Եվրապատգամավոր Նատալի Լուազոն պատասխանել է Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի տարածքային հավակնությունների մասին գրառմանը
 |1lurer.am|
12:58 - 09 օգոստոսի, 2022

Եվրապատգամավոր Նատալի Լուազոն պատասխանել է Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի տարածքային հավակնությունների մասին գրառմանը |1lurer.am|

1lurer.am: Եվրոպական խորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր Նատալի Լուազոն Twitter-ի իր միկրոբլոգում պատասխանել է Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաևի գրառմանը, որով վերջինս ներկայացրել էր Բաքվի հավակնությունները Սյունիքի նկատմամբ:

«Բացի նրանից, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարգավորված չէ և բռնկվում է յուրաքանչյուր հարմար առիթի դեպքում, Ադրբեջանը դրանում ավելի մեծ հնարավորություններ է տեսնում և, կարծես, չի ցանկանում կանգ առնել և բավարարվել ձեռք բերածով։ Ո՞վ կկանգնեցնի նրան, և ո՞վ կպաշտպանի Հայաստանը։ Մի՞թե մենք չենք կարող միաժամանակ հետևել մի քանի ճգնաժամի»,- գրել է եվրապատգամավորը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել