ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ժամանել է Հարավային Կորեա
 |azatutyun.am|
14:52 - 12 օգոստոսի, 2022

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ժամանել է Հարավային Կորեա |azatutyun.am|

azatutyun.am: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը երկօրյա այցով ժամանել է Հարավային Կորեա։ Հարավային Կորեայի նախագահ Յուն Սոկ-յոլի հետ հանդիպանը նա վերահաստատել է ՄԱԿ-ի հանձնառությունը Կորեական թերակղզու ապամիջուկայնացմանը։

«Կցանկանայի վերահաստատել մեր հստակ հանձնառությունն՝ ամբողջական, ստուգման ենթակա և անշրջելի ապամիջուկայնացմանը Կորեական թերակղզում և Հյուսիային Կորեայում, որպես հիմնարար նպատակ ամբողջ տարածաշրջանում խաղաղություն, անվտանգություն և կայունություն ապահովելու համար»,- ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել