ սա է, որ մեզ պետք է մղի ազգային իշխանության դրսեւորմանը։ Մայիսի 1-ն այն լուսավոր հաղթարշավի սկիզբն է, երբ մենք ձեզ հետ միասին պետք է ապահովենք անհրաժեշտ մասնակցությունը Երեւանին, եւ պատահական չէ, որ Գյումրին համարվում է հայրաքաղաք․ հայրաքաղաքը պետք է լինի մայրաքաղաքի թիկունքին։ Մայիսի 1-ին բոլորս միասին պետք է սկիզբ դնենք նոր արշալույսի»,- երթն ամփոփեց Արծվիկ Մինասյանը։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով