Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողով

Հանձնաժողովի գործունեության ոլորտներն են՝ Եվրոպական միության հետ կապեր, Եվրոպական միության եւ Հայաստանի Հանրապետության միջեւ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրագործման հետ կապված հարցեր, Եվրոպական Միության իրավական ակտերին ՀՀ օրենքների մոտարկում եւ այդ ոլորտները կարգավորող օրենքներ։

ՀՀ ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահն է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը, նախագահի տեղակալը՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Կարեն Սիմոնյանը։

ՀՀ-ԵՄ առեւտրաշրջանառությունը նախորդ տարի զգալի աճել է. հանձնաժողովը քննարկել է կառավարության ծրագրի 2023 թ. կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցը

ՀՀ-ԵՄ առեւտրաշրջանառությունը նախորդ տարի զգալի աճել է. հանձնաժողովը քննարկել է կառավարության ծրագրի 2023 թ. կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցը

ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը փետրվարի 15-ի արտահերթ նիստում քննարկել եւ ի գիտություն է ընդունել ՀՀ կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2023 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից։  ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը ներկայացրել է  նախորդ տարի ոլորտում իրականացված աշխատանքները՝ նշելով, որ զգալիորեն խորացել է ՀՀ-ԵՄ քաղաքական երկխոսությունը՝ էապես բարձրացնելով քաղաքական երկխոսության մակարդակը եւ ընդգրկելով նոր բաղադրիչներ, այդ թվում՝ անվտանգության ոլորտում:  Մասնավորապես, 2023 թվականի հունվարի 23-ին ԵՄ խորհուրդը որոշում է ընդունել Հայաստանում երկարաժամկետ՝ երկու տարով, քաղաքացիական առաքելության տեղակայման վերաբերյալ: Առաքելության գործունեության մեկնարկը տրվել է 2023 թվականի փետրվարի 20-ին: Առաքելության կարգավիճակի մասին համաձայնագիրը կնքվել է 2023 թվականի նոյեմբերի  20-ին, իսկ դեկտեմբերի 11-ին ԵՄ արտաքին գործերի խորհուրդը որոշում է ընդունել ՀՀ-ում ԵՄ առաքելության կազմն ընդլայնելու վերաբերյալ: 2023 թվականին Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ մեկնարկել է քաղաքական ու անվտանգային հարցերով երկխոսությունը, որի առաջին նիստը տեղի է ունեցել Երեւանում՝ հունվարի 26-ին, իսկ երկրորդ նիստը՝ Բրյուսելում՝ նոյեմբերի 15-ին: ՀՀ-ԵՄ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրով ստեղծված գործընկերության ինստիտուցիոնալ շրջանակը շարունակել է արդյունավետ գործել ինչպես 2023 թվականին, այնպես էլ 2024 թվականի առաջին եռամսյակում: Փոխնախարարը ներկայացրել է նաեւ ԵՄ կողմից իրականացված հումանիտար աջակցությունը՝ ուղղված ԼՂ-ից  բռնի տեղահանված մեր հայրենակիցների կարիքներին: Հաշվետու տարվա ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվել  ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկին: Հարցը քննարկվել է բարձրաստիճան բոլոր հանդիպումների եւ բարձրագույն քաղաքական մարմինների նիստերի ընթացքում, ընդլայնվել է իրավապայմանագրային դաշտը: Հարցուպատասխանի ընթացքում հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը եւ հանձնաժողովի անդամ Սոնա Ղազարյանը հետաքրքրվել են արտոնագրերի հետ կապված տարատեսակ խնդիրներով, որոնք  մտահոգում են քաղաքացիներին:  «Ցավոք, պետք է կիսեմ ձեր մտահոգությունը եւ ափսոսանքով նշեմ, որ կա միայն մեկ հարց, որտեղ դեռ չենք հասել մեր ցանկացած արդյունքներին: Դա արտոնագրերի հարցն է: Ինչպես նշեցի, այստեղ աշխատանքներ են  տարվել բոլոր մակարդակներով, սակայն չեմ կարող ասել, որ կար առաջընթաց: Հակառակը՝ կար ետընթաց, անգամ Էրազմուսի ծրագրով սովորելու մեկնող ուսանողներն ունեն մեկնելու հետ կապված խնդիրներ: Մենք էլ ստանում ենք բազմաթիվ բողոքներ քաղաքացիներից: Եվս մեկ անգամ փորձում ենք ակտիվացնել մեր աշխատանքները, եւ մեծ հույս ունենք, որ մինչեւ եվրոպական ընտրությունները՝ այս տարի կունենանք առաջընթաց այս հարցում»,- ասել է փոխնախարարը: Հանձնաժողովի նախագահի տեղակալ Մերի Գալստյանն անդրադարձել է ՀՀ-ԵՄ առեւտրաշրջանառության զգալի  աճին՝ նշելով, որ  2022 թվականի համեմատ այն  աճել է շուրջ 17.1 տոկոսով՝ կազմելով   2.7 մլրդ դոլար: «Կարո՞ղ ենք արդյոք այս դինամիկան պահել եւ զարգացնել առաջիկա տարիներին»,- հարցրել է նա: Պարույր Հովհաննիսյանի խոսքով  ԵՄ անդամ գրեթե բոլոր երկրների հետ նկատելի է առեւտրի զգալի աճ, ինչը բացատրվում է մի քանի գործոններով:  Նա հայտնել է, որ ջանքեր են գործադրվում՝ պահելու այդ շարժունությունը: Մասնավորապես, ստեղծվելու են մի շարք նոր ձեւաչափեր եւ քայլեր, որոնք նպատակ ունեն պահելու եւ զարգացնելու առեւտրաշրջանառությունը ԵՄ երկրների հետ:
17:07 - 15 մարտի, 2024
ԵՄ վիզաների ազատականացման ուղղությամբ կա հետընթաց․ ԱԳ փոխնախարար

ԵՄ վիզաների ազատականացման ուղղությամբ կա հետընթաց․ ԱԳ փոխնախարար

Ընթանում է ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստը, որին մասնակցում է նաև ՀՀ ԱԳ փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը։ ԵՄ վիզաների ազատականացման հետ կապված հարց ուղղեց ՔՊ պատգամավոր Սոնա Ղազարյանը․ «Մենք մի փոքր հետընթաց ունենք, մասնավորապես՝ վիզաների ստացման գործընթացի հետ կապված։ Ոչ միայն չի էժանացել վիզաների ստացման պրոցեսը, այլև բարդաացել ու թանկացել է։ Եվ սա այն տեսանելի գործընթացն է, որով անցնում են մեր բոլոր քաղաքացիները»։ Նա հարցրեց, թե ինչպես է կարգավորվում այս հարցը։ «Ցավոք, պետք է կիսեմ ձեր մտահոգությունը և նշեմ, որ կա միայն մեկ ոլորտ, մեկ հարց կա, որտեղ դեռևս չենք հասել մեր ցանկալի արդյունքներին։ Ինչպես նշեցինք, ԵՄ-ի հետ աշխատանքները աննախադեպ ինտենսիվ են եղել, և բոլոր ուղղություններով առաջընթաց կար։ Եթե մեկ հարց կա, որտեղ թե՛ ԵՄ հետ, թե՛ անդամ երկրների հետ մեր հարաբերություններում իրավիճակը շատ հեռու է դրականից, դա արտոնագրերի հարցն է»,- ասաց նա։ Նրա խոսքով այս ուղղությամբ աշխատանքներ են տարվել բոլոր մակարդակներում․ «Սակայն չեմ կարող ասել, որ կար առաջընթաց, հակառակը կար հետընթաց անգամ «Էրազմուս»-ի ծրագրով մեկնող ուսանողները, որ կարծում էր՝ չպետք է լինի որևէ դժվարություն, ունեին խնդիրներ մեկնելու: Խոսքը նաև որոշ պաշտոնյաների մասին է։ Բացի այդ, բազմաթիվ բողոքներ ենք ստանում քաղաքացիներից»։ ԱԳՆ-ն, փոխնախարարի խոսքով, փորձում է ակտիվացնել աշխատանքը։ Նա հույս է հայտնել, որ մինչև այս տարվա եվրոպական ընտրությունները առաջընթաց կլինի։ Երևանն աշխատում է երկու ուղղությամբ՝ ինչպես ազատականացման, այնպես էլ դյուրացված գործող ռեժիմի վերականգնման ուղղությամբ, քանի որ  կորոնավիրուսի համավարակից հետո այդպես էլ լիարժեք չվերականգնվեց։
16:00 - 15 մարտի, 2024
Փոխարտգործնախարարի խոսքով Միրզոյանի՝ Մոսկվա այցի ընթացքում կքննարկվի ՀՀ-ում ԵՄ առաքելության տեղակայման հարցը

Փոխարտգործնախարարի խոսքով Միրզոյանի՝ Մոսկվա այցի ընթացքում կքննարկվի ՀՀ-ում ԵՄ առաքելության տեղակայման հարցը

ՀՀ փոխարտգործնախարար Պարույր Հովհաննիսյանը, ՀՀ ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստում պատասխանելով պատգամավոր Ագնեսսա Խամոյանի՝ ՀՀ-ում ԵՄ առաքելության վերաբերյալ ՌԴ արձագանքի վերաբերյալ հարցին, ասաց, որ իսկապես, առաքելության տեղակայումը առաջացրել է որոշ հարցեր։ «Դրա ուղղությամբ մենք շարունակում ենք բացատրական աշխատանք տանել, թե ինչն է պատճառը, ինչն է առաքելության նպատակը։ Օրինակ Իրանից, որը շատ զգայուն է տարածաշրջանում նման առաքելությունների ստեղծման հարցին, բավականին դրական արձագանք հնչեց։ Իրանի դեպանը հայտարարեց, որ իրենք որեւէ խնդիր չեն տեսնում առաքելության վերաբերյալ։ Դա ցույց է տալիս, որ բացատրական աշխատանքների դեպքում ընկալումն այլ է։ Այո, պետք է շարունակենք աշխատանքը մեր գործընկերների հետ այդ առումով, եւ ավելի շատ տեղեկություն ներկայացնենք»։ Հովհաննիսյանը նշեց, որ առաքելության տեղակայումից հետո որոշակիորեն նվազել է սահմանում պրովոկացիաների թիվը։ «Կարծում ենք՝ որոշակի դեր խաղաց նաեւ ավելի լայնամասշտաբ պրովոկացիա կանխելու գործում, իհարկե դրա վերաբերյալ չենք կարող փաստեր ներկայացնել․ դա մեր գնահատականն է»։ Վերադառնալով Հայաստանում ԵՄ առաքելությանը ՌԴ արձագանքին՝ փոխարտգործնախարարը նշեց․  «Բոլորս տեղյակ ենք այդ զգայուն վերաբերմունքին։ Հարցը քննարկվում է ռուս գործընկերների հետ։ Գիտեք, որ շուտով ԱԳ նախարարի Մոսկվա այցն է նախատեսված, եւ դա այն հարցերից է, որ վստահաբար կքննարկվի»։
17:42 - 17 մարտի, 2023
Արման Եղոյանը շվեդ պատգամավորի հետ խոսել է Հայաստանին սպառնացող վտանգների մասին

Արման Եղոյանը շվեդ պատգամավորի հետ խոսել է Հայաստանին սպառնացող վտանգների մասին

ՀՀ Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը նոյեմբերի 25-ին ընդունել է Շվեդիայի Ռիկսդագի պատգամավոր Մարլեն Լունդ-Կոպպարկլինտին: Ինչպես տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի քարտուղարությունից, Հայաստանում առաջին անգամ գտնվող շվեդ գործընկերոջ հետ Արման Եղոյանը խոսել է հայ-շվեդական հարաբերությունների զարգացման, երկու երկրների խորհրդարանների համագործակցության ընդլայնման հարցերի վերաբերյալ: Զրույցի ընթացքում կողմերն անդրադարձել են նաև Հայաստանին սպառնացող վտանգներին, դրանց աշխարհաքաղաքական ենթատեքստին ու միջազգային առկա մարտահրավերներին: «Շվեդիայի` որպես կայացած ժողովրդավարության ու հզոր տնտեսությամբ պետության փորձը մեզ համար շատ կարևոր է»,- նշել է Արման Եղոյանը:
13:24 - 26 նոյեմբերի, 2022
Հայաստան ենք եկել որպես Հայաստանի ընկերներ. Եվրոպական խորհրդարանի պատգամավորները հանդիպել են ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի պատգամավորներին

Հայաստան ենք եկել որպես Հայաստանի ընկերներ. Եվրոպական խորհրդարանի պատգամավորները հանդիպել են ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի պատգամավորներին

Եվրոպական խորհրդարանի պատգամավորներն իրենց օբյեկտիվ հայտարարություններով եւ քայլերով նպաստում են տարածաշրջանում կայունության պահպանմանը. ասել է ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը Եվրոպական խորհրդարանի պատգամավորներ Պետեր վան Դալենի, Ֆաբիո Մասիմո Կաստալդոյի եւ Լարս Պատրիկ Բերգի հետ նոյեմբերի 1-ի հանդիպման ժամանակ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից։  Պետեր վան Դալենը նշել է, որ իրենք Հայաստան են եկել որպես Հայաստանի ընկերներ եւ այցի շրջանակում կլինեն նաեւ Սյունիքի մարզում: Պատգամավորները քննարկել են հարցերի լայն շրջանակ, անդրադարձել Եվրախորհրդարանում առաջիկայում քննարկվելիք Հայաստանի մասին զեկույցին, ինչպես նաեւ՝ Հայաստան-Եվրոպական միություն կապերի հետագա ընդլայնմանն առնչվող խնդիրներին: Հայկական կողմից հանդիպմանը ներկա են եղել նաեւ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամներ Արսեն Թորոսյանը եւ Սոնա Ղազարյանը:
13:19 - 01 նոյեմբերի, 2022
Միջազգային արձագանքը չափազանց էական է Ադրբեջանի ագրեսիան զսպելու գործում. Արման Եղոյան


 |armenpress.am|

Միջազգային արձագանքը չափազանց էական է Ադրբեջանի ագրեսիան զսպելու գործում. Արման Եղոյան |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը վստահեցնում է, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներն Ադրբեջանի հարձակման առնչությամբ կապի մեջ են միջազգային գործընկերների հետ, պատգամավորը հատկապես հասցեական է համարում  ԵՄ-ի, Եվրախորհրդարանի գործընկերների արձագանքը: ԱԺ սեպտեմբերի 14-ի նիստում Եղոյանն ասաց, որ նախորդ օրը գիշերվանից պատգամավորներից ամեն մեկն մեր մասով կապի մեջ է միջազգային գործընկերների հետ: «Մասնավորապես ԵՄ-ի մեր գործընկերների, ՀՀ-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեի նախագահող Մարինա Կալյուրանդի, Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Դեյվիդ Մաքալիսթերի, ԵԽ Հայաստանի հարցով մշտական զեկուցող Անդրեյ Կովաչևի և ԵԽ Ադրբեջանի հարցերով մշտական զեկուցող Ժելյանա Զովկոյի արձագանքներն առավել քան հասցեական էին, առավել քան մանրամասն էին»,-ասաց Եղոյանը: Նա համոզված է, որ մասնավոր խոսակցություններում դրանք եղել են էլ ավելի կոշտ, էլ ավելի սուր:  Պատգամավորը միջազգային մյուս գործընկերներին կոչ արեց հետևել այդ ոգուն, թույլ չտալ ագրեսորին հասնել իր նպատակներին: «Իսկ այն, որ միջազգային արձագանքը չափազանց էական է նման ագրեսիա զսպելու գործում, դրանում ես որևէ կասկած չունեմ»,-ասաց նա՝ հորդորելով պահել միջազգային ճնշման մակարդակը:
13:06 - 14 սեպտեմբերի, 2022
Դադարենք գործ ունենալ այս հանցավոր պետության հետ և դադարեցնենք ֆինանսավորել նրա սպառնալիքները․ Եվրախորհրդարանի պատգամավոր Ֆրանսուա-Քսավյե Բելամիի ելույթը

Դադարենք գործ ունենալ այս հանցավոր պետության հետ և դադարեցնենք ֆինանսավորել նրա սպառնալիքները․ Եվրախորհրդարանի պատգամավոր Ֆրանսուա-Քսավյե Բելամիի ելույթը

 ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը ներկայացրել է Եվրախորհրդարանի պատգամավոր Ֆրանսուա-Քսավյե Բելամիի ելույթը, որն ուղեկցվել է բուռն ծափողջյուններով։  «Տիկին նախագահող, հարգելի գործընկերներ, Այս գիշեր՝ կեսգիշերն անց, Ադրբեջանը Հայաստանի դեմ ռազմական լայնածավալ հարձակման է անցել։ Հզոր պայթյուններ են եղել, թիրախավորել են մի քանի քաղաքներ և հայկական տարածքում գտնվող գյուղեր, այսինքն՝ ոչ միայն ռազմական նշանակության վայրեր, այլև քաղաքացիական բնակավայրեր, օբյեկտներ։ Այս փուլում զոհերի նվազագույն թիվը հասնում է 49-ի, իսկ քաղաքացիական վիրավոր անձանց թիվը՝ 3-ի։ ՈՉԻՆՉ, ոչինչ չի կարող արդարացնել այս ագրեսիան։ Երկու տարի առաջ, խախտելով միջազգային իրավունքի բոլոր օրենքները, Ադրբեջանը ՝ Թուրքիայի աջակցությամբ, հարձակվել է Լեռնային Ղարաբաղի վրա։ Այս անգամ Ադրբեջանը հարձակվում է արդեն ՀՀ տարածքի վրա։ Հարգելի գործընկերներ, երբ Ռուսաստանը հարձակվեց ուկրաինացի ժողովրդի վրա, մենք առանց վարանելու շատ պարզ ձևով դատապարտեցինք դա, և պետք է նույնը անենք երեկ երեկոյան պարոն Ալիևի ռեժիմի կողմից կազմակերպված հարձակման վերաբերյալ։  Տիկին նախագահող, խնդրում ենք հարգել մեր պառլամենտի ձայնը այս արտակարգ իրավիճակում։ Մեր վճռական դիրքորոշումը կարող է կանխել այս պատերազմը, իսկ Ադրբեջանը հնարավոր է կանգ առնի իր նախագծած ծրագրում։ Վերջապես դադարենք գործ ունենալ այս հանցավոր պետության հետ՝ որպես օրինական գործընկեր և դադարեցնենք ֆինանսավորել նրա սպառնալիքները՝  նրանից գազ գնելով։ Եկեք արագ քայլեր ձեռնարկենք՝ սանկցիաներ նախապատրաստելու համար, որոնք արդյունավետ են։ Անմիջապես հրավիրել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ. մենք սա պարտավոր ենք անել՝ մեր մայրցամաքը վտանգից պաշտպանելու համար։ Բայց ամենից առաջ մենք պարտավոր ենք կանգնել հայ ժողովրդի կողքին, ում հետ մենք հավասար ապրում ենք այս սգի և վշտի օրերը։ Շնորհակալ եմ շատ»։
16:10 - 13 սեպտեմբերի, 2022
Փաշինյանն ու Ալիևը դեռ համաձայնության չեն եկել անկյունաքարային հարցերում. Արման Եղոյան |azatutyun.am|

Փաշինյանն ու Ալիևը դեռ համաձայնության չեն եկել անկյունաքարային հարցերում. Արման Եղոյան |azatutyun.am|

azatutyun.am: Երևանին և Բաքվին անկյունաքարային կետերով դեռ համաձայնության հասնել չի հաջողվել, «Ազատության» հետ զրույցում ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը: Նա հիշեցրեց, որ Փաշինյան-Ալիև վերջին հանդիպմանը պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ նոյեմբերին արտգործնախարարները պիտի հանդիպեն: «Ինչը նշանակում է, որ դեռ աշխատելու տեղ կա, ու հնարավոր է այս երկու ամիսների ընթացքում դիրքորոշումները որոշակիորեն մոտեցնել», - նշեց նա: Ստորև ներկայացնում ենք հատված հարցազրույցից. «Ազատություն». - Այսօր սահմանին զինվոր է զոհվելհակառակորդի կրակոցից, և ընդհանրապես վերջին օրերին Ադրբեջանը պարբերաբար հայկական կողմին մեղադրում է իր դիրքերի ուղղությամբ կրակելու համար, Երևանը հերքում է: Եթե ընդհանրացնենք այս պատկերը, նշանակո՞ւմ է, որ բրյուսելյան բանակցությունները արդյունք չեն տվել, ավելին` դրանից հետո դրությունը լարվել է: Արման Եղոյան. - Չեմ կարող ասել նման կտրուկ ձևակերպում, որ արդյունք չեն տվել, բայց կարող եմ ասել, որ անկյունաքարային կետերով դեռ համաձայնության հասնել չի հաջողվել, բայց նաև պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ նոյեմբերին արտգործնախարարները պիտի հանդիպեն, ինչը նշանակում է, որ դեռ աշխատելու տեղ կա, ու հնարավոր է այս երկու ամիսների ընթացքում դիրքորոշումները որոշակիորեն մոտեցնել: Ի դեպ, հիմնական հարցը գիտեք` որն է, այսինքն` Արցախի հարցը դիտարկել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման այդ փաթեթի մեջ, թե դուրս, իսկ ավելի կոնկրետ, եթե… սա հայկական տեսանկյունից ասացի ներառյալ, թե ոչ ներառյալ, իսկ ադրբեջանական տեսանկյունից դիտարկել, թե չդիտարկել ընդհանրապես որևէ կոնտեքստում: Բնականաբար, իրենց տեսանկյունից չդիտարկել: «Ազատություն». - Մեկնաբանելով այդ բանակցությունները` Իլհամ Ալիևն ասել է, որ առաջիկա ամիսներին արդեն իրատեսական է համարում կնքել խաղաղության պայմանագիր, որի հիմքում Ադրբեջանի հայտնի դրույթները պիտի լինեն, այդ թվում` ճանաչել միմյանց տարածքային ամբողջականությունը: Պարո՛ն Եղոյան, բայց ոչ մի խոսք Լեռնային Ղարաբաղի մասին: Արման Եղոյան. - Այո՛, իրենց կողմից, բնականաբար, խոսք չկա, չեն ուզում ընդհանրապես այդ մասին խոսել, մենք ուզում ենք այդ մասին խոսել: Դա է հիմնական անկյունաքարային տարաձայնությունը: Խոսել այդ մասին, թե չխոսել, եթե խոսել, ապա երբ խոսել այդ մասին, խոսել հիմա, թե խոսել հետո, խոսել ընդհանուր փաթեթի մեջ, թե խոսել ընդհանուր փաթեթից դուրս: Այստեղ է, որ կա որոշակի դիլեմա, ու այստեղ որոշակի դիլեմա կա նաև համանախագահողների շրջանում, ու նաև դրանով է իրավիճակը որոշակիորեն ավելի բարդ ու բազմաշերտ: «Ազատություն». - Ճի՞շտ է, որ Երևանն էլ է հակված առաջիկայում հասնել այդ պայմանագրի կնքմանը… Արման Եղոյան. - Եթե մեր ասած կետերը հաշվի առնվեն, հնարավոր լինի արցախահայության իրավունքների պաշտպանության երաշխիքների հարցում որոշակի շոշափելի ու կայուն առաջընթաց գրանցել, ես դա չեմ բացառում, եթե բայց: «Ազատություն». - Մամուլում հրապարակում եղավ, որ օրերս արդյունքների ամփոփմանը` վարչապետի խմբակցության պատգամավորների հետ քննարկման ժամանակ, հնչել է այդպիսի միտք նաև Փաշինյանի կողմից: Արման Եղոյան. - Կարող եմ այդ հարցին շատ ուղիղ պատասխանել, բայց ես սովորություն չունեմ փակ հանդիպումից, նույնիսկ եթե այդտեղ որևէ գաղտնիք չկա, ուղղակի սղագրության նման մտքերը հանել դուրս ու վերաշարադրել: Ես ասացի, որ նման հավանականություն կա:
17:56 - 06 սեպտեմբերի, 2022
Արցախի կարգավիճակի հարցը նույն վիճակում է, ինչ եղել է 2016-ի հունվարից ի վեր՝ թողնված է անորոշ ապագային. Եղոյան |news.am|

Արցախի կարգավիճակի հարցը նույն վիճակում է, ինչ եղել է 2016-ի հունվարից ի վեր՝ թողնված է անորոշ ապագային. Եղոյան |news.am|

news.am: ԵՄ-ն իր միջնորդական առաքելությունն է իրականացնում համարյա այնպես, ինչպես Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը իրականացնում էին, բնական է, ամեն մեկն իր տեսանկյունից, առաջարկելով իր միջնորդական առաքելությունը, ուղղակի այն ժամանակ դա բերվում էր մեկ կոնսենսուսի: Այս մասին, այսօր՝ մայիսի 24-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը: Հարցին, թե արդյոք Բրյուսելում բարձրացվել է «անկլավների» հարց, նա պատասխանեց. «Դուք հարցը նեղացնում եք: Չկա անկլավների հարց, նման հասկացություն չկա, կա սահմանազատման ու սահմանագծման հարց, այդ ընթացքում արդեն կողմերը, բազմաթիվ հանգամանքներ հաշվի առնելով, որոշում են ամենահարմար սահմանը երկու կողմերի համար: Անկլավերի հարց օրակարգում չկա»: Լրագրողը ՔՊ-ական պատգամավորից հետաքրքրվեց՝ Արցախի կարգավիճակի հարցում իշխանությունը հետքայլ արե՞լ է, որին նա արձագանքեց. «Արցախի կարգավիճակի հարցն այսօր գտնվում է նույն վիճակում, ինչ գտնվել է 2016 թվականի հունվարից ի վեր, այսինքն՝ թողնված է անորոշ ապագային»։ Լրագրողի հիշեցմանը, որ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հայտարարել էր. «Ես ընդգծել եմ երկու ղեկավարներին, որ անհրաժեշտ է անդրադառնալ Ղարաբաղում էթնիկ հայ ազգաբնակչության իրավունքների եւ անվտանգության հարցին», Եղոյանն արձագանքեց. «Շառլ Միշելն ասում է, որ ինքն է այդպես ասել, ինքն է այդ ձեւակերպումը տվել: Եկեք չխառնենք դերակատարներին, Շառլ Միշելը անհրաժեշտ է համարել այդ դիտարկումն անել: Ինչի՞ վրա եք այդքան զարմացել: Շառլ Միշելը Մինսկի խմբի համանախագահ չի, ինքը չի զբաղվում ԼՂ հակամարտության լուծմամբ: նա նախաձեռնել է եռակողմ հանդիպում՝ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ: Ինքը դա է կարեւորել»: Ինչ վերաբերում է ՀԱԿ փոխնախգահ Լեւոն Զուրաբյանի հայտարարությանը, թե եթե կողմերը չհամաձայնեին, Շառլ Միշելը չէր կարող նման հայտարարություն անել, ՔՊ-ական պատգամավորն ասաց. «Կողմերի համաձայնությամբ, թե առանց համաձայնության, բայց Շառլ Միշելն ասում է՝ ես հորդորեցի…: Այսինքն ինքն իր համար կարեւոր հարցերի մասին է խոսում:  Հիմա դուք հարցնում եք՝ ինչո՞ւ Շառլ Միշելի համար կարեւոր չի Արցախի կարգավիճակի հարցը»:
14:06 - 24 մայիսի, 2022
Հույն պատգամավորը դատապարտել է հայ ռազմագերիների՝ մինչ օրս Ադրբեջանում գտնվելու հանգամանքը

Հույն պատգամավորը դատապարտել է հայ ռազմագերիների՝ մինչ օրս Ադրբեջանում գտնվելու հանգամանքը

ՀՀ ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը և աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վահան Նարիբեկյանն Աթենքում Հունաստանի խորհրդարանի ազգային պաշտպանության և արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Կոնստանտինոս Գյուլեկասի հետ քննարկել են  Արցախում եւ Արցախի շուրջ ստեղծված իրադրությունը, ինչպես նաեւ աշխարհաքաղաքական ներկա անկայուն իրավիճակը: Ինչպես հայտնում են ՀՀ ազգային ժողովից՝ հույն պատգամավորը կարեւորել է մշակութային ժառանգության պահպանման հիմնահարցը, դատապարտել հայ ռազմագերիների՝ մինչ օրս Ադրբեջանում գտնվելու հանգամանքը եւ այդ համատեքստում շեշտել միջազգային հանրության ադեկվատ արձագանքի կարեւորությունը: Կողմերն անդրադարձել են հայ-հունական ջերմ հարաբերությունների պատմական ընթացքին եւ համոզմունք հայտնել, որ եղբայրական ժողովուրդների միջեւ կապերը գնալով էլ ավելի կխորանան: Պարոն Գյուլեկասն իր շնորհավորանքն է հղել հայկական պատվիրակության ներկայացուցիչներին` Հայաստանի նախագահի ընտրության կապակցությամբ, եւ փոխանցել խորհրդարանի նախագահի եւ իր գլխավորած հանձնաժողովի անդամների ողջույնները: Զրուցակիցները խոսել են նաեւ հայկական Սփյուռքի, նրա դերի ու ներուժի մասին: Հանդիպմանը ներկա է եղել եւ խոսքով հանդես է եկել Հունաստանի Հանրապետությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը: Նշվում է, որ այցն իրականացվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող Թվինինգ ծրագրի շրջանակներում` Հունաստանի, Իտալիայի եւ Հայաստանի խորհրդարանների համատեղ ջանքերով: 
15:14 - 08 ապրիլի, 2022
Մինչ օրս տասնյակ հայ ռազմագերիներ պահվում են Բաքվի բանտերում. Արման Եղոյանը՝ Ֆրանկոֆոնիայի տարածաշրջանային համաժողովին

 |armenpress.am|

Մինչ օրս տասնյակ հայ ռազմագերիներ պահվում են Բաքվի բանտերում. Արման Եղոյանը՝ Ֆրանկոֆոնիայի տարածաշրջանային համաժողովին |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի Եվրոպայի տարածաշրջանի պատվիրակությունների նախագահների համաժողովին բարձրաձայնել է Հայաստանի, Արցախի անվտանգային և մարդասիրական ճգնաժամին վերաբերող հարցերը։ «2020 թ. սեպտեմբերի 27-ին, երբ աշխարհը պայքարում էր COVID-19 համավարակի դեմ, Ադրբեջանը, իր դաշնակիցների և վարձկան գրոհայինների օգնությամբ, լայնածավալ հարձակում սկսեց Լեռնային Ղարաբաղի հայերի դեմ։ Ու թեև, որոշ հումանիտար կազմակերպություններ և որոշ պետությունների ղեկավարներ շատ արագ տվեցին կատարվողի ճշգրիտ գնահատականը, կարծես թե դա բավարար չէր: Առաջիններից մեկը ստեղծված իրավիճակին արձագանքեց Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, ով բացեիբաց հայտարարեց, որ Ադրբեջանը հայերի դեմ կռվելու համար Սիրիայից ջիհադիստների խմբեր է տեղափոխել Լեռնային Ղարաբաղ։ (Մեջբերում) «Համաձայն մեր հավաստի տեղեկատվության, 300 գրոհայիններ Սիրիայից Գազիանթեփով հասել են Բաքու։ Նրանք հայտնի են և նույնականացված, նրանք դուրս են եկել Հալեպի շրջանում գործող ջիհադիստների խմբերից»։ Human Rights Watch-ը հաստատել է, որ Ադրբեջանը պատերազմի ժամանակ օգտագործել է կասետային (կլաստերային) ռումբեր։ «Genocide Watch»-ը զգուշացրել է, որ Ադրբեջանը նպատակ ունի ոչնչացնել Լեռնային Ղարաբաղի հայկական բնակչությանը։ (Մեջբերում) «Ադրբեջանը ներխուժել է չճանաչված Լեռնային Ղարաբաղի հանրապետության կամ Արցախի տարածք և նպատակ ունի ոչնչացնել հայկական ներկայությունը օկուպացված տարածքներում»։ Բոլորովին վերջերս, Եվրախորհրդարանը ընդունել է բանաձև, որով դատապարտում է Լեռնային Ղարաբաղի հայկական մշակութային ժառանգության ոչնչացումը այն տարածքներում, որոնք անցել են Ադրբեջանի վերահսկողության տակ»,- նշել է Արման Եղոյանը։ Նա հիշեցրել է, որ միջազգային իրավունքի աղաղակող ոտնահարմամբ, Ադրբեջանը թիրախավորել էր քաղաքացիական բնակչությանն ու ենթակառուցվածքները, ռմբակոծում էր քաղաքները, օգտագործել է ֆոսֆորային ռումբեր և դաժան հաշվեհարդար է տեսել այն ծերերի նկատմամբ, ովքեր չեն հասցրել լքել իրենց տները ադրբեջանական առաջխաղացումից հետո: Արման Եղոյանն ընգծել է, որ մինչ օրս տասնյակ հայ ռազմագերիներ պահվում են Բաքվի բանտերում, և որոնց Ադրբեջանը հրաժարվում է վերադարձնել։ «Ու այս դժվար օրերին, հայ ժողովուրդը, որ հազարավոր տարիներ ապրել էր իր հայրենիքում` Լեռնային Ղարաբաղում, միջազգային հանրության կողմից չստացավ նույն աջակցությունը։ Ինչու՞։ Հարցն այստեղ աշխարհքաղաքականությու՞նն էր, թե՞ արժեքները։ Նույնիսկ եթե ենթադրենք, որ պատճառը աշխարհքաղաքականությունն էր, նույնիսկ այդ դեպքում, արդյո՞ք Լեռնային Ղարաբաղում պատերազմը այս կամ այն կերպ կապված չէր այսօր Ուկրաինայում տեղի ունեցողի հետ։ Ես սա թողնում եմ, որպես բաց հարց, որի շուրջ կարող եք մտածել։ Եվ ի՞նչ եք կարծում, ինչպե՞ս կարող է որևէ պետություն, որևէ կառավարություն, վտարել որևէ բնակչության իր հայրենի քաղաքից ու գյուղից, եվրոպական որ՞ պետությունը կարող է նման բան անել առանց եվրոպական արձագանքին արժանանալու։ Ո՛չ մեկը։ Բայց ինչու՞ սա հնարավոր եղավ Լեռնային Ղարաբաղում։ Սա մեկ այլ հարց է, որը ես թողնում եմ բաց ու առաջարկում մտածել դրա շուրջ»,-եզրափակել է Արման Եղոյանը:
21:26 - 04 ապրիլի, 2022
Եվրախորհրդարանի պատգամավորները հետաքրքրվել են Ադրբեջանի սանձազերծած սադրանքներով

Եվրախորհրդարանի պատգամավորները հետաքրքրվել են Ադրբեջանի սանձազերծած սադրանքներով

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը և ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Արուսյակ Ջուլհակյանը Բրյուսելում` Եվրոպական խորհրդարանում, հանդիպումներ են ունեցել Հայաստանի հետ բարեկամության խմբի ղեկավար Լուկաս Ֆուռլասի և Եվրոպական խորհրդարանի անդամ Ֆաբիո Մասիմո Կաստալդոյի հետ:   Եվրախորհրդարանի պատգամավորները հետաքրքրվել են Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի և Ադրբեջանի սանձազերծած սադրանքների մասին:   Քննարկվել են տարածաշրջանում հետագա էսկալացիայի հնարավորությունը կանխելուն ուղղված  համատեղ գործողությունները:Կարևորվել է Ադրբեջանի գործողությունները զսպող կոնկրետ և հասցեական քայլերի անհրաժեշտությունը:  
14:00 - 31 մարտի, 2022
Արտախորհրդարանական երկու ուժ պատրաստակամություն է հայտնել՝ ներգրավվելու ԱԺ եվրոպական ինտեգրման հանձնաժողովի աշխատանքներին |armenpress.am|

Արտախորհրդարանական երկու ուժ պատրաստակամություն է հայտնել՝ ներգրավվելու ԱԺ եվրոպական ինտեգրման հանձնաժողովի աշխատանքներին |armenpress.am|

armenpress.am: «Հայաստանի եվրոպական» կուսակցությունը և «Հանրապետություն» կուսակցությունը ցանկություն են հայտնել որպես դիտորդ ներգրավվել ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի աշխատանքներին՝ արտախորհրդարանական շահագրգիռ ուժերի հետ ՀՀ-ԵՄ հարցերի քննարկման շրջանակներում: ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստին այս մասին ասաց «Հայաստանի Եվրոպական» կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանը` հավելելով, որ իրենց նպատակն է աջակցել հանձնաժողովի աշխատանքներին. «Մենք փորձելու ենք քաղաքականացնել ձեր աշխատանքը, քանի որ մեզ համար այս հանձնաժողովն առանցքային է: Մենք համոզված ենք, որ Եվրաինտեգրման հանձնաժողովն է այն առանցքը, որտեղ պետք է լուծվեն անվտանգային, տնտեսական զարգացման հարցերը և այլ շատ հարցեր»,- նշեց Խզմալյանը: Նրա խոսքով «Հայաստանի Եվրապական կուսակցությունը» կապեր և գործնական հարաբերություններ ունի եվրոպական մի շարք կուսակցությունների հետ:
13:56 - 07 փետրվարի, 2022
Արման Եղոյանը հանդիպել է Իտալիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովների նախագահների հետ

Արման Եղոյանը հանդիպել է Իտալիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովների նախագահների հետ

ՀՀ Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը հանդիպումներ է ունեցել Իտալիայի Սենատի արտաքին հարաբերությունների և միգրացիայի հարցերով հանձնաժողովի նախագահ Վիտո Ռոզարիո Պետրոչելիի և Պատգամավորների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Պիերո Ֆասինոյի և հանձնաժողովի անդամների հետ։ Քննարկվել են Իտալիայի և Եվրոպական միության հետ հարաբերությունների հետագազարգացման հեռանկարները, հանձնաժողովների համագործակցության մի շարք հնարավորություններ «Թվինինգ» ծրագրի շրջանակներում, ինչպես նաև խորհրդարանական տարբեր հարթակներում փոխգործակցությանն առնչվող հարցեր: Կողմերն ուրախությամբ արձանագրել են, որ COVID-19 համավարակի հաղթահարման համար ԵՄ-ն ու Հայաստանը ձեռք-ձեռքի տված են պայքարում, ինչը հնարավորություն է տալիս վերսկսել նախկին բնականոն աշխատանքը`  էլ ավելի սերտացնելով միջխորհրդարանական համագործակցությունը։ Նշվում է, որ մտքերի փոխանակությունից հետո հարցուպատասխանի միջոցով պատգամավորներն անդրադարձել են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին, տնտեսական հարաբերությունների խթանմանը, իտալական կազմակերպությունների` Հայաստանում հաստատմանը:
13:30 - 24 հոկտեմբերի, 2021
Գերիների վերադարձի հարցը օրակարգում է, կողմերի միջև կա փոխըմբռնում. Եղոյան |1lurer.am|

Գերիների վերադարձի հարցը օրակարգում է, կողմերի միջև կա փոխըմբռնում. Եղոյան |1lurer.am|

1lurer.am: Հաղթանակ ու պարտություն ասվածը կախված է կողմերի պլան մաքսիմումից և պլան մինիմումից: Այսինքն՝ այստեղ կարևոր է հասկանալ՝ ինչ էր ուզում ադրբեջանական կողմը և ինչ ստացավ: Ես հիմա չեմ կարող ասել, թե ինչ էր ուզում, բայց կարող եմ ասել, որ ստացավ ոչ ավելին, քան ստացանք մենք: Այդ մասին ասաց ԱԺ եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը:   «Այսինքն՝ ապաշրջափակումը, ըստ ստորագրված փաստաթղթի, պետք է իրականացվի պարիտետային սկզբունքի հիման վրա, այսինքն՝ նույն այն իրավունքները, որ մենք ենք ունենալու իրենց ճանապարհներից օգտվելուց, նույն այդ իրավունքները իրենք են ունենալու: Եվ երկրորդ՝ Հայաստանի տարածքում որևէ ճանապարհ, միջանցք որևէ հատուկ կարգավիճակ չի ունենալու, որը տարբերվելու է Հայաստանի տարածքի որևէ այլ կտորից»,- ընդգծեց նա: Եղոյանի խոսքով՝ բեռնափոխադրումների առումով ճանապարհներին անվտանգային խնդիրներ չեն առաջանա, իսկ եթե, այնուամենայնիվ, խնդիրներ լինեն, ապա դրանք կլինեն երկու կողմի համար էլ: Նա նշեց, որ նշված ճանապարհներով քաղաքացիների երթևեկության մասով հստակեցում դեռևս չկա, եթե նման հարց բարձրացվի, հասկանալի է՝ գործելու են անվտանգային բոլորովին այլ նորմեր:   ԱԺ պատգամավորն ասաց, որ ապաշրջափակումից Հայաստանը շահելու է, այլ հարց է՝ որքանով է շահելու Ադրբեջանը, և տնտեսական շահը որքանով է փոխարինվելու քաղաքականի: «Բնականաբար, ապաշրջափակումը չի կարող միակողմանի լինել: Իսկ դրա տնտեսական արդյունավետության մասին կխոսեն տնտեսագետները»,- ընդգծեց Եղոյանը: Անդրադառնալով Մոսկվայում եռակողմ հանդիպման արդյունքներին գերիների վերադարձի մասով՝ նա նշեց, որ այդ հարցը պետք է լուծվի քաղաքական օրակարգից անկախ: «Գերիների հարցը պետք է լուծվի միջազգային իրավական նորմերի համաձայն, դա քաղաքական քննարկման հարց չէ, և վստահ եմ՝ միջազգային ճնշման միջոցով մեզ կհաջողվի այդ հարցը լուծել: Մենք չհասանք գերիների վերադարձի հարցի լուծմանը, բայց եռակողմ բանակցությունները 3.5 ժամ են տևել, և ակնհայտ է, որ քննարկվել են նաև այլ թեմաներ, այդ թվում՝ գերիների հարցը: ՀՀ վարչապետն ու ՌԴ նախագահը կարևորեցին հումանիտար հարցերը, անդրադարձան նաև Արցախի կարգավիճակի հարցին: Կարծում եմ՝ գերիների վերադարձի հարցը օրակարգում է, կողմերի միջև այդ հարցի շուրջ կա փոխըմբռնում»,- ասաց ԱԺ պատգամավորը: 
16:22 - 12 հունվարի, 2021