Կառավարության 3–րդ մասնաշենքի մոտ՝ ցուցարարների հետ քաշքշոցի ընթացքում, ոստիկան է ուշագնաց եղել |tert.am|
12:50 - 30 մայիսի, 2022

Կառավարության 3–րդ մասնաշենքի մոտ՝ ցուցարարների հետ քաշքշոցի ընթացքում, ոստիկան է ուշագնաց եղել |tert.am|

tert.am: «Դիմադրություն» շարժումն ակցիաներ է իրականացնելու պետական գերատեսչությունների շենքերի մոտ։ Կառավարության 3–րդ մասնաշենքի մոտ մոտ լարված իրավիճակ  ստեղծվեց այն բանից հետո, երբ ոստիկանությունը որոշեց հեռացնել մուտքի մոտից ակցիայի մասնակիցներին։

«Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորները ցանկանում էին ներս մտնել և տեղեկանալ նախարարությունների աշխատակիցների դիրքորոշման մասին իրենց ներկայացրած հայանպաստ փաստթղթի վերաբերյալ։ Ոստիկանության աշխատակիցները պնդեցին, որ ներս մտնելու համար նախ պետք է ստանալ տեսկացությունների թույլտվություն, ինչից հետո բախումներ և հրմշտոց սկսվեց։ Քաշքոցի ընթացքում վատացավ տեղում ծառայություն իրականացնող  ոստիկաններից մեկի ինքնազգացողությունը, նա ուշագնաց է եղել։ Այս պահին լարված իրավիճակը կառավարության մասնաշենքի մոտ շարունակվում է։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել