Խնդրում եմ ապատեղեկատվություն չտարածել․ Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գրիգորյան
Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Սիրելի՛ էջմիածնեցիներ,
Համացանցում տարածվել է տեղեկատվություն, թե իբր երեկ արձանագրված՝ կորոնավիրուսով վարակվածներից 3-ն էլ Էջմիածնից են, մինչդեռ նրանցից միայն մեկն է Էջմիածնի բնակիչ: Խնդրում եմ ապատեղեկատվություն չտարածել:
Պացիենտը մեկուսացված է. պարզվում է նրա հետ շփված անձանց հնարավոր շրջանակը:
Մշտապես կապի մեջ եմ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ և հարկ եղած դեպքում կտրամադրեմ լրացուցիչ տեղեկատվություն:
Խնդրում եմ չմատնվել խուճապի, պարզապես պահպանել անվտանգության ու հիգիենայի կանոնները»։
10:51 - 12 մարտի, 2020