Վլադիմիր Պուտինը Ֆինլանդիայի նախագահի հետ քննարկել է Ֆինլանդիայի կողմից ՆԱՏՕ-ի անդամակցության հարցը |armenpress.am|
16:46 - 14 մայիսի, 2022

Վլադիմիր Պուտինը Ֆինլանդիայի նախագահի հետ քննարկել է Ֆինլանդիայի կողմից ՆԱՏՕ-ի անդամակցության հարցը |armenpress.am|

armenpress.am: Ֆինլանդական կողմի նախաձեռնությամբ մայիսի 14-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել այդ երկրի նախագահ Սաուլի Նիինիստյոյի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջև: Հեռախոսազրույցի մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ նախագահի պաշտոնական կայքը:

Մասնավորապես, նշվել է, որ երկու երկրի ղեկավարներն անկեղծ մտքեր են փոխանակել Ֆինլանդիայի կողմից ՆԱՏՕ-ի անդամակցության մտադրության վերաբերյալ:  

«Վլադիմիր Պուտինն ընդգծել է, որ ռազմական չեզոքության ավանդական քաղաքականությունից հրաժարվելը սխալ կլինի, քանի որ Ֆինլանդիայի անվտանգությանը սպառնացող վտանգներ չկան։ Երկրի արտաքին քաղաքական ուղղության նման փոփոխությունը կարող է բացասաբար անդրադառնալ ռուս-ֆիննական հարաբերությունների վրա, որոնք երկար տարիների ընթացքում եղել են բարիդրացիության և գործընկերային համագործակցության ոգով, ունեցել են փոխշահավետ բնույթ»,- ասվում է Կրեմլի հայտարարության մեջ։

Երկու երկրի ղեկավարներն անդրադարձել են նաև Ուկրաինայի իրադրությանը: Ներկայացնելով ռուս-ուկրաինական բանակցությունների ներկայիս ընթացքը՝ Վլադիմիր Պուտինը, մասնավորապես, հայտնել է, որ Ուկրաինան հետաքրքրություն չի ցուցաբերում լուրջ և կառուցողական երկխոսության հաստատմանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել