Էդվարդ Անդրեասյան

Էդվարդ Հրաչի Անդրեասյանը (ապրիլի 21, 1973, Արմավիր) ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր է, «Լուսավոր Հայաստան» խմբակցության և ԼՀԿ անդամ, Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։

1996-1998թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում: Պահեստազորի ավագ լեյտենանտ է: 1996թ. ավարտել է Երեւանի ճարտարապետաշինարարական ինստիտուտի ճարտարապետության ֆակուլտետը:

1999-2002թթ. եղել է «ՕԳԱ» ՍՊԸ ճարտարապետ: 2002-2013թթ.՝ «Նոր Ակունք» ՓԲԸ ճարտարագետ: 2005թ. հիմնադրել է «Էսքիզ-Պրոջեքթ» ՍՊԸ-ն: 2013-2015թթ. եղել է «Ագնոր Ստրոյ» ՍՊԸ ճարտարագետ-շինարար: 2016-2017թթ.՝ «Պարապետ» ՍՊԸ տեխնիկական վերահսկող: 2018թ. սեպտեմբեր-2019թ. հունվար՝ ՀՀ Արմավիրի մարզպետարանի քաղաքաշինության վարչության գլխավոր մասնագետ: Հայաստանի ճարտարապետների միության անդամ է:

2018թ. դեկտեմբերի 9-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության թիվ 6 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով:

Էդվարդ Ասրյանը բրիտանական բանակի գլխավոր շտաբի պետի հետ քննարկել է պաշտպանության ոլորտում առկա համագործակցության շրջանակը

Էդվարդ Ասրյանը բրիտանական բանակի գլխավոր շտաբի պետի հետ քննարկել է պաշտպանության ոլորտում առկա համագործակցության շրջանակը

ՀՀ պաշտպանության նախարարի 1-ին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանի գլխավորած պատվիրակությունը Լոնդոնում մասնակցել է Ցամաքային պատերազմավարման հարցերին նվիրված ամենամյա համաժողովին։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։  Համաժողովը կազմակերպվել էր Միացյալ Թագավորության Արքայական միավորված ԶՈՒ տեսակների ինստիտուտի (RUSI) հովանու ներքո և նպատակ ուներ ուսումնասիրելու պատերազմավարման ցամաքային տիրույթում առկա սպառնալիքները, դրանց դիմագրավման հնարավոր ուղիները, ինչպես նաև իրազեկ լինելու այդ ուղղությամբ գործընկերային լուծումներին և ռազմաքաղաքական ու արդյունաբերական վերջին զարգացումներին։  Համաժողովի շրջանակում գեներալ-լեյտենանտ Էդվարդ  Ասրյանը հանդիպում է ունեցել բրիտանական բանակի գլխավոր շտաբի պետ, գեներալ Ռոլանդ Ուոքերի հետ։  Քննարկվել են երկու պետությունների միջև պաշտպանության ոլորտում առկա համագործակցության շրջանակը և դրա հետագա զարգացման ու ընդլայնման հնարավորությունները։
13:09 - 01 օգոստոսի, 2024