Ռուսաստանի ԱԳՆ-ն առաջնահերթություն է համարում ՀԱՊԿ երկրների հետ փոխգործակցության ամրապնդումը
14:20 - 15 մայիսի, 2022

Ռուսաստանի ԱԳՆ-ն առաջնահերթություն է համարում ՀԱՊԿ երկրների հետ փոխգործակցության ամրապնդումը

Ռուսաստանը որպես իր արտաքին քաղաքականության առաջնահերթություն է դիտարկում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների հետ համագործակցության զարգացումն ու ամրապնդումը։ Այս մասին այսօր հայտարարել է ՌԴ ԱԳՆ-ն պայմանագրի ստորագրման 30-ամյակի կապակցությամբ, գրում է ՏԱՍՍ-ը։

Գերատեսչությունը նշել է, որ պատմական մասշտաբներով համեմատաբար ոչ մեծ ժամանակահատվածում ՀԱՊԿ-ը շատ բաների է հասել․

«Անդամ պետությունների համատեղ ջանքերով ստեղծվել է ամբողջական, արդյունավետ կառույց՝ անվտանգության հետ կապված հարցերի համատեղ լուծման և համաշխարհային հարթակում հավաքական շահերի զարգացման համար։ ՀԱՊԿ-ն այսօր առանցքային դեր է խաղում տարածաշրջանային կայունության պահպանման հարցում, հուսալիորեն երաշխավորում է անվտանգությունն իր պատասխանատվության գոտում, որը ներառում է կազմակերպության անդամ երկրների տարածքները»։

Նախարարությունը նշել է նաև, որ աստիճանաբար ձևավորվում են բոլոր անհրաժեշտ պայմանները, որպեսզի ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերը մասնակցեն ՄԱԿ հովանու ներքո անցկացվող գործողություններին։

 

Նորա Վանյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել