Հայաստանի քաղաքացիների 37%-ը դեմ է, որ ՀՀ-ն միութենական պետության մաս կազմի․ հարցում
16:06 - 07 հունիսի, 2022

Հայաստանի քաղաքացիների 37%-ը դեմ է, որ ՀՀ-ն միութենական պետության մաս կազմի․ հարցում

Հայաստանի քաղաքացիների 28%-ը ընդհանրապես դեմ է, որ Հայաստանը Ռուսաստանի և Բելառուսի հետ միութենական պետության մաս կազմի, իսկ 9%-ը այդ գաղափարին ավելի շուտ դեմ է։ Այս մասին է վկայում  Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնի իրականացրած «Կովկասյան բարոմետր 2021-2022»  սոցհարցմանը մասնակցած քաղաքացիների մեծամասնությունը։ 


17%-ը լիովին կողմ է, որ Հայաստանը դառնա միութենական պետության մաս, իսկ 17%-ը ավելի շատ կողմ է։ 16%-ն էլ որոշ չափով կողմ է և որոշ չափով դեմ է միութենական պետությանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել