«Ղազախի շրջանի 7 գյուղերի և Քյարքիի հարցը պետք է լուծվի սահմանազատման համատեքստում»․ Ադրբեջանի ԱԳ փոխնախարար |hetq.am|
13:29 - 10 մայիսի, 2022

«Ղազախի շրջանի 7 գյուղերի և Քյարքիի հարցը պետք է լուծվի սահմանազատման համատեքստում»․ Ադրբեջանի ԱԳ փոխնախարար |hetq.am|

hetq.am: Ղազախի շրջանի յոթ գյուղերի (նկատի ունի Տավուշի մարզում գտնվող 7 անկլավները), և Քյարքիի (Տիգրանաշենը) վերադարձը պետք է իրականացվի Հայաստանի հետ սահմանի սահմանազատման գործընթացի պահանջին համապատասխան։ Այդ մասին ադրբեջանական APA գործակալության փոխանցմամբ՝ հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի փոխնախարար Խալաֆ Խալաֆովը։ 

Վերջինիս խոսքով՝ այդ տարածքների Ադրբեջանի կազմ վերադարձի հարցը պետք է լուծվի իրականացվող բանակցությունների արդյունքում։

«Հայաստանը երբեք չի կարող հայտարարել, որ այդ տարածքները չեն հանդիսանում Ադրբեջանի տարածք։ Այդ տարածքները հանդիսանում են Ադրբեջանի տարածք։ Քանի որ այդ տարածքների վերադարձը Ադրբեջանի կազմ պահանջում է սահմանազատման գործընթաց, հարցը կդիտարկվի այդ համատեքստում։ Ադրբեջանի կազմ այդ տարածքների վերադարձը կքննարկվի և կգտնի իր լուծումը»,- հայտարարել է Խալաֆովը։

Մի քանի օր առաջ ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել էր, որ անհասկանալի են ընդդիմության պնդումները, որ եթե կնքվի խաղաղության պայմանագիր, ապա անկլավների հարց է առաջանալու։ «Ընդդիմությունն ընդհանրապես շարունակական, կարելի է ասել, անհիմն հայտարարություններ է անում, որն իրականության հետ մեծ աղերս չունի։ Մինչև այս պահն անկլավների հարց չի բարձրացվել, քանի որ երկու կողմից էլ անկլավ կա։ Գիտեք որ և՛ Ադրբեջանի տարածքում անկլավ կա՝ Արծվաշենը, և՛ Հայաստանի տարածքում կան անկլավներ, և նրանց տարածքները գրեթե հավասար են։ Երկու կողմն էլ լուռ է այս հարցում, այն դեռևս չի քննարկվել։ Մեր հույսն այն է, որ հնարավոր լուծման տարբերակն է՝ Հայաստանի անկլավը թողնվում է Ադրբեջանին, Ադրբեջանի անկլավները, որոնք Հայաստանի տարածքում են, մնում է Հայաստանին»,- հայտարարել էր Գրիգորյանը։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել