news.am: Վրանները հավաքելը շատ կարևոր որոշում էր: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։
Վերջինս նշեց, որ ընդդիմությունը ճիշտ գնահատեց ստեղծված իրավիճակը և բացեց ճանապարհը։
Հարցին՝ ընդդիմությունը ասում է, որ իրենց պայքարը արդարացված է եղել, քանի որ իշխանությունը փաստաթուղթ պետք է ստորագրեր, և ընդդիմությանը հաջողվել է Արցախի ժողովրդին համախմբել և ոտքի հանել: Անդրանիկ Քոչարյանն ասաց.
«Լու՞րջ եք ասում: Ինչի մինչև էդ Արցախի ժողովուրդը համախմված չէր, իրենք պետք է համախմբեին: Իրենց էին սպասում: Թե մի քանի հոգու, որ Արցախից բերել են գործուղման, շարժմանը մասնակից դարձնելու՝ ըստ էության որևէ արդյունք չարձանագրելով: Իրենք իրենց երեկվա որոշումը պետք է արձանագրեին որպես հաղթանակ: Հաղթանակի մեջ պետքա տեսնեն այն, որ իրենք չլինեին Հայաստանի Հանրապետությունը պետք է ոչնչացված լիներ:Բայց դա այդպես չի: Մենք ասում ենք՝ Հայաստանին համերաշխություն է պետք, իսկ համերաշխության հարթակը ԱԺ է: Ինչի՞ են փախել ԱԺ-ից, ինչի՞ չեն վերադառնում»,- ասաց նա:
Անդրանիկ Քոչարյանի կարծիքով՝ եթե ընդդիմությունը ցանկանում է ապագայում իշխանություն դառնալ, ապա պետք է շարժվի սահմանադրության պահանջներով:
Անդրադառնալով հարցին, որ իշխանության բախտը բերել է, որ մնացել է դեռևս իշխանության այն բանի համար, որ իրենց հրաժարականը պահանջողները Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանն է, Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ այդ ամենը թող «Դաշնակցությունն» ու «Պատիվ ունեմ»-ը հասկանան, իրենք հասկանալու խնդիր չունեն:
«Մենք շարժվում ենք ժողովրդի տված մանդատների պահանջով»,- ասաց նա:
Հետևե՛ք մեզ նաև Telegram -ում
comment.count (0)