Ոստիկանությունը նույնպես հայտնել է հավաքի մասնակիցների կողմից ԱԺ շենքը զավթելու մտադրության մասին
14:59 - 04 մայիսի, 2022

Ոստիկանությունը նույնպես հայտնել է հավաքի մասնակիցների կողմից ԱԺ շենքը զավթելու մտադրության մասին

ՀՀ ոստիկանությունը հայտարարություն է տարածել՝ զգուշացնելով, որ  Երևան քաղաքում անցկացվող հավաքի որոշ մասնակիցներ մտադիր են մայիսի 4-ին կայանալիք ՀՀ ԱԺ նիստի ընթացքում զավթելու ԱԺ շենքը:

Հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է.

«Հարգելի հայրենակիցներ, տեղեկություններ կան, որ Երևան քաղաքում անցկացվող հավաքի որոշ մասնակիցներ մտադիր են այսօր կայանալիք ՀՀ ԱԺ նիստի ընթացքում իրականացնել հակաօրինական գործողություններ՝ զավթելու ԱԺ շենքը՝ այդ կերպ խաթարելով հասարակական կարգն ու հասարակական անվտանգությունը:

ՀՀ ոստիկանությունը կոչ է անում ձեռնպահ մնալ հակաօրինական գործողություններից, հակառակ պարագայում կատարվածի ողջ պատասխանատվությունն ընկնելու է հավաքի կազմակերպիչների վրա:

Կրկին հորդորում ենք բոլոր օրինապահ քաղաքացիներին՝ չտրվել սադրանքներին և զերծ մնալ ոչ իրավաչափ գործողություններից, հակառակ դեպքում նույնպես կենթարկվեն պատասխանատվության»:

Ավելի վաղ, նմանատիպ հաղորդագրություն է տարածել նաև ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել