Ավազահողմն ընդգրկել Է Իրանի 10 նահանգները |armenpress.am|

armenpress.am: Մայիսի 25-ին ավազահողմ է մոլեգնել Իրանի 10 նահանգներում: Օդում փոշու եւ ավազի առավելագույն թույլատրելի քանակը գերազանցված է մի քանի անգամ, ինչին նպաստում են սասիկ քամին եւ անկայուն եղանակը, հաղորդում է ISNA գործակալությունը՝ վկայակոչելով Իրանի Եղանակի կանխատեսման եւ ճգնաժամային իրավիճակների կառավարման ազգային կենտրոնի ղեկավար Սադեղ Զիյայանին:

«Թեհրանի, Ալբորզի, Կումի, Լորեստանի, Քերմանշահի, Համադանի, Մաքազիի, Խուզստանի, Բուշերի եւՀորմոզգանի նահանգներում դիտվում է օդի՝ բարձր աստիճանի աղտոտվածություն, սակայն Թեհրանում եւ Ալբորզում այդ ցուցանիշը նվազում է,- մեջբեում է նրա խոսքը գործակալությունը:

«Հիմնականում փոշով եւ ավազով օդի զանգվածները երկիր են ներխուժում Իրաքից եւ Սիրիայից»: Առողջությանը եւ սեփականությանը հնարավոր վնասից խուսափելու համար բնակչությանը խորհուրդ է տրված չլինել բաց օդում, հետեւել ժամանակավոր կառույցների ամրությանը: Տուժած նահանգների մեծ մասում չեղակվել են պարապմունքներն ուսումնական հաստատություններում, դադարեցված է պետական հիմնարկությունների, բանկերի աշխատանքը բացառությամբ արտակարգ ծառայությունների, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով