Ընդդիմադիր պատգամավորները մտել են Առողջապահության նախարարություն եւ նախարարի ուղղությամբ լուսանկարներ նետել

«Հայաստան» դաշինքի յութուբյան ալիքում հրապարակվել է տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես են ընդդիմադիր պատգամավորներ Քրիստինե Վարդանյանը և Աննա Մկրտչյանը մտնում Առողջապահության նախարարություն, Անահիտ Ավանեսյանի ուղղությամբ նետում լուսանկարներ։ 

Քրիստինե Վարդանյանը նախարարին ասում է․ «Տիկին Ավանեսյան, Դուք հերիք չի՝ էսքանից հետո խոսում եք, մի բան էլ ոստիկանությանը պաշտպանում եք, Ձեր փոխարեն մարդ ամոթ ունենար, չէր կարողանա աչքերը թարթել, էս տղերքի նկարները ձեր երազին ամեն օր պիտի գան։ Ես չգիտեմ՝ էսքանից հետո Դուք ոնց եք ապրում»։ Աննա Մկրտչյանն էլ նշում է․ «Ոստիկանության գոհունակությո՞ւն եք հայտնում, դրա՞ համար են Ձեզ էս պաշտոնին նշանակել»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով