Հայաստանի տարածքում միջանցքային տրամաբանության ճանապարհ չի կարող գործել. Երևանի արձագանքը՝ Ալիևի հայտարարությանը |armenpress.am|
12:10 - 24 մայիսի, 2022

Հայաստանի տարածքում միջանցքային տրամաբանության ճանապարհ չի կարող գործել. Երևանի արձագանքը՝ Ալիևի հայտարարությանը |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի տարածքում միջանցքային տրամաբանության ճանապարհ կամ տրանսպորտային ուղի չի կարող գործել: Այս մասին ասել է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:

Հարց – Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցում հայտարարել է, թե մայիսի 22-ին Բրյուսելում կողմերը եկել են պայմանավորվածության ՀՀ տարածքով միջանցք ստեղծելու՝ այդ թվում երկաթուղային եւ ավտոմոբիլային ճանապարհի կառուցման շուրջ: Ի՞նչպես կմեկնաբանեք այս հայտարարությունը:

Պատասխան – Հայաստանի Հանրապետության դիրքորոշումները որեւէ փոփոխություն չեն կրել: Հայաստանի տարածքում միջանցքային տրամաբանության ճանապարհ կամ տրանսպորտային ուղի չի կարող գործել: Բոլոր պայմանավորվածությունները, որ ձեռք են բերվել Բրյուսելում, վերաբերվում են տարածաշրջանային կոմունիկացիաների բացմանը, որոնց մասին խոսել եմ նաեւ երեկ, Ձեր հարցերին ի պատասխան: Բրյուսելում ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները տեղավորվում են նախկինում ՀՀ ներկայացուցիչների արած հրապարակային հայտարարությունների շրջանակում: Հանդիպման արդյունքներով ԵՄ խորհրդի նախագահի հայտարարության մեջ էլ կարող եք տեսնել, որ տարածաշրջանային կոմունիկացիաների բացման համատեքստում պայմանավորվածությունները վերաբերվել են սահմանային, մաքսային հսկողության, ճանապարհային վճարների գանձման, միջազգային տարանցման կազմակերպման հարցերին: Սրանք կարեւոր հարցեր են «Հայկական խաչմերուկ» նախագծի իրագործման համար եւ Հայաստանի կառավարությունը հետեւողականորեն շարժվելու է այս ուղղությամբ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել