Մեր մասին

«Ինֆոքոմ» լրատվամիջոցը «Ինֆորմացիոն կոմիտե» տեղեկատվական հասարակական կազմակերպության նախագիծն է, որը ստեղծվել է 2018 թվականի ապրիլի 19-ին՝ ելնելով Հայաստանի քաղաքացիներին հավաստի և օպերատիվ տեղեկատվությամբ ապահովելու օբյեկտիվ անհրաժեշտությունից։

2019 թվականի մարտի 1-ից գործարկվել է infocom.am լրատվական ագրեգատորը, որի նպատակն է մարդկանց տրամադրել ամենօրյա հավաստի տեղեկություն՝ առանց մանիպուլյատիվ բովանդակության, ապատեղեկատվության, ինչպես նաև խիստ զբաղվածություն ունեցողներին կարճ լուրերի միջոցով օգնել մշտապես զգալ տեղի ունեցող իրադարձությունների զարկերակը։

2019 թվականի երկրորդ կեսից «Ինֆոքոմը» սկսել է լրատվական ագրեգատորին զուգահեռ հանդես գալ նաև սեփական մեդիաբովանդակությամբ՝ գործելով հետաքննական, փաստերի ստուգման, գիտական լրագրության ուղղություններով, ինչպես նաև իրականացնելով Արցախյան հակամարտության, մեդիագրագիտության, ոլորտային բարեփոխումների, ընտրությունների, հանրային կարևորության այլ թեմաներին խորքային անդրադարձ անող հատուկ նախագծեր։

«Ինֆոքոմի» գործունեության համար անհրաժեշտ ֆինանսական միջոցները ձևավորվում եմ դրամաշնորհներից, գովազդից և «Infocom Production»-ի կողմից մատուցվող ծառայություններից։

«Ինֆոքոմի» գործունեությանն աջակցում է Ժողովրդավարության եվրոպական հիմնադրամը (European Endowment for Democracy):

«Ի նպաստ հակակոռուպցիոն մարմինների ինստիտուցիոնալ հզորացմանը» նախագիծն իրականացվում է ԱՄՆ Միջազգային գործակալության աջակցությամբ՝ «Հայաստանի բարեվարքություն» ծրագրի շրջանակում։

«Միջգիտակարգային ճանապարհորդություն» և «Լաբորատորիայից ներս» նախագծերն իրականացվում են «Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի» (ԵԳԱԾ) աջակցությամբ։



Գլխավոր խմբագիր՝ Սևակ Մամյան [email protected]

Նվիրաբերել

Աջակցի՛ր անկախ մեդիային

Նվիրաբերել