Ռուսաստանը Բելառուսին $1,5 միլիարդ կտրամադրի՝ ներմուծման փոխարինման ծրագրերի համար․ Լուկաշենկո
15:44 - 09 հունիսի, 2022

Ռուսաստանը Բելառուսին $1,5 միլիարդ կտրամադրի՝ ներմուծման փոխարինման ծրագրերի համար․ Լուկաշենկո

Ռուսաստանը $1,5 միլիարդ կտրամադրի Բելառուսին՝ ներմուծման փոխարինման ծրագրերին մասնակցելու համար, ինչպես գրում է ԲելՏԱ լրատվական գործակալությունը, հայտնել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։

«Նախագահ Պուտինի հետ վերջերս ենք այդպիսի որոշում կայացրել։ Մեր կողմից ռուսաստանցիներին առաջարկել ենք հստակ նածագծեր, որոնք շատ են պետք և մոտակա ժամանակներս պահանջարկ կունենան ոչ միայն Բելառուսում, այլև Ռուսաստանի Դաշնությունում։ Ռուսաստանցիները շուրջ մեկ ու կես միլիարդ դոլար են տրամադրում այս ծրագրերի համար միայն Բելառուսի տարածքում։ Մենք հասկանում ենք, որ առանց ներմուծման փոխարինման [․․․] մեզ համար շատ դժվար կլինի զարգանալը», - ընդգծել է Լուկաշենկոն։

Մայիսի վերջին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ասել էր, որ Բելառուսն ու ՌԴ-ն մի շարք ուղղություններով աշխատելու հնարավորություն ունեն։

«Մենք նախագահ Լուկաշենկոյի հետ […] խոսել ենք այս մասին, նույնիսկ պայմանավորվել ենք առանձին ֆինանսավորում տրամադրել Բելառուսի ներսում այնպիսի նախագծերի իրականացմանը, որոնց արտադրանքը պահանջված կլինի Ռուսաստանում», - ասել էր ՌԴ նախագահը։

Նորա Վանյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել