Ուրախ կլինեմ հանդիպել Ձեզ հետ և զրուցել տարբեր հարցերի շուրջ․ Արմեն Սարգսյանը՝ Վլադիմիր Պուտինին
13:27 - 12 հունիսի, 2022

Ուրախ կլինեմ հանդիպել Ձեզ հետ և զրուցել տարբեր հարցերի շուրջ․ Արմեն Սարգսյանը՝ Վլադիմիր Պուտինին

Հայաստանի Հանրապետության նախկին նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին պետական տոնի՝ Ռուսաստանի օրվա առթիվ․

«Երբ թերթում ենք պատմության էջերը, հպարտության ու ոգևորության բազմաթիվ պահեր ենք ապրում։ Չափազանց կարևոր է, որ այսօր ստեղծվի այնպիսի պատմություն, որը վաղը հպարտության առարկա լինի սերունդների համար՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ Ռուսաստանում։

Հայ- ռուսական հարաբերությունների առանցքն այնքան ամուր  է, որ դրա շուրջ շարունակաբար ձևավորվել են  սերտ բարեկամություն և հուսալի գործընկերություն։

Ուրախ կլինեմ հանդիպել Ձեզ հետ և զրուցել տարբեր հարցերի, անշուշտ, նաև, հայ- ռուսական հարաբերությունների շուրջ։ Պատրաստ եմ այսուհետ ևս իմ հնարավորություններն ի սպաս դնել  այդ հարաբերությունների զարգացմանը։

Մաղթում եմ Ձեզ, հարգելի Վլադիմիր Վլադիմիրովիչ, առողջություն, հաջողություն և ամենայն բարիք, իսկ Ռուսաստանի ժողովրդին՝ խաղաղություն և բարեկեցություն»,- մասնավորապես ասվում է Արմեն Սարգսյանի ուղերձում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել