azatutyun.am: Ընդդիմությունը խորհրդարանում կհրաժարվի մյուս վարչական՝ հանձնաժողովի նախագահի, փոխնախագահի պաշտոններից, այսօր «Ազատության» հետ զրույցում ասաց ընդդիմադիր պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝ նշելով․ - «Բոլորը նվիրում ենք իրենց, թող գնան, անեն ինչ ուզում են»։
Սաղաթելյանն ասաց․ - «Այնքան երկրորդական ենք դա համարել, որ մինչև այս պահը ֆիակցիայով ամբողջական քննարկում չենք ունեցել, բայց մենք, բնականաբար, թեկնածու չենք առաջադրի, ավելին՝ մյուս վարչապական պաշտոնները, որ զբաղեցնում է ընդդիմությունը հավանաբար դրանցից կհրաժարվեն մեր գործընկերները։ Բոլորը նվիրում ենք նիրենց, թող գնան անեն ինչ ուզում են»։
Հիշեցնենք, որ Ազգային ժողովը այսօր գաղտնի քվեարկությամբ Իշխան Սաղաթելյանին հետ կանչեց ԱԺ փոխնախագահի, իսկ Վահե Հակոբյանին՝ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից։
comment.count (0)