Վազաշեն

Վազաշեն գյուղը գտնվում է Տավուշի մարզի արևելքում, մարզկենտրոնից 20 կմ հյուսիս-արևելք, Վահագնի լեռների լանջին։ Վազաշեն է վերանվանվել 1978 թ.-ի հունվարի 25-ին։Վազաշեն գյուղը գտնվում է սահմանից 1կմ հեռավորության վրա։ Վազաշենը սահմանապահ գյուղ է,գտնվում է թշնամու կրակի տակ։ Ներկայումս Վազաշենի միջնակարգ դպրոցում սովորում են 73 աշակերտ։

Վազաշենում հանրային լսումները կայացել են |hetq.am|

Վազաշենում հանրային լսումները կայացել են |hetq.am|

hetq.am: Տավուշի մարզի Վազաշեն համայնքում ոսկի-բազմամետաղային հանքերևակման Կարմիր քարի, Ժանգոտ ձորի և Ադուլյարային մետասոմատիտների տեղամասերի օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքի երկրաբանական ուսումնասիրության շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներն այսօր կայացել են։ Առավոտվանից թեեւ համայնքում հավաքված բնապահպանները փորձել են միջամտել եւ տապալել լսումները, ինչպես կատարվել էր նախորդ՝ փետրվարի 27-ին կայացած լսումների ժամանակ, բայց հանրային լսումների կայացման վերաբերյալ համայնքի ղեկավար Լորիկ Բադիրյանը արձանագրություն է կազմել։ Այս մասին ասաց ակտիվիստ Նարեկ Վարդանյանը։ Ըստ բնապահպանի՝ համայնքի ղեկավարը լսումներին մասնակցելու համար հավաքել էր իր ծանոթներին, որպեսզի մասնակցություն ապահովեն, եւ համայնքի բոլոր մասնակիցները ներգրավված չէին։ «Լսումների իմաստը տեղեկատվության տարածումն էր, բայց այս անգամ եւս գյուղացիները պատշաճ չեն ծանուցվել»,- նշեց Նարեկ Վարդանյանը։
13:12 - 26 ապրիլի, 2019
«ԷՅ ՅՈՒ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ի կողմից Վազաշենում բազմամետաղներ որոնելու հարցը կրկին օրակարգում է |ecolur.org|

«ԷՅ ՅՈՒ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ի կողմից Վազաշենում բազմամետաղներ որոնելու հարցը կրկին օրակարգում է |ecolur.org|

«ԷՅ ՅՈՒ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ի կողմից Տավուշի մարզի Վազաշեն համայքնի տարածքում բազմամետաղներ որոնելու հարցը կրկին օրակարգում է: ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքի համաձայն` ապրիլի 26-ին` ժամը 11-ին, Վազաշենի համայնքապետարանում տեղի կունենան Վազաշենի ոսկի-բազմամետաղային հանքերևակման Կարմիր քարի, Ժանգոտ ձորի և Ադուլյարային մետասոմատիտների տեղամասերի օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքի երկրաբանական ուսումնասիրության շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հայտի 2-րդ հանրային լսումները: Հիշեցնենք, որ այս հայտի 2-րդ հանրային լսումներ նշանակված են եղել սույն թվականի փետրվարի 27-ին, սակայն լսումները չկայացան Տավուշի բնակիչների բողոքի ակցիայի և ընկերության և ՀՀ բնապահպանության նախարարության ներկայացուցիչների չժամանելու արդյունքում: Այդ օրը Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը հանդիպել է «ԷՅ ՅՈՒ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ի և բնապահպանության նախարարության ներկայացուցիչների հետ: Մարզպետը նշել է, որ այս փուլում լսումները սխալ են, քանի որ շահագրգիռ կողմերը լիարժեք իրազեկված չեն: Դրանից հետո «Լրատվական» ռադիոյի եթերում մարզպետ Հայկ Չոբանյանը, ներկայացնելով Տավուշի զարգացման հեռանկարները, մանավորապես նշել էր. «Մենք հարուստ մարզ և հարուստ տավուշցի ունենալու համար հանքի կարիք չունենք»: «ԷՅ ՅՈՒ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ն նախատեսում է Տավուշի մարզի Վազաշենի ոսկի-բազմամետաղային հանքերևակման տեղամասերում ոսկի, արծաթ, պղինձ, ցինկ և կապար որոնել և հաշվարկել դրանց պաշարները: Նախատեսվում է նաև ռադիոակտիվ տարրերի զանգվածային որոնում:
11:50 - 12 ապրիլի, 2019