Եվրոպական միությունը կոչ է արել անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները

 |1lurer.am|
22:19 - 03 օգոստոսի, 2022

Եվրոպական միությունը կոչ է արել անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները |1lurer.am|

1lurer.am: Եվրամիությունը կոչ է անում անհապաղ դադարեցնել ադրբեջանական և հայկական ուժերի միջև Լաչինի միջանցքի և շփման գծի մյուս վայրերում ռազմական գործողությունները։ Այս մասին նշված է ԵՄ պաշտոնական կայքում:

«Ցավոք, այս բախումներն արդեն հանգեցրել են մարդկային կորուստների և վիրավորների։ Կարևոր է թուլացնել լարվածությունը, լիովին հարգել հրադադարը և վերադառնալ բանակցությունների սեղան՝ բանակցությունների միջոցով լուծումներ փնտրելու համար»,- ասված է հաղորդագրության մեջ:

Եվրամիությունը պատրաստակամություն է հայտնել՝ օգնելու հաղթահարել լարվածությունը և շարունակելու իր ներգրավվածությունը Հարավային Կովկասում տևական խաղաղության և կայունության համար։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել