Սիրիան կոչ է անում ՄԱԿ-ին քայլեր ձեռնարկել՝ ընդդեմ Թուրքիայի նոր ռազմական հարձակման ծրագրերի |factor.am|

factor.am: Սիրիայի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Թուրքիայի ցանկացած ռազմական ներխուժում իր տարածք կդիտարկի որպես «ռազմական հանցագործություն և մարդկության դեմ հանցագործություն», գրում է Reuters-ը։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այս շաբաթվա սկզբին հայտարարել էր, որ Անկարան շուտով անվտանգ գոտիներ կստեղծի իր հարավային սահմաններից 30 կմ այն կողմ՝ պայքարելու, իր բնորոշմամբ, ահաբեկչական սպառնալիքների դեմ՝ ակնարկելով Սիրիայի հյուսիսում գտնվող քրդական զինված խմբավորումներին։

Անկարան 2016 թվականից Սիրիայի հյուսիսում արդեն իսկ երեք գործողություն է իրականացրել՝ հիմնականում թիրախավորելով ԱՄՆ-ի աջակցությունը վայելող Սիրիայի քրդական YPG-ին:

Դամասկոսն այս գործողությունները դիտարկում է որպես երկրի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության խախտում։ Մայիսի 26-ին Սիրիայի ԱԳ նախարարությունը հայտնել է, որ նամակ է ուղարկել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին և Անվտանգության խորհրդին՝ Թուրքիայի գործողությունները որակելով որպես անօրինական:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն