Հունվար-մայիս ամիսներին հավաքագրված եկամուտները և պետական տուրքը գերազանցել են նախանշված ցուցանիշները. ՊԵԿ
10:09 - 02 հունիսի, 2022

Հունվար-մայիս ամիսներին հավաքագրված եկամուտները և պետական տուրքը գերազանցել են նախանշված ցուցանիշները. ՊԵԿ

Պետական եկամուտների կոմիտեն հունվար-մայիս ամիսներին գերազանցել է հարկային եկամուտների և պետական տուրքի հավաքագրման նախանշված ցուցանիշները: Այս մասին տեղեկացնում է ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

«2022 թվականի հունվար-մայիս ամիսների համար նախանշվել էր (պլանավորվել էր) հավաքագրման ենթակա 714.9 մլրդ դրամի հարկային եկամուտներ և պետական տուրք: Ընթացիկ տարվա 5 ամիսներին փաստացի հավաքագրվել է 761.8 մլրդ դրամ, ինչը գերազանցում է նախանշված ցուցանիշը 46.9 մլրդ դրամով (6.6%-ով), իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը` 143.4 մլրդ դրամով կամ 23.2%-ով»,-ասված է ՊԵԿ-ի հաղորդագրությունում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել