Հունաստանի հյուսիսում ուկրաինական բեռնատար ինքնաթիռ է կործանվել․ վթարից առաջ օդաչուն հայտնել է խնդրի մասին |tert.am|
18:24 - 17 հուլիսի, 2022

Հունաստանի հյուսիսում ուկրաինական բեռնատար ինքնաթիռ է կործանվել․ վթարից առաջ օդաչուն հայտնել է խնդրի մասին |tert.am|

tert.am: Հունաստանի հյուսիսում Ան-12 ուկրաինական բեռնատար ինքնաթիռ է կործանվել։ Անձնակազմի ութ անդամները մահացել են, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ին:

Ինքնաթիռը կործանվել է շաբաթ երեկոյան՝ մոտավորապես 22.45-ին:

Վթարից առաջ օդաչուն հայտնել է շարժիչի խափանման մասին և ստացել Կավալայի օդանավակայանում վթարային վայրէջքի թույլտվություն։

Ականատեսների խոսքով՝ այրվող ինքնաթիռն ընկել է եգիպտացորենի դաշտում՝ օդանավակայանից մի քանի կիլոմետր հեռավորության վրա։ 

 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել