Ազատեկի հանքավայր

Ազատեկի հանքավայրը 3-րդ աստիճանի վտանգավորության հանքավայր է։ Ազատեկի ոսկի բազմամետաղային հանքավայրի հանքաքարերի պաշարները կազմում են 8,307 միլիոն տոննա: Հանքավայրը գտնվում է Վայոց ձորի մարզի Վայքի շրջանում` Վայք շրջկենտրոնի անմիջական հարեւանությամբ, Արփա գետի երկու ափերով ձգված:

Շուրջ 3750 հղի կին վաղը կկարողանա իր աջակցությունը ստանալ․ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյան

Շուրջ 3750 հղի կին վաղը կկարողանա իր աջակցությունը ստանալ․ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյան

Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտնեց, որ ունենք 10 հաստատված աջակցման  միջոցառումներ, որոնցից 6-ն արդեն լիարժեք ուժի մեջ են։ «Երեկվա դրությամբ ամփոփեցինք արդեն ուժի մեջ իմպլեմենտացված միջոցառումների ընթացքը։ Միջոցառումներով հասանելի գումարների ընդհանուր չափը երեկվա դրությամբ կազմել է 3 միլիարդ 670 միլիոն դրամ։ Մենք համարում ենք, որ սա վատ արդյունք չէ, ըստ էության՝ սա երկու օրվա արդյունք է»,- նշեց նա։ Փոխվարչապետն ասաց, որ այսօր ևս մեկ միջոցառում հաստատվեց, որը վերաբերում է միկրոբիզնեսին՝ ձեռնարկատերերին, որոնք գրանցված չեն որպես ԱՁ կամ իրավաբանական անձ։ Ըստ փոխվարչապետի՝ այս միջոցառման իմպլեմենտացիոն գործընթացը շատ արագ կիրականացվի, որովհետև թիրախը հստակ է, և շտեմարանները, որոնցով պետք է աշխատել, բավականին պարզ են։  «Մենք շտեմարանների ինտենսիվ մշակման փուլում ենք և ճշգրտման աշխատանքներ ենք իրականացնում 7-րդ, 8-րդ և 9-րդ միջոցառումների մասով։ 7-րդ միջոցառման սկիզբը մենք վաղը կհայտարարենք, մնացած միջոցառումների՝ 8-րդի, 9-րդի և 10-րդի փաստացի իրականացման գործընթացը ծրագրել ենք սկսել երկուշաբթի օրվանից»,- նշեց նա։  Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանն ասաց, որ արդեն հասանելի է 4-րդ և 6-րդ աջակցման ծրագրերի ֆինանսավուրումը, 2 օր է՝ քաղաքացիները, որոնք այս ծրագրերի շահառու են, կարողանում են ստանալ գումարը։ «4-րդ ծրագիրը վերաբերում է մինչև 14 տարեկան երեխա ունեցող այն անձանց, որոնք ազատվել են աշխատանքից մարտի 13-ից 25-ն ընկած ժամանակահատվածում, և 6-րդ ծրագիրը նույն ժամանակահատվածում աշխատանքից ազատված անձանց մասին է, որոնք երեխաներ չունեն»,- նշեց նա։  Նախարաը հիշեցրեց, որ քաղաքացին իր՝ ծրագրերի շահառու լինել/չլինելը կարող է ստուգել արդեն գործարկված օնլայն ssa.am կայքում՝ մուտքագրելով իր տվյալները։ Կայքում նշված է նաև այն բանկը, որտեղ քաղաքացին կարող է մոտենալ անձը հաստատող փաստաթղթով և ստանալ միանվագ աջակցությունը։ Զարուհի Բաթոյանը հավելեց, որ 4-րդ ծրագրի դեպքում ցանկն անընդհատ թարմացվում է։ Եթե մարդը տվյալ պահին իր անունը չի գտնում,  պետք է փորձի ավելի ուշ։  «Վաղը սկսվի ֆինանսավորումը 7-րդ ծրագրի, որը վերաբերում է հղի կանանց, որոնց ամուսիններն ազատվել են աշխատանքից, կամ իրենք չեն աշխատում։ ՄԵնք ստացել ենք շուրջ 15 հազար հղի կնոջ մասին տվյալներ։ Այդ տվյալները մենք պետք է համադրենք մեր մյուս բազաների հետ՝ ՊԵԿ-ի, Բնակչության պետական ռեգիստրի և այլնի, և պետք է հասկանանք՝ այս խմբից ովքեր են ծրագրի շահառուները։ Շուրջ 3750 հղի կին վաղը կկարողանա արդեն իր աջակցությունը ստանալ։ Սա այն թիվն է, որ այս պահին իդենտիֆիկացված է»,- ասաց նախարարը։   Նա նշեց, որ 8-րդ և 9-րդ ծրագրերը դիմումի հիման վրա են իրականացվելու։ Նախորդ ծրագրերը  դիմումի անհրաժեշտություն չունեն։ 
13:05 - 09 ապրիլի, 2020
Ազատեկի հանքավայրը շահագործող «Վայք գօլդ» ՍՊԸ-ի ընդերքօգտագործման իրավունքը դադարեցված չէ. նոր բաժնետեր է հայտնվել |hetq.am|

Ազատեկի հանքավայրը շահագործող «Վայք գօլդ» ՍՊԸ-ի ընդերքօգտագործման իրավունքը դադարեցված չէ. նոր բաժնետեր է հայտնվել |hetq.am|

«Վայք գօլդ» ՍՊԸ-ի կողմից շահագործվող Վայոց ձորի Ազատեկի ոսկու հանքավայրի ընդերքօգտագործման իրավունքի գործողությունը դադարեցված չէ: «ՀՀ Քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության կողմից հարուցված է քրեական գործ գրությամբ նշված իրավախախտումների առնչությամբ»,- այս մասին  հայտնել է Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Արտաշես Կիրակոսյանը: Հիշեցնենք, որ Ազատեկի հանքավայրում Բնապահպանական և ընդերքի տեսչական մարմինն իրականացրել էր ստուգումներ և հայտնաբերել, որ «Վայք գօլդ» ՍՊԸ-ն 2017թ. դեկտեմբերին հանքավայրում իրականացրել է 1330 տ հանքաքարի արդյունահանում, որտեղ մետաղների քանակը եղել է՝ ոսկին՝ 11,31 կգ, արծաթը՝ 84,5 կգ, պղինձը՝ 5,25 տ: Սակայն արդյունահանված հանքաքարը չի արտացոլվել լիազոր մարմնին ներկայացված հաշվետվություններում: Բացի այդ, ընկերությունը չի ունեցել ՇՄԱԳ եզրակացությունը: Մի շարք այլ խախտումներ ևս հայտնաբերվել էին: Ուստի, տեսչական  մարմինը, նախկին ղեկավար Արթուր Գրիգորյանի գլխավորությամբ, որոշել էր արգելել ընդերքօգտագործումը: Տեսչական մարմինը գրությամբ դիմել էր նաև Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությանը՝ ընդերքօգտագործման դադարեցման պահանջով: Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում Քրեական օրենսգրքի 291-րդ հոդվածի 2-րդ մասով (Ընդերքի օգտագործման և պահպանության կանոնների խախտմամբ կամ համապատասխան նախագծերի շեղումներով կամ առանց պայմանագրի ընդերքի օգտագործումը, որն էական վնաս է պատճառել մարդու առողջությանը, շրջակա միջավայրին, ընդերքին, դրանում պարփակված օգտակար հանածոներին, շենքերին կամ շինություններին) և 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ) նախատեսված հանցագործությունների հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ, որի նախաքննությունը հանձնարարվել է Քննչական կոմիտեին: Քննչական կոմիտեի մամլո խոսնակ Նաիրա Հարությունյանը մեզ տեղեկացրեց, որ գործը դեռևս  նախաքննության փուլում է: Նշանակվել են էկոլոգիական, շինարարատեխնիկական, ապրանքագիտական համալիր փորձաքննոթյուններ, որոնց պատասխանները դեռ չեն ստացվել: Քանի դեռ քրեական գործով նախաքննությունը շարունակվում է, ընկերության բաժնետերերի փոփոխություններ են գրանցվել: Հիշեցնենք, որ հանքավայրում բաժնեմաս ուներ բնապահպանության նախկին նախարար, ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Վարդան Այվազյանը: Նա այժմ անմիջական մասնակցություն չունի բաժնեմասում, փոխարենը նոր ընկերություն է հայտնվել: Համաձայն իրավաբանական անձանց պետական ռեգիստրի, Միացյալ Թագավորությունում գրանցված «Քոր գոլդ հոդինգ» ՍՊԸ-ն դարձել է «Վայք գօլդ»-ի 80 տոկոսի բաժնետերըմ իսկ մնացյալ 20 %-ը շարունակում է մնալ Նորայր Զոհրաբյանի ձեռքում:
10:10 - 23 ապրիլի, 2019