Գեղամ Շախբազյան

Գեղամ Շախբազյանը Քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարն է։

Ծնվել է 1987թ․ մարտի 19-ին Ախալքալալքի շրջանի Բալխո գյուղում։

2006-2010թթ․ սովորել է ԵՊՀ մաթեմատիկայի եւ մեխանիկայի ֆակուլտետում, 2010-2012թթ․՝ նույն ֆակուլտետի մագիստրատուրայում։

2012–2015 թթ. աշխատել է «Էյ Ար Այ Սի Թի »ՍՊԸ–ում որպես անվտանգության եւ հակահրդեհային համակարգերի ինժեներ-մենեջեր։ 2015-2017 թթ.՝ «Էյ Դի ՍԻ »ՍՊԸ , BPL ցանցի սպասարկող ինժեներ, մոնիտորինգի մասնագետ։
2017-2018 թթ.  «ՄՏՍ Հայաստան» ՍՊԸ–ում եղել է FMC տեղանքի սպասարկման ինժեներ։
2018-ի սեպտեմբերի 6-ից նշանակվել է Քաղաքաշինության, տեխնիկական եւ հակահրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար։

Վանաձորի քիմկոմբինատում առկա ամոնիակը վտանգավոր չէ շրջակա միջավայրի համար. Տեսչական մարմին

 |armenpress.am|

Վանաձորի քիմկոմբինատում առկա ամոնիակը վտանգավոր չէ շրջակա միջավայրի համար. Տեսչական մարմին |armenpress.am|

armenpress.am: Վանաձորի քիմիական կոմբինատի տարածքում առկա պայթյունավտանգ և թունավոր նյութերը վտանգավոր չեն շրջակա միջավայրի համար, քանի որ դրանց ծավալը շատ փոքր է: «Արմենպրես»-ի հետ զրույցում Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեղամ Շախբազյանը հայտնեց, որ իրենց տեսչությունը նման եզրակացության է եկել կոմբինատի տարածքում իրականացրած ուսումնասիրությունից հետո: Մամուլում հրապարակումներ էին շրջանառվում, որ արդեն 4 տարի շարունակ սնանկության գործընթացում գտնվող և չշահագործվող կոմբինատի տարածքում պահվում է շուրջ 90 տոննա ամոնիակ և ամոնիակաջուր, ինչը վտանգավոր է շրջակա միջավայրի և բնակիչների համար: «90 տոննա ամոնիակի հետ կապված որևէ տեղեկատվություն չկա: Ամեն դեպքում, այնտեղ առկա ամոնիակի ծավալները բավական քիչ են և շրջակա միջավայրին և բնակչությանը բացարձակ վտանգ չեն սպառնում: Իմ ունեցած տվյալներով` ամոնիակի մեծ մասը վաճառվել է, բայց ներկա պահին չորս տակառից 3-ը դատարկ են, իսկ մեկի մեջ ջերմային սարքով ամոնիակ է հայտնաբերվել տակառի 1/6-րդ մասով, սակայն իրականում ավելի քիչ է: Մոտ 9 տոննայի չափով ամոնիակ կա»,- ասաց Շախբազյանը: Տեսչական մարմնի տնօրենը հայտնեց, որ ամոնիակը սելիտրա նյութի նման ազոտ է պարունակում, բայց ավելի անվտանգ է, պատկանում է իներտ գազերի դասին և շուտ գոլորշիանում է, իսկ կոմբինատում առկա ծավալներն այն քանակության չեն, որ խոշոր հրդեհի կամ պայթյունի պատճառ դառնան: «Կարող է տեղային հրդեհի օջախ լինել, բայց այն շուտ կկասեցվի, որովհետև ծավալները շատ քիչ են»,- նշեց Գեղամ Շախբազյանը: Անդրադառնալով կոմբինատի տարածքում առկա ամոնիակի հետագա ճակատագրին, Շախբազյանը հավելեց, որ այն տնօրինելու է սնանկության կառավարիչը, հնարավոր է, որ ամոնիակը վաճառվի կամ քիչ քանակությամբ բաց թողնվի հատուկ ընթացակարգով: Տեսչական մարմնի ղեկավարի խոսքով` հաստատվել է նաև կոմբինատում սնդիկի առկայությունը, սակայն դրանք ևս անվտանգ են: «Սնդիկի քանակություն կա: Դրանք փակված են տարրաներում, ավելի ապահով են: Դրանց մասին մտահոգություն հայտնել ընդհանրապես պետք չէ»,- ասաց Շախբազյանը: Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը չգործող կոմբինատի տարածքում տեխնիկական և հրդեհային անվտանգության այլ խախտումներ է արձանագրել, որոնց առնչությամբ վարչական վարույթ է հարուցել: Շարունակությունը՝ armenpress.am-ում
09:48 - 11 օգոստոսի, 2020