Հյուսիսային Կորեան հայտնել է Covid-19-ից մահվան առաջին դեպքերի մասին

 |armenpress.am|
18:41 - 13 մայիսի, 2022

Հյուսիսային Կորեան հայտնել է Covid-19-ից մահվան առաջին դեպքերի մասին |armenpress.am|

armenpress.am: Հյուսիսային Կորեան հայտնել է կորոնավիրուսի բռնկման մասին, ամենայն հավանականությամբ մահացել է 6 քաղաքացի, վարակվել  ավելի քան 350 հազարը: Ինչպես հայտնում է CNN-ը, այս մասին տեղեկացրել է պետական լրատվամիջոցը:

Այս հայտարարությունից մեկ օր առաջ երկրում հայտնել էին կորոնավիրուսի առաջին դեպքի մասին՝ իրավիճակը բնութագրելով որպես «ազգային խոշոր արտակարգ իրավիճակ»:

Այս պահի դրությամբ մեկուսացված է մինչև 187 հազար 800 մարդ:

Հյուսիսային Կորեան համաճարակի սկսվելուց ի վեր նախկինում չէր հայտնել կորոնավիրուսի որևէ դեպքի մասին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել