ՀՀ ոստիկանություն

ՀՀ ոստիկանությունն իրավապահ համակարգի մարմին է, որի պարտականությունն է հանցավոր եւ հակաիրավական այլ ոտնձգություններից պաշտպանել մարդու կյանքն ու առողջությունը, ինչպես նաեւ այլ իրավունքներն ու ազատությունները, սեփականությունը, հասարակության ու պետության շահերը:

Ոստիկանությունն իրականացնում է հանրապետության տարածքում օպերատիվ-հետախուզական եւ փորձաքրեագիտական գործունեության կազմակերպումը։ Ոստիկանությունը գործում է ՀՀ Սահմանադրության, օրենդրության եւ «Ոստիկանության» մասին ՀՀ օրենքի հիման վրա։ Այն ենթակա է Հանրապետության վարչապետին։ 2020 թ. հունիսի 8-ից ոստիկանապետը Վահե Ղազարյանն է։

ՀՅԴ-ն հայտնում է, որ ձերբակալություններ և խուզարկություններ են իրականացվել ՀՅԴ մարզային կառույցների պատասխանատուների նկատմամբ

ՀՅԴ-ն հայտնում է, որ ձերբակալություններ և խուզարկություններ են իրականացվել ՀՅԴ մարզային կառույցների պատասխանատուների նկատմամբ

Քիչ առաջ ապօրինի ձերբակալություններ և խուզարկություններ են իրականացվել ՀՅԴ մարզային կառույցների պատասխանատու ընկերների նկատմամբ։ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարարությունը տարածել է Իշխան Սաղաթելյանը։  «ՀՅԴ անդամների նկատմամբ քաղաքական հետապնդումների այս նոր փուլը մեկնարկել է Փաշինյանի՝ Թուրքիա կատարած այցին զուգահեռ։ Անկախ զարգացումներից և բռնաճնշումների ծավալներից փաստում ենք. որևէ բռնաճնշում չի կարող մեզ լռեցնել, այսպիսի գործելաոճն, ի վերջո, ծնելու է համարժեք հակազդեցություն»,- ասված է հայտարարության մեջ։  Նշենք, որ ձերբակալությունների, խուզարկությունների մասին հայտարարել էին նաեւ Սրբազան շարժումն ու «Հինգ իրավապաշտպանների նախաձեռնություն»-ը։ ՆԳՆ-ն իր հերթին հայտարարել է, որ ոստիկանությունում օպերատիվ տվյալներ են ստացվել հասարակական կարգի խաթարմանն ուղղված գործողությունների նախապատրաստման վերաբերյալ։
18:03 - 20 հունիսի, 2025
Ոստիկաններն անհետ կորածների հարազատներին չթույլատրեցին փակել Երևանի Հերացի փողոցը
 |azatutyun.am|

Ոստիկաններն անհետ կորածների հարազատներին չթույլատրեցին փակել Երևանի Հերացի փողոցը |azatutyun.am|

azatutyun.am: Անհետ կորածների հարազատներին, որ ուզում էին կարճատև ակցիա անել, չհաջողվեց փակել Երևանի Հերացի փողոցը: Ոստիկանության հատուկ ջոկատայինները կանգնել էին փողոցի եզրին՝ փակելով դեպի ճանապարհը դեպի Հերացի փողոց: Անհետ կորածների հարազատները որոշեցին հետ գնալ Բաղրամյան պողոտա, որը փակ էին պահում երեկ երեկոյից: Կարճ ժամանակով Հերացի փողոցը փակելու միջոցով նրանք ցանկանում էին ուշադրություն գրավել իրենց խնդրի վրա: 44-օրյա պատերազմում անհետ կորած զինծառայող Սարգիս Ղուկասյանի հորեղբայրը՝ Արսեն Ղուկասյանը, երեկ «Ազատությանն» ասել էր, որ իրենց գլխավոր պահանջն է վերականգնել պաշտոնում ԱԱԾ արդեն նախկին տնօրեն Արմեն Աբազյանին: Աբազյանի պաշտոնանկության մասին հայտնի դարձավ երեկ առավոտյան: Արսեն Ղուկասյանը և մյուսները մտահոգություն ունեն, որ նրա պաշտոնանկությունից հետո որևէ մեկը գործուն քայլեր չի անի անհետ կորածների հարցերով, և հարցը կմտնի փակուղի: Արմեն Աբազայանը գլխավորում էր անհետ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովը: Հայաստանը շուրջ 1200 անհետ կորած անձի հարց է բարձրացնում։ Պաշտոնական տվյալներով՝ 90-ականների սկզբից անհետ կորած է համարվում 993 հայ, իսկ 44-օրյա պատերազմից հետո՝ 191-ը:
14:02 - 19 հունիսի, 2025
Ուշ գիշերին Սամվել Կարապետյանը փոխոստիկանապետի ուղեկցությամբ դուրս է եկել տնից և հեռացել մեքենայով

Ուշ գիշերին Սամվել Կարապետյանը փոխոստիկանապետի ուղեկցությամբ դուրս է եկել տնից և հեռացել մեքենայով

Ուշ գիշերին Սամվել Կարապետյանը փոխոստիկանապետի ուղեկցությամբ դուրս է եկել տնից և հեռացել մեքենայով։  «Ասելիքս նույնն ա, մեր եկեղեցու կողքին եմ, մեր ժողովրդի կողքին եմ։ Ինչքան էլ փորձեն սևացնել, ոչ մի էլեկտրական ցանց, թքած ունեմ իրեց վրա էլ, իրենց էլեկտրական ցանցի վրա էլ, ամեն ինչ լավ է լինելու։ Ժողովուրդը մեկ ա՝ իր խոսքն ասելու է, իրենք հասկանալու են, որ սխալվել են»,- առանձնատնից դուրս գալուց հետո լրագրողների հետ զրույցում ասել է Կարապետյանը։ Հիշեցնենք՝ ՆԳՆ-ն հայտնել էր մի խումբ անձանց բերման ենթարկվելու մասին. ԶԼՄ-ների տեղեկություններով՝ նրանց մեջ է գործարար Սամվել Կարապետյանը։ Ավելի ուշ վերջինիս եղբայրը հայտնեց, որ Սամվել Կարապետյանին չեն ձերբակալել, «չեն հասցրել, նա տանն է, բայց շուտով կձերբակալեն»։ Սամվել Կարապետյանի առանձնատան դիմաց գիշերը մարդաշատ է եղել։  Հիշեցնենք նաև, որ մայիսի 17-ին News.am-ի զրույցում անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ Մայր Աթոռի վերաբերյալ հայտարարություններին՝ «Տաշիր Գրուպ» ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանը ասել է. «Ես միշտ եղել եմ հայոց եկեղեցու կողքին ու հայ ժողովրդի կողքին։ Եթե քաղաքական գործիչներին չհաջողվի, ապա մենք մեր ձևով ենք միջամտելու եկեղեցու դեմ արշավին»։ Նշենք նաև, որ Սամվել Կարապետյանի հայտարարությունից հետո Նիկոլ Փաշինյանը գրառում էր կատարել՝ նշելով․ «Պոռնկաբարո «հոգեւորականներն» ու նրանց պոռնկաբարո «բարեգործներն» ինչու՞ են ակտիվացել։ Ոչինչ՝ նորից կպասիվացնենք։ Ընդ որում՝ ընդմիշտ»։
09:21 - 18 հունիսի, 2025
Քասախում իրավիճակը լարվեց. ոստիկանները ուժի կիրառմամբ բերման են ենթարկում ակցիայի մասնակիցներին
 |news.am|

Քասախում իրավիճակը լարվեց. ոստիկանները ուժի կիրառմամբ բերման են ենթարկում ակցիայի մասնակիցներին |news.am|

news.am: Քիչ առաջ բողոքի ակցիա իրականացնող Քասախի բնակիչները անտեսելով ոստիկանների հորդորները, փակեցին Երևան մտնող մայրուղին։ Քասախցիները պահանջում են վերականգնել երթուղում 59 համարի ավտոբուսը։ Սակայն, մինչև նրանք իրենց խնդրի մասին կհասցնեին բարձրաձայնել, մեծաթիվ ոստիկաններն սկսեցին ուժ կիրառելով ա կցիայի մասնակիցներին բերման ենթարկել։ Բերման ենթարկվածների թվում նաև անչափահասներ կան։«Երկրում ոչ մի բան չի փոխվել։ Ոստիկանությունը ուժ է կիրառում։ Ընդամենը խաղաղ ակցիա էինք անում ու այսպես եղավ։ Կանանց,  տղամարդկանց բրդելով... Ոչ մի բան չէինք անում, խաղաղ ակցիա էր։ Երբեք այսպես չի եղել։ Ոստիկանները տրամադրված էին շատ կոպիտ»,- ասաց ակցիայի մասնակից կինը։ «Ինչո՞ւ են զորք ուղարկել քասախցու վրա։ Ընդամենն ուզում ենք ավտոբուսը 200 մետր վերև բարձրանա։ Մարդուն բերման են ենթարկում նրա համար, որ մարդ ասում է ավտոբուս ենք ուզում, որ ընդամենը  սովխոզ բարձրանա։ Այսքան զորքը բերել կանգնացրել են, որ 59 համարը չբարձրանա վերև»,- ասաց ակցիայի մեկ այլ մասնակից։   Հիշեցնենք, որ բողոքի ակցիաները սկիզբ են առել ապրելի 5-ից։ Պռոշյան և Քասախ համայնքների բնակիչները մինչ վերջերս օգտվում էին թիվ 25 և 59 երթուղին սպասարկող ավտոբուսներից՝  Երևան հասնելու համար վճարելով 150 դրամ։ Հիմա Երևանի քաղաքապետարանը որոշել է, որ ավտոբուսները չեն հասնելու այդ համայնքներ։ Նոր երթուղին սպասարկելու է «Մուլտիտրանսպորտ» ընկերությունը, ուղեվարձը լինելու է 250 և 200 դրամ։ Բացի այս, ինչպես ավելի վաղ ներկայացրել էին բնակիչները, նոր երթուղին սպասարկելու է ընդամենը 7 կմ՝ իրենց համայնքներից հասնելով մինչև Աջափնյակ վարչական շրջանում գտնվող հայտնի  Ֆիզիկայի ինստիտուտ,  վերջին ավտոբուսը  նախատեսված է ժամը 19։30-ին։ Նախկին երթուղու վերջին կանգառը եղել է Հաղթանակի զբոսայգու մոտ։    
10:08 - 16 հունիսի, 2025
Ավանում կրակոցներ են հնչել. վիրավորվել է նաև պատահական անցորդ

Ավանում կրակոցներ են հնչել. վիրավորվել է նաև պատահական անցորդ

Հունիսի 10-ին՝ ժամը 11.12-ին, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ստացվել է հաղորդում, որ հրազենային վիրավորումով շտապօգնության խումբը բուժօգնության է տեղափոխել 76 տարեկան մի կնոջ։ Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից։ ՆԳՆ ոստիկանության մի շարք ստորաբաժանումների համատեղ միջոցառումներով պարզվել է, որ Երևանի Ավան վարչական շրջանի Խուդյակովի փողոցում, նախնական տվյալներով՝ երկու անձի մասնակցությամբ տեղի է ունեցել միջադեպ։ Ընթացքում կողմերից մեկը գործադրել է հրազեն, ինչի հետևանքով միջադեպի մասնակից 31-ամյա տղամարդը, ինչպես նաև պատահական անցորդ կինը ստացել են վիրավորումներ և ներկայումս ստանում են համապատասխան բուժօգնություն։ Ոստիկանության ծառայողները պարզել են հանցանք կատարած անձի ինքնությունը։ Նրան և հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ իրականացվում են լայնածավալ միջոցառումներ։Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
13:47 - 10 հունիսի, 2025
21-ամյա երիտասարդի բանկային քարտից հափշտակության փորձ արած տղամարդիկ ձերբակալվել են

21-ամյա երիտասարդի բանկային քարտից հափշտակության փորձ արած տղամարդիկ ձերբակալվել են

ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել է, որ հունիսի 2-ին դրամապանակը, որի մեջ բանկային քարտեր էին, Երևանի Մաշտոցի պողոտայում թողել է նստարանին և րոպեներ անց վերադառնալով՝ այն չի հայտնաբերել, իսկ հունիսի 3-ին հաղորդագրություն է ստացել, որ իր բանկային քարտով փորձել են գնումներ կատարել: Նախաձեռնվել է քրեական վարույթ: Այս մասին տեղեկացնում է ՆԳՆ ոստիկանությունը։ «Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզել են, որ նշված արարքը կատարել են Երևանի բնակիչ 38 և 49 տարեկան երկու տղամարդ: Նրանք հունիսի 5-ին հենց Մաշտոցի պողոտայում հայտնաբերվել, ձերբակալվել և ներկայացվել են բաժին: 49-ամյա տղամարդու անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է դանակ: Տղամարդիկ ներկայացվել են նախաքննական մարմին: Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են»,- ասված է հաղորդագրությունում:
15:29 - 09 հունիսի, 2025
Առևանգված երեխան հայտնաբերվեց. մերձավոր ազգականը ձերբակալվածների թվում է

Առևանգված երեխան հայտնաբերվեց. մերձավոր ազգականը ձերբակալվածների թվում է

Հունիսի 3-ին՝ ժամը 12.33-ին, Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած տղամարդը հայտնում էր երեխայի առևանգման մասին. Երևանում բնակություն հաստատած օտարերկրյա քաղաքացուն Կոմիտասի պողոտայում վազելով մոտեցել էին դիմակավորված անձինք և փախցրել նրա դստերը: Մեկնել են Երևան քաղաքի վարչության քրեական ոստիկանները և Համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները: «Ահազանգողի հետ մանրակրկիտ զրույցից հետո վարկած առաջ քաշվեց, որը կարճ ժամանակ անց հաստատվեց: Ըստ այդ վարկածի՝ աղջնակին փախցրել էր նրա կենսաբանական մայրն իր ներկայիս ամուսնու և երկու այլ անձի հետ: Ավելին’ մայրը նույնպես Երևանում բնակություն հաստատած օտարերկրա քաղաքացի է, և կասկած կար, որ առևանգողները երեխայի հետ կհատեն պետական սահմանը: Նման դեպքերում ոստիկանության տարածքային ստորաբաժանումների համագործակցությունը հաճախ է արագ արդյունք տվել: Այդպես եղավ և այս անգամ:   Նույն օրը՝ ժամը 17.10-ին, Համայնքային ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի ծառայողները Բագրատաշենի սահմանային անցակետում ձերբակալեցին երեխայի մորը, նրա ներկայիս ամուսնուն և էլի մի օտարերկրացու: Առևանգված աղջնակը նրանց հետ էր: Բոլորն էլ տեղափոխվել են Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչություն։ Կազմված փաստաթղթերը ներկայացվել են Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժին: Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են»,- նշվում է ոստիկանության հաղորդագրության մեջ։  Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
12:56 - 05 հունիսի, 2025
Ներքին գործերի նախարարը ներկայացրեց ոստիկանապետի պաշտոնից Արամ Հովհաննիսյանի ազատման պատճառը |armenpress.am|

Ներքին գործերի նախարարը ներկայացրեց ոստիկանապետի պաշտոնից Արամ Հովհաննիսյանի ազատման պատճառը |armenpress.am|

armenpress.am: Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը ներկայացրեց ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնից Արամ Հովհաննիսյանի ազատման պատճառը:  ժՍարգսյանը թեմային անդրադարձավ ԱԺ–ում՝ ի պատասխան «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի հարցի:  Սարգսյանն ընդգծեց, որ Ներքին գործերի նախարարությունում իր նշանակումից հետո կադրային տարբեր փոփոխություններ են եղել:  «Կարծում եմ՝ կադրային փոփոխությունները շատ բնական են, և որևէ արհեստական բան դրա մեջ չկա: Եվ կադրային փոփոխությունները գալիս են ինչ-որ տեղ նաև օգնելու, որ մենք նոր հայացքով, նոր մոտեցմամբ նայենք այն հարցերին, որոնց տարիներ շարունակ կարող էինք մեկ այլ հայացքով նայել: Եվ ոստիկանապետի փոփոխությունը հենց այս տրամաբանական մոտեցման շրջանակներում է, կարիք կար կադրային փոփոխության, որը կօգներ ոստիկանության ոլորտի բարեփոխումներին էլ ավելի թարմ աչքով նայելու, այդ բարեփոխումներն էլ ավելի արդյունավետ մեթոդներով իրականացնելու և գնալու առաջ: Բացառապես սա է եղել պարոն Հովհաննիսյանի ազատման պատճառը»,–ասաց նախարարը: Նա ընդգծեց՝ պետք չէ փնտրել ինտրիգներ, պետք չէ փնտրել միջանձնային տարբեր հարցեր: Որևէ պաշտոնատար անձ հավերժ չէ, մի օր կարող է նշանակվել և հետագայում ազատվել պաշտոնից կամ ազատվելուց հետո կարող է զբաղեցնել մեկ այլ պաշտոն:  Անդրադառնալով մամուլում շրջանառվող պատճառներին՝ նախարարը վստահեցրեց, որ դրանք չեն համապատասխանում իրականությանը, պաշտոնից ազատումը պայմանավորված է պրոցեսները նոր եղանակով կազմակերպելու ցանկությամբ:  «Եվ ես այս տրամաբանության մեջ եմ նաև վարչապետին առաջարկել ոստիկանության պետի պաշտոնում նշանակել արդեն նորանշանակ պետին, որը եղել է համակարգի մաս և ժամանակավոր դադարից հետո նորից վերադառնում է համակարգ»,–ասաց նախարարը:   Նախարարը նշեց, որ իր շնորհակալությունն է հատնել Արամ Հովհաննիսյանին 30 տարուց ավելի ոստիկանության համակարգում ներդրած ավանդի համար, ինչը միայն բարձր գնահատականի է արժանի:  Հունիսի 2-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արամ Հովհաննիսյանն ազատվել էր ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ-ոստիկանության պետի պաշտոնից։ Հունիսի 3-ին այդ պաշտոնում նշանակվեց Արամ Ղազարյանը, որը մինչ այդ ազատվել էր Լոռու մարզպետի պաշտոնից։ 
16:33 - 04 հունիսի, 2025
Գողություններ ջրօգտագործման ընկերությունից․ ոստիկանների բացահայտումը

Գողություններ ջրօգտագործման ընկերությունից․ ոստիկանների բացահայտումը

ՆԳՆ ոստիկանությունից տեղեկացնում են, որ ջրօգտագործման ընկերությունից գողության առաջին հաղորդումը Համայնքային ոստիկանության Արտաշատի բաժնում ստացվել էր մարտի 28-ին: «2024 թվականի նոյեմբերից 2025 թվականի մարտի 28-ն ընկած ժամանակահատվածում Արտաշատ համայնքի, Բաղրամյան և Ոստան բնակավայրերի ջրի պոմպերի էլեկտրական ենթակայաններից գողացել էին այլումինե և պղնձե մալուխներ ու հոսանքի անջատիչներ: Նույն ընկերությունից գողության հաջորդ ահազանգը մայիսի 6-ին էր. Շահումյան գյուղի վարչական տարածքից գողացել էին մոտ 80 մետր մալուխ: Համայնքային ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզել են, որ գողությունները կատարել է Արտաշատ քաղաքի 35-ամյա բնակիչը: Նա հունիսի 2-ին ներկայացվել է ոստիկանության Արտաշատի բաժին ու խոստովանել, որ պոմպերի հոսանքի մալուխները կտրելու միջոցով գողացել և վաճառել է։ Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Արարատի մարզային քննչական վարչություն»,- ասված է հաղորդագրությունում։
13:55 - 04 հունիսի, 2025
Թիվ 13 դպրոցի պատուհանին օդաճնշիչ ատրճանակով կրակել է 8-րդ դասարանի աշակերտը

Թիվ 13 դպրոցի պատուհանին օդաճնշիչ ատրճանակով կրակել է 8-րդ դասարանի աշակերտը

Մայիսի 29-ին ՆԳ նախարարության ոստիկանություն հաղորդում էր ստացվել, որ կոտրել են Երևանի թիվ 13 դպրոցի պատուհանը։ Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից։  Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները ձեռնարկել են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ պարզելով, որ օդաճնշիչ ատրճանակով դպրոցի պատուհանին կրակել է 8-րդ դասարանի աշակերտներից մեկը։Պատանին հայտնաբերվել է ու իրավապահներին ներկայացրել է օդաճնշիչ ատրճանակը։Դեպքի առթիվ կազմված փաստաթղթերը փոխանցվել են տարածքային քննչական բաժին։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
10:33 - 02 հունիսի, 2025