Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանին փոխհրաձգություն է տեղի ունեցել
15:05 - 03 հունիսի, 2022

Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանին փոխհրաձգություն է տեղի ունեցել

Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանին՝ Ղրղզստանի Բատկենի շրջանի Բուլակ-Բաշի տեղանքում, սահմանապահների միջև փոխհրաձգություն է տեղի ունեցել, հայտնում է «Կոմերսանտը»՝ ղրղզական լրատվամիջոցներին հղումով։ Տաջիկստանում դեռ չեն մեկնաբանել կատարվածը։

«Անտեսելով Ղրղզական Հանրապետության տարածքը լքելու օրինական պահանջները, տաջիկ սահմանապահները կրակ են բացել ղրղզ զինծառայողների ուղղությամբ։ Երկու երկրների սահմանապահների միջև փոխհրաձգություն է տեղի ունեցել, որի ընթացքում տաջիկական կողմը ականանետներ է կիրառել», - ասված է Ղրղզստանի սահմանապահ ծառայության հաղորդագրությունում։

«Ինտերֆաքսը» հայտնում է, որ փոխհրաձգության հետևանքով վիրավորվել է Ղրղզստանի զինծառայողներից մեկը։ Ներկա պահին փոխհրաձգության վայրում են Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանապահ ծառայության ներկայացուցիչները։ Կողմերը բանակցում են՝ միջադեպի մանրամասները պարզելու համար։

Սա Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանին տեղի ունեցած հրաձգության առաջին դեպքը չէ այս տարվա հունվարից ի վեր, երբ սահմանին խոշոր բախում էր տեղի ունեցել։ Պատճառը տարաձայնություններն էին տարածքային սահմանների որոշման հարցում։ Ապրիլի 12-ին այս հատվածում կրկին փոխրաձգություն էր տեղի ունեցել։ Ապրիլի 16 -ին Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը հայտնել էր, որ Տաջիկստանի հետ 972 կմ ընդհանուր սահմանից համաձայնեցված է 664 կմ-ը։


Նորա Վանյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել