Կիևն իրական թվերը թաքցնում է. Շոյգուն հայտնել է Ուկրաինայի «հսկայական կորուստների» մասին |tert.am|

tert.am: Ուկրաինայի զինված ուժերի զորքերի և տարածքային պաշտպանության կորուստները հսկայական են, սակայն Կիևի ղեկավարությունը հասարակությունից թաքցնում է իրական թվերը։ Երեքշաբթի՝ օգոստոսի 16-ին, նման հայտարարությամբ է հանդես եկել ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն՝ «Բանակ-2022» ֆորումի շրջանակում Միջազգային անվտանգության մոսկովյան համաժողովի բացման ժամանակ։ Նրան մեջբերում է «Ռիա Նովոստի»-ն։

ՌԴ նախարարի խոսքով՝  ռազմական գործողությունների արևմտյան մարտավարության մեջ Կիևի դերը կենդանի ուժը որպես սպառման նյութ մատակարարնելն է:

«Սա բացատրում է Ուկրաինայի զինված ուժերի անձնակազմի և տարածքային պաշտպանության կազմավորումների հսկայական կորուստները», – ասել է նա։

Շոյգուն նաև ընդգծել է, որ ժամանակի ընթացքում այդ տվյալները կդառնան հրապարակային։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով