Դիվանագիտական կարգավորումը հնարավոր է միայն ՌԴ զորքերի դուրսբերումից հետո․ Շոլցն ու Զելենսկին հեռախոսազրույց են ունեցել
15:14 - 17 մայիսի, 2022

Դիվանագիտական կարգավորումը հնարավոր է միայն ՌԴ զորքերի դուրսբերումից հետո․ Շոլցն ու Զելենսկին հեռախոսազրույց են ունեցել

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հեռախոսով քննարկել են ռազմական և հումանիտար իրավիճակն Ուկրաինայում։ «Նրանք եզրակացության են եկել, որ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցությունների միջոցով հակամարտության դիվանագիտական կարգավորումը կպահանջի Ռուսաստանի կողմից ռազմական գործողությունների անհապաղ դադարեցում և ռուսական զորքերի դուրսբերում Ուկրաինայից», - DW-ի փոխանցմամբ՝ ասել է Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Հեբեշտրայտը։

Վլադիմիր Զելենսկին Շոլցի հետ բանակցություններն «արդյունավետ» է անվանել։

«Քննարկել ենք իրավիճակը ճակատում, ՌԴ վրա գործադրվող ճնշումը շարունակելու հարցը, պատժամիջոցների խստացումը, խաղաղության հասնելու հեռանկարները։ Գնահատում ենք Գերմանիայի աջակցությունն, այդ թվում՝ պաշտպանական։ Հույսեր ենք կապում ԵՄ-ին Ուկրաինայի լիիրավ անդամակցության ճանապարհին Գերմանիայի հետագա աջակցության հետ», - գրել է Ուկրաինայի նախագահը Թվիթերում։

 

Նորա Վանյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել