Ֆինլանդիան պատասխանել է Թուրքիային․ «ՆԱՏՕ-ին անդամակցելը չի կարող առևտուր լինել»

 |factor.am|
15:29 - 17 մայիսի, 2022

Ֆինլանդիան պատասխանել է Թուրքիային․ «ՆԱՏՕ-ին անդամակցելը չի կարող առևտուր լինել» |factor.am|

factor.am: Ֆինլանդիայի ԱԳ նախարար Պեկկա Հաավստոն փարատել է այն մտավախությունները, թե Թուրքիան կարող է արգելափակել ՆԱՏՕ-ին երկրի անդամակցությունը։ Նա նշել է, որ իր երկիրն ապահով ապաստան չի լինի Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (PKK) համար՝ անդամակցության դիմաց, գրում է Euractiv-ը։

Հերքելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մեղադրանքները, թե Ֆինլանդիան (և Շվեդիան) PKK-ի համար ապահով ապաստարաններ են, Հաավիստոն ասել է․ «Մենք առևտուր չենք անում։ Մեր հստակ պատասխանը սա է։ PKK-ն արգելված է Ֆինլանդիայում, քանի որ այն ներառված է ԵՄ ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում։ Եթե սա ինչ-որ մեկի համար երկիմաստ է մնում, կարող ենք մեծատառով գրել ու ցանկացած համատեքստում ասել»։

Հիշեցնենք, որ Էրդողանը երեկ հայտարարել էր, թե Անկարան չի համաձայնի Ֆինլանդիայի և Շվեդիայի միանալուն ՆԱՏՕ-ին այն բանից հետո, երբ երկու երկրները հրաժարվեցին կատարել հանրապետության խնդրանքը՝ ահաբեկչական կազմակերպությունների հետ կապ ունեցող անձանց արտահանձնման վերաբերյալ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել