Մեծ Բրիտանիան արգելել է ֆունտ ստերլինգի և ավիավառելիքի արտահանումը Ռուսաստան
16:41 - 23 հունիսի, 2022

Մեծ Բրիտանիան արգելել է ֆունտ ստերլինգի և ավիավառելիքի արտահանումը Ռուսաստան

Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ, հայտնում է Reuters-ը։

Նոր պատժամիջոցները ներառում են մի շարք ապրանքների և տեխնոլոգիաների, ֆունտ ստերլինգի, Եվրամիության երկրների թղթադրամների և ավիավառելիքի արտահանումը Ռուսաստան։

Արգելք է սահմանվում նաև տեխնիկական օգնության, ֆինանսական ծառայությունների, երկաթի ու պողպատի ներկրման հետ կապված միջնորդական ծառայությունների տրամադրման համար։

 

Նորա Վանյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել