Ռուսաստանի տրանսպորտի նախարարի խոսքով՝ պատժամիջոցները գործնականում կոտրել են Ռուսաստանի ողջ լոգիստիկ համակարգը
 |hetq.am|
15:39 - 22 մայիսի, 2022

Ռուսաստանի տրանսպորտի նախարարի խոսքով՝ պատժամիջոցները գործնականում կոտրել են Ռուսաստանի ողջ լոգիստիկ համակարգը |hetq.am|

hetq.am: Ռուսաստանի տրանսպորտի նախարար Վիտալի Սավելևը հայտարարել է, որ այդ երկրի դեմ արևմտյան պատժամիջոցները «գործնականում կոտրել են մեր երկրում ողջ լոգիստիկան»։ Այդ մասին հայտնում է Интерфакс-ը։

«Այն պատժամիջոցները, որոնք այսօր սահմանված են Ռուսաստանի Դաշնության նկատմամբ, գործնականում կոտրել են մեր երկրում ողջ լոգիստիկան։ Եվ մենք ստիպված ենք փնտրել նոր լոգիստիկ միջանցնքներ»,- ասել է ռուսաստանցի նախարարը՝ Աստրախանի մարզ կատարած այցի ժամանակ։ 

Սավելևը նշել է, որ գոյություն ունի «Հյուսիս-հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքը, որին անմիջականորեն մասնակցում է նաև Կասպյան ուղղությունը։ Նախարարի խոսքով՝ «կապված նրա հետ, որ մենք դիտարկում ենք այդ ուղղությունը, անկասկած, դրանք ոչ միայն նավահանգիստներն են, այլև մուտքը դեպի նավահանգիստներ, կամուրջներն ու ճանապարհները։ Մենք չպետք է ունենանք նեղ հատվածներ, որոնք մեզ հնարավորություն չտան վերակառուցելու»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել