Ռուս խաղաղապահները գործադրում են բոլոր անհրաժեշտ ջանքերը՝ տեղում իրադրությունը կայունացնելու համար. ՌԴ ԱԳՆ-ն՝ ԼՂ-ում իրավիճակի մասին |1lurer.am|
16:27 - 04 օգոստոսի, 2022

Ռուս խաղաղապահները գործադրում են բոլոր անհրաժեշտ ջանքերը՝ տեղում իրադրությունը կայունացնելու համար. ՌԴ ԱԳՆ-ն՝ ԼՂ-ում իրավիճակի մասին |1lurer.am|

1lurer.am: Ռուսաստանի ԱԳՆ-ն խիստ մտահոգություն է հայտնում Լաչինի միջանցքի շրջանում և շփման գծի այլ հատվածներում լարվածության սրման կապակցությամբ՝ նշված է ՌԴ ԱԳՆ պաշտոնական հայտարարության մեջ:

«Ռուս խաղաղապահները գործադրում են բոլոր անհրաժեշտ ջանքերը տեղում իրադրության կայունացման համար: Երկու կողմերի հետ ակտիվ աշխատանք է տարվում բոլոր խողովակներով և բոլոր մակարդակներում, ներառյալ՝ երկրի բարձրագույն ղեկավարությունը: Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը սերտ կապի մեջ է ադրբեջանցի և հայ գործընկերների հետ»,- ասված է փաստաթղթում։

ՌԴ արտգործնախարարությունը կողմերին կոչ է արել ցուցաբերել զսպվածություն, պահպանել հրադադարի ռեժիմը՝ հավելելով, որ հակասությունների կարգավորումը պետք է իրականացվի բացառապես քաղաքական, դիվանագիտական միջոցներով՝ հաշվի առնելով կողմերի դիրքորոշումները և Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի ղեկավարների՝ 2020 թ. նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթները:

«Համոզված ենք, որ կողմերի ջանքերը պետք է կենտրոնացվեն Բաքվի և Երևանի հարաբերություններում առկա եռակողմ բանակցային ձևաչափերի շրջանակներում դրական օրակարգ ձևավորելու ուղղությամբ»,- նշված է ՌԴ ԱԳՆ պաշտոնական հայտարարության մեջ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել