ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը պարզաբանում է տարածել «Երևանի պահածոների գործարան» ՓԲ ընկերությունում (Սուրմալու» տոնավաճառ) իրականացված ստուգման, արձանագրված խախտումների վերաբերյալ։
«ՀՀ քաղաքաշինության, հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչական մարմինը «Երևանի պահածոների գործարան» ՓԲ ընկերությունում («Սուրմալու» տոնավաճառ) տեղի ունեցած պայթյունի առիթով հայտնում է, որ ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավար Գեղամ Շախբազյանի հանձնարարագրի հիման վրա ՏՄ Երևանի տարածքային բաժնի հրդեհային և տեխնիկական անվտանգության մասնագետները 2021 թվականի մարտի 9-ից 16-ը ներառյալ ստուգում են իրականացրել հիշյալ ընկերությունում գործող առևտրի և հասարակական սննդի օբյեկտներում՝ տեխնիկական և հրդեհային անվտանգության օրենսդրության պահանջների պահպանման վերաբերյալ։
Ստուգման արդյունքում ՏՄ մասնագետները հայտնաբերել են ՀՀ ԱԻ նախարարի կողմից 18.06.2015թ. հաստատված հրդեհային անվտանգության կանոնների պահանջների մեկ տասնյակից ավել տարբեր բնույթի խախտումներ:
Մասնավորապես հայտաբերվել են հետևյալ խախտումները.
Տեսչական մարմինը «Երևանի պահածոների գործարան» ՓԲ ընկերության շենքում հայտնաբերված խախտումները վերացնելու կարգադրագրեր է տվել ընկերության տնօրինությանը։
Վերջինիս նկատմամբ ՏՄ-ի կողմից կիրառվել է նաև վարչական պատասխանատվության միջոց՝ համաձայն Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 187-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով»,- նշված է տեսչական մարմնի տարածած հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ այսօր պայթյուն է տեղի ունեցել «Սուրմալու» առևտրի կենտրոնում։ Ժամը 16:30-ի դրությամբ պայթյունի հետևանքով տարբեր բժշկական կենտրոններ տեղափոխված քաղաքացիների թիվը 51 է, զոհերինը՝ 1։
comment.count (0)