Բլինքենն ու Չավուշօղլուն քննարկել են Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը
10:38 - 19 մայիսի, 2022

Բլինքենն ու Չավուշօղլուն քննարկել են Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն մայիսի 18-ին Նյու Յորքում հանդիպել են ԱՄՆ-Թուրքիա ռազմավարական մեխանիզմի շրջանակներում՝ վերահաստատելու իրենց ամուր համագործակցությունը որպես գործընկերներ և ՆԱՏՕ-ի դաշնակիցներ։ Այս մասին նշված է երկու երկրների կառավարությունների համատեղ հայտարարության մեջ:

«Միացյալ Նահանգները և Թուրքիան հավատարիմ են սերտ համագործակցությանը ներկա աշխարհաքաղաքական մարտահրավերներին դիմակայելու համար: Պետքարտուղար Բլինքենը և արտգործնախարար Չավուշօղլուն մտադիր են խորացնել երկկողմ համագործակցությունը կառուցողական և բաց երկխոսության միջոցով, ինչպես նախատեսված է ԱՄՆ-ի Թուրքիայի «Ռազմավարական մեխանիզմով»։

Նրանք քննարկել են ուղիները և կոնկրետ քայլերը` ընդլայնելու իրենց համագործակցությունը պաշտպանության, ահաբեկչության, էներգետիկայի և պարենային անվտանգության, կլիմայի փոփոխության դեմ պայքարի և առևտրային կապերի խթանման ուղղությամբ՝ միաժամանակ պայմանավորվելով ակտիվացնել խորհրդակցությունները մի շարք տարածաշրջանային հարցերի շուրջ:

Նրանք նաև վերահաստատել են իրենց աջակցությունը Ուկրաինայի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը Ռուսաստանի անընդունելի պատերազմի դեմ»,- նշված է հաղորդագրության մեջ:

Չավուշօղլուն լրագրողների հետ զրույցում նշել է, որ, ի թիվս վերոնշյալ թեմաների, քննարկվել են նաև իրավիճակը Հարավային Կովկասում և Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել