«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամ

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործունեության հիմնական առարկան և նպատակը Հայաստանի Հանրապետությունում ճանապարհաշինության ոլորտի ծրագրերի արդյունավետ իրականացման ապահովումն է:

Հիմնադրամի գործադիր տնօրենն է Ստեփան Մաչյանը։  

Նախկնում «Ճանապարհային դեպարտամենտը» պետական ոչ առևտրային կազմակերպություն էր (ՊՈԱԿ)։ ՀՀ կառավարության 6 օգոստոսի 2021թ. թիվ 1298-Ա որոշմամբ ՊՈԱԿ-ը վերակազմակերպվեց որպես «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամ։

 

Ճանապարհային թերությունների գրացում՝ հավելվածով

Ճանապարհային թերությունների գրացում՝ հավելվածով

Լրամշակվել և գործարկվել է «Ճանապարհների տեղեկատու» (Arm roads info) բջջային հավելվածը, որը հնարավորություն է ընձեռում քաղաքացիներին ճանապարհների սպասարկման և թերությունների վերաբերյալ բողոքներ ներկայացնել, ինչպես նաև տեղեկություն ստանալ թերությունների վերացման վերաբերյալ: Հավելվածի միջոցով հնարավոր է տեղեկատվություն տրամադրել և ստանալ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի հսկողությամբ սպասարկվող ՀՀ ընդհանուր օգտագործման միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհների վերաբերյալ: Այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից: «Ճանապարհների տեղեկատու» (Arm roads info) բջջային հավելվածն անվճար է և հասանելի PlayMarket և AppStore հարթակներում: Թերություն արձանագրելու համար քաղաքացին պետք է՝ ա/ հավելվածի համապատասխան հնարավորութունների կիրառմամբ կատարի տեղորոշում, կցի լուսանկար, մեկնաբանի թերությունը և լրացնի իր էլ. հասցեն: Նշված գործողությունների իրականացման համար բջջային հավելվածում առկա է նաև եռալեզու «Ուղեցույց», բ/ իր էլ. հասցեից տեղեկանա հետագա քայլերի վերաբերյալ, ինչպես նաև իր կողմից արձանագրված թերության վերացման կամ ընթացքի վերաբերյալ: «Ճանապարհների տեղեկատու» (Arm roads info) բջջային հավելվածում պահպանվում են քաղաքացու կողմից արձանագրված թերությունները «Հաղորդված թերություններ» բաժնում: Վերը նշված գործընթացներն ապահովելու նպատակով «Ճանապարհային ցանցի կառավարման համակարգի» համապատասխան բաժնում իրականացվել են փոփոխություններ:
18:23 - 24 հունիսի, 2025