factor.am: Աֆղանստանի արևելքում հերթական ստորգետնյա ցնցումների հետևանքով 5 մարդ է զոհվել, ավելի քան 10 մարդ՝ վիրավորվել։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է Աֆղանստանի Առողջապահության նախարարության ներկայացուցիչ Շարաֆաթ Զամանը։
4,3 մագնիտուդով երկրաշարժը գրանցվել է Աֆղանստան-Պակիստան սահմանի մոտ։ Ըստ ԱՄՆ երկրաբանական ծառայության (USGS) տվյալների՝ երկրաշարժի օջախը գտնվել է 10 կիլոմետր խորության վրա։