Ադրբեջանի ՊՆ կողմից տարածված հայտարարությունը, թե իբր ՊԲ ստորաբաժանումները հունիսի 7-ին կրակ են բացել Արցախի Հանրապետության Մարտունու և Շուշիի շրջանների օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ չի համապատասխանում իրականությանը։Ադրբեջանի ՊՆ-ն նաև հերթական ապատեղեկատվությունն է տարածել' հայտարարելով Ասկերանի , Մարտունու և Շուշիի շրջաններում իր կողմից իբրև թե խափանված և ՊԲ կողմից իրականացվող ամրաշինական աշխատանքների մասին։ [ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն]
Հունիսի 7-ին կայացել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Թուրքիայի արտաքին գործերի նորանշանակ նախարար Հաքան Ֆիդանի հեռախոսազրույցը: Արարատ Միրզոյանը շնորհավորել է Հաքան Ֆիդանին Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Կողմերն արտահայտել են իրենց պատրաստակամությունը շարունակել աշխատել երկու երկրների միջև հարաբերությունների ամբողջական կարգավորման ուղղությամբ: [ՀՀ ԱԳՆ]
Հունիսի 7-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է ԳԴՀ Բունդեսթագի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Միխայել Ռոթին: Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանում ստեղծված անվտանգային իրավիճակը և առկա խնդիրներ, որոնք հետևանք են Լեռնային Ղարաբաղի ժողովրդի և Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականության:Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին, այս համատեքստում շահագրգիռ միջազգային գործընկերների կողմից այդ ուղղությամբ իրականացվող ջանքերին: [ՀՀ ԱԳՆ]
Հունիսի 6-ին ժամը 17:50-ին, Վանաձորի բժշկական կենտրոն է տեղափոխվել Լոռու մարզի Փամբակ համայնքի 11-ամյա անչափահաս բնակչուհու դի: Պարզվել է, որ երեխան մահացել է նույն օրը ժամը 17:00-ի սահմաններում՝ Լոռու մարզի Դեբետ գյուղում գտնվող խաղահրապարակում: Քրեական վարույթի նախաքննության ընթացքում պարզվել է, որ 11-ամյա աղջնակը ժամը 16:00-ի սահմաններում Դեբետ գյուղի խաղահրապարակում իր տարեկից երեխաների հետ պախկվոցի խաղալու ժամանակ թաքնվել է նշված խաղահրապարակում առկա սեղանի տակ, որի ընթացքում հպվել է խաղահրապարակը լուսավորող էլեկտրասյան հոսանքալարերին, հոսանքահարվել և մահացել: [Քննչական կոմիտե]
ՀՀ-ն այսօր ՄԻԵԴ-ից ստացել է Ադրբեջանի կողմից Եվրոպական դատարանին ներկայացրած երկու հայ զինծառայողների վերաբերյալ տեղեկատվություն՝ ներառյալ բժշկական փաստաթղթեր և պահման պայմանների մասին մանրամասներ: ՀՀ-ն կներկայացնի իր դիրքորոշումը Ադրբեջանի կողմից տրամադրած տեղեկությունների և փաստաթղթերի վերաբերյալ Եվրոպական դատարանի սահմանած ժամկետում՝ մինչև ս.թ. հունիսի 16-ը: [Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ]
Հունիսի 6-ի լույս 7-ի գիշերը առատ տեղումների հետևանքով առաջացած սելավը վնասել է «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության երկաթուղային գիծը Ալավերդի-Ախթալա հատվածում, մոտ 100 մետր երկարությամբ երկաթուղային գծերը պատվել են գրունտով և ողողվել ջրային հոսքերով։ Երևան-Թբիլիսի ուղևորատար գնացքը չեղարկվել է, ՀԿԵ-ն օպերատիվ կերպով կազմակերպել է գնացքի շուրջ 100 ուղևորների տեղափոխումը ավտոմոբիլային տրանսպորտով: ՀԿԵ-ի, ԱԻՆ-ի և ՏԻՄ ուժերը աշխատում են արտակարգ իրավիճակի հետևանքների վերացման ուղղությամբ, տարվող աշխատանքներին խոչընդոտում է ջրի և գրունտի չդադարող հոսքը։
Նիկոլ Փաշինյանը հունիսի 7-9-ն աշխատանքային այցով մեկնել է ՌԴ։ Սոչիում վարչապետը կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի, ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստերին, ինչպես նաև Եվրասիական կոնգրեսին:
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալի պաշտոնակատար Դերեք Հոգանի հետ: Միրզոյանն ընդգծել է սահմանազատման գործընթացում հնարավոր առավելագույն որոշակիության ապահովման, մասնավորապես 1975թ. քարտեզի շուրջ հանձնառության կարևորությունը: [ՀՀ ԱԳՆ]
Ազատ գյուղի զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողների ծնողների ու Փրկարար ծառայության տնօրեն Կամո Ցուցուլյանի հանդիպմանը պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկա օրերին դեպքի վայրում կատարել որոշ ուսումանասիրություններ։ Այս մասին հայտնում է Նորայր Նորիկյանը։
ՊԲ ստորաբաժանումներն ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ չեն բացել
22:21 - 07 հունիսի, 2023Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նորանշանակ ԱԳ նախարարի հետ
21:36 - 07 հունիսի, 2023Հայաստանը որդեգրել է տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատելու հստակ դիրքորոշում. ՀՀ նախագահ
20:15 - 07 հունիսի, 2023Աննա Վարդապետյանն ընդգծել է ԿԽՄԿ դերը հայ ռազմագերիների իրավունքների ապահովման և վերադարձի հարցում
20:13 - 07 հունիսի, 2023ՄԻՊ-ն անդրադարձել է ադրբեջանական ԶԼՄ-ների կողմից հայ ռազմագերիների մասնակցությամբ տեսանյութի տարածմանը
20:09 - 07 հունիսի, 2023Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է ՄԹ Համայնքների պալատի պատգամավոր Սթիվըն Դոութին․ նաև անդրադարձ է եղել Հարավային Կովկասի ներկա իրավիճակին
19:29 - 07 հունիսի, 2023Միրզոյանն ու Ռոթը քննարկել են տարածաշրջանում ստեղծված անվտանգային իրավիճակը
19:17 - 07 հունիսի, 2023Եռակողմ պայմանավորվածությունները այլընտրանք չունեցող ճանապարհային քարտեզ են Հայաստանի և Ադրբեջանի հաշտեցման գործընթացի համար. Զախարովա |1lurer.am|
19:11 - 07 հունիսի, 2023Հորդորում եմ Ադրբեջանին՝ հարգելու միջազգային դատարանի որոշումը եւ անմիջապես բացելու Լաչինի միջանցքը. Միխայել Ռոթ |news.am|
18:34 - 07 հունիսի, 2023Տեղի է ունեցել Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստը
18:33 - 07 հունիսի, 2023ՊԲ ստորաբաժանումներն ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ չեն բացել

18:33 - 07 հունիսի, 2023