Երեւանի «Մեր բակ» մանկապարտեզի դաստիարակի կողմից երեխաների նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործն ուղարկվել է դատարան։ Քննչական կոմիտեից մեր հարցմանն ի պատասխան տեղեկացրել են, որ գործով տուժող է ճանաչվել 6 երեխա, մեղադրյալի կարգավիճակ ունի մանկապարտեզի մեկ դաստիարակչուհի։ ՔԿ-ից նաեւ տեղեկացրել են, որ գործի նյութերով հարկերը վճարելուց խուսափելու հոդվածով նոր քրեական գործ է հարուցվել։ Հիշեցնենք՝ 2020 թ․ դեկտեմբեր ամսին մի քանի ծնողներ ահազանգել էին, որ մանկապարտեզում իրենց երեխաների նկատմամբ հոգեբանական եւ ֆիզիկական բռնություն է գործադրվել։ Նրանք նաեւ հրապարակել էին գաղտնի ձայնագրություն, որում լսվում էր, թե ինչպես է աշխատակիցներից մեկն անպատվում երեխաներին՝ սպառնալով «չքնելու դեպքում պահել մութ սենյակում», «դանակով վիզը կտրել», «սատկացնել» եւ այլն։
Արցախի ԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանը երեկ ադրբեջանցի պաշտոնատար անձանց հետ շրջել է Բերձորում ու ցույց տվել առաջիկա օրերին ադրբեջանցիներին հանձնվող բերձորցիների տները: Այս մասին պատմեց Բերձորի բնակիչ Սաթիկ Ասատրյանը: Բնակչի խոսքով՝ Բալասանյանը ցույց է տվել տները՝ հավաստիացնելով, որ բնակիչները չեն քանդում, չեն ավերում, նորմալ է ամեն ինչ: Բերձորի քաղաքապետ Նարեկ Ալեքսանյանը մեկնաբանեց դեպքը․ «Տներ ցույց տալ կամ ինչ-որ նմանատիպ բան չի եղել: Կանգ առ եղել է Բերձորում, Վիտալի Բալասանյանը եղել է ադրբեջանցի պաշտոնյաների հետ, եղել են ռուս հրամանատարներ իրենց հետ: Մի պահ կանգնել են, զրուցել տեղի ռուս պատասխանատուների հետ ու շարժվել»։ |aravot.am|
Արցախի Բերձոր և Աղավնո համայնքների համար կազմակերպվում է ինքնապաշտպանություն։ Հայտնում է «Ժողովրդավարական համախմբում» կուսակցությունը՝ նշելով․ «Այն մարդիկ, ովքեր իրականում նպատակ ունեն և գործնականում պատրաստ են իրենց ներդրումն ունենալ Բերձորի ու Աղավնոյի պահպանման հարցում կոչ ենք անում օր առաջ միանալ պայքարին։ Այս պահին «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահ Սուրեն Պետրոսյանն իր ընտանիքի հետ գտնվում է Աղավնո գյուղում։
Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը 44-րդ Համաշխարհային Օլիմպիադայում երկրորդ մրցանակակիրն է։ Ուզբեկստան-Նիդերլանդներ մրցախաղում հաղթեցին ուզբեկները (2,5-1,5)՝ դառնալով Օլիմպիադայի չեմպիոն: |armenpress.am|
Օգոստոսի 8-ին զենքի (պայթուցիչի) օգտագործման կանոնները խախտելու և անվտանգության կանոնները չպահպանելու հետևանքով վիրավորում են ստացել ՊԲ պայմանագրային զինծառայողներ Գուրգեն Ալյոշայի Դանիելյանը և Արթուր Յուրիկի Առուշանյանը։ Նրանց վիճակը գնահատվում է ծանր։ Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն։ Օգոստոսի 8-ի լույս 9-ի գիշերը և այսօր՝ ժամը 12:00-ի դրությամբ, օպերատիվ իրադրությունը շփման գծում, չնայած պահպանվող լարվածությանը, հարաբերականորեն կայուն է եղել։ Որոշ հատվածներում ադրբեջանական զինուժի ստորաբաժանումները կրկին խախտել են հրադադարի պահպանման ռեժիմը՝ կիրառելով տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։ [ԱՀ ՊՆ]
Ժամանակավորապես կփակվի Թբիլիսյան խճուղի - Հրաչյա Աճառյան փ. կամուրջը: Որպես այլընտրանք առաջարկվում է Թբիլիսյան խճուղուց (նախկին Ռայկոմի ուղղությունից) հասնել մինչև «Գազպրոմ Արմենիայի» վարչական շենք, այնուհետ աջ շրջադարձով մտնել Աճառյան փողոց, հասնել մինչև Առինջի կամարին հարակից լուսացույց, կատարել շրջադարձ և նորից միանալ Մ-4 միջպետական ճանապարհին: [Երևանի քաղաքապետարան]
Շիրակցի գերիների հարազատները քիչ առաջ պայմանավորվածություն են ձեռք բերել վարչապետի աշխատակազմի ներկայացուցչի հետ, որ դադարեցնեն նստացույցը։ «Մեզ խոստացան վաղը զանգահարել ու տեղեկացնել վարչապետի հետ հանդիպման օրվա և ժամի մասին։ Այս պահին վերադառնում ենք Շիրակի մարզ»,- ասաց նրանցից մեկը։ |news.am|
ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդը Անկարայում Դեսպանների 13-րդ համաժողովի բացմանը հայտարարել է, որ ողջունում է Հայաստանի ու Թուրքիայի ջանքերը հարաբերությունների կարգավորման ուղղությամբ: Այս համատեքստում նա հավելել է, որ կհանդիպի Սերդար Քըլըչի հետ։ Շմիդը նաև նշել է, որ Թուրքիայի ներդրումը Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում և շահագրգիռ կողմերի հետ աշխատելը շատ կարևոր են իրենց համար։ |tert.am|
Շիրակցի գերիների հարազատները գիշերել են Կառավարության շենքի դիմաց։ Նրանք այս պահին էլ այնտեղ են։ Երեկ առավոտից նստացույց են սկսել և հանդիպում են պահանջում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ․ Կառավարությունից ոչ մեկը դեռևս չի հանդիպել նրանց հետ։ |news.am|
Կրեմլի պաշտոնական կայքը հայտնում է, որ հայկական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջև ։ Քննարկվել են Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի զարգացմանը, ինչպես նաև հայ-ադրբեջանական սահմանին անվտանգության ապահովմանն առնչվող հարցեր: |armenpress.am|
«Մեր բակ» մանկապարտեզում բռնության դեպքի առթիվ հարուցված քրեական գործն ուղարկվել է դատարան
Այսօր 18:14Ժամանակավորապես դադարեցվել է Ավանի Սայաթ-Նովա թաղամասի գազամատակարարումը:
Այսօր 17:49Աղվան Հովսեփյանը «Նաիրի» ԲԿ-ից «Իզմիրլյան» ԲԿ վերադառնալիս ուշագնաց է եղել. փաստաբան
Այսօր 17:33Նոր միջանցքի գործարկմամբ Աղանուս համայնքի տարածքը դուրս կգա Ադրբեջանի վերահսկողությունից. Հայկ Խանումյան |armenpress.am|
Այսօր 17:20ՀՀ պաշտպանության նախարարն ու Բելառուսի դեսպանը կարծիքներ են փոխանակել միջազգային և տարածաշրջանային անվտանգության խնդիրների շուրջ
Այսօր 16:51«Սևան» ազգային պարկի Ծովագյուղ համայնքի հանրային լողափի տարածքը մաքրվել է աղբից
Այսօր 16:36ԱՄՆ-ն կրկին ընդգծել է ԼՂ հետ կապված բոլոր հարցերը բանակցային ճանապարհով լուծելու կարևորությունը |armenpress.am|
Այսօր 16:34ԱԻ նախարարի տեղակալը և ԿԽՄԿ պատվիրակության ղեկավարի տեղակալը պայմանավորվել են մշակել դպրոցների անվտանգության չափորոշիչներ
Այսօր 16:32Բազմաբնակարան շենքում բռնկված հրդեհի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Այսօր 16:29Ուժի մեջ է մտնում գազի սպառման կրճատման՝ ԵՄ արտակարգ ծրագիրը |factor.am|
Այսօր 16:24«Մեր բակ» մանկապարտեզում բռնության դեպքի առթիվ հարուցված քրեական գործն ուղարկվել է դատարան
Այսօր 18:14Ժամանակավորապես դադարեցվել է Ավանի Սայաթ-Նովա թաղամասի գազամատակարարումը:
Այսօր 17:49Աղվան Հովսեփյանը «Նաիրի» ԲԿ-ից «Իզմիրլյան» ԲԿ վերադառնալիս ուշագնաց է եղել. փաստաբան
Այսօր 17:33Նոր միջանցքի գործարկմամբ Աղանուս համայնքի տարածքը դուրս կգա Ադրբեջանի վերահսկողությունից. Հայկ Խանումյան |armenpress.am|
Այսօր 17:20ՀՀ պաշտպանության նախարարն ու Բելառուսի դեսպանը կարծիքներ են փոխանակել միջազգային և տարածաշրջանային անվտանգության խնդիրների շուրջ
Այսօր 16:51«Սևան» ազգային պարկի Ծովագյուղ համայնքի հանրային լողափի տարածքը մաքրվել է աղբից
Այսօր 16:36ԱՄՆ-ն կրկին ընդգծել է ԼՂ հետ կապված բոլոր հարցերը բանակցային ճանապարհով լուծելու կարևորությունը |armenpress.am|
Այսօր 16:34ԱԻ նախարարի տեղակալը և ԿԽՄԿ պատվիրակության ղեկավարի տեղակալը պայմանավորվել են մշակել դպրոցների անվտանգության չափորոշիչներ
Այսօր 16:32Բազմաբնակարան շենքում բռնկված հրդեհի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Այսօր 16:29Ուժի մեջ է մտնում գազի սպառման կրճատման՝ ԵՄ արտակարգ ծրագիրը |factor.am|
Այսօր 16:24