Երևանի քաղաքապետարան

Երևանի քաղաքապետարանը համայնքային ծառայություններ իրականացնող պետական մարմին, որի նպատակն ու խնդիրն ավագանու և քաղաքապետի լիազորությունների լիարժեք և արդյունավետ իրականացման, ինչպես նաև քաղաքացիական իրավահարաբերություններին ավագանու և քաղաքապետի մասնակցության ապահովումն է։ Երևանի քաղաքապետը և ավագանին քաղաքապետարանի միջոցով համակարգում Երևանի ենթակայության հիմնարկների, առևտրային և ոչ առևտրային կազմակերպությունների գործունեությունը, կազմակերպում հանրապետական գործադիր մարմինների և դրանց՝ Երևանի տարածքային ծառայությունների հետ հարաբերությունները։

Քաղաքապետարանը ստեղծվում, վերակազմակերպվում և նրա գործունեությունը դադարեցվում է ավագանու որոշմամբ։ 

Չենք վճարում, որովհետև չեն աշխատում. քաղաքապետարանի ներկայացուցիչը` «Սանիթեք»-ի մասին |shantnews.am|

Չենք վճարում, որովհետև չեն աշխատում. քաղաքապետարանի ներկայացուցիչը` «Սանիթեք»-ի մասին |shantnews.am|

shantnews.am։ Վճարումները չենք դադարեցրել, ընդամենը կիրառել ենք պայմանագրով նախատեսված տուգանքները և պահումները: «Հեռանկար» հաղորդման ընթացքում այսպես մեկնաբանեց Երևանի քաղաքապետի իրավական գծով խորհրդատուն «Սանիթեք» ընեկրության նկատմամբ վերջին շրջանում իրականացված գործընթացը: «Մենք չենք վճարելու օգոստոսի 31-ից սկսած, որովհետև նրանք չեն աշխատում: Այս ընթացքում տուգանքների և պահումների հանրագումարը մոտ 380 միլիոն դրամ է»,- ասաց Կարեն Համբարձումյանը:Հարցին, թե արդյոք պետք է ընդունվեն այն պատճառաբանությունները, որ մեքենաները շարքից դուրս են գալիս, իսկ աղբամանները՝ այրվում, վնասվում, Համբարձումյանը պատասխանեց.«Դա «Սանիթեք»-ի բիզնես գործունեության ռիսկի ոլորտում է: Այդ նույն աղբամաններն այրվում են նաև մեր հարևան պետություններում՝ Թուրքիայում, Ադրբեջանում, Վրաստանում, այնպես որ, դա իրենց ծախսերի մեջ պետք է հաշվի առնեին»,- ասաց նա:
10:42 - 07 սեպտեմբերի, 2019
Սանիթեքը Երևանի քաղաքապետարանին կոչ է անում կատարել պայմանագրով սահմանված վճարումները

Սանիթեքը Երևանի քաղաքապետարանին կոչ է անում կատարել պայմանագրով սահմանված վճարումները

«Սանիթեք» ՍՊԸ հայաստանյան մասնաճյուղի և «Սանիթեք Ինթերնեյշնլ» ՍՊԸ տնօրեն Նիքոլա Էլ Թաուիլի նամակը Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին Հարգելի պարոն քաղաքապետ,Ձեր կողմից բազմաթիվ անգամ հրապարակայնորեն նշվել է, որ «Սանիթեք» ընկերության հետ պայմանագրով քաղաքապետարանի միակ պարտականությունը վճարումներ կատարելն է, որը անշեղորեն իրականացվում է:Պայմանագրին և ՀՀ օրենսդրությանը ծանոթ ցանկացածի համար ակնհայտ է, որ վճարումների կատարումը չի կարող լինել համայնքի միակ պարտականությունը, ինչի վառ օրինակ է մինչ օրս Երևան քաղաքում աղբահանության իրականացման կարգի և աղբամանների տեղադրման վայրերի սահմանման Ձեր կողմից անշեղորեն խախտվող և նամակներից մեկով «ինչ որ քարտեզ և ընթացակարգ» ու «անհասկանալի» որակավորված օրենքով սահմանված Երևանի համայնքի այս պարտավորությունը, որի բացակայության պայմաններում աղբահանությունը Ձեր կողմից ստեղծված հիմնարկի կողմից կատարվում է օրենքի կոպտագույն խախտումով և առանց որևէ հիմքի:Այսօրվանից սկսած սակայն ակնհայտ է նաև, որ Ձեր հայտարարությունների մյուս մասը ևս չի համապատասխանում իրականությանը, քանի որ ներկա պահի դրությամբ Երևանի քաղաքապետարանը ընդհանուր առմաբ երկու պայմանագրերի շրջանակներում պակաս է վճարել ավելի քան 330 000 000 ՀՀ դրամ գումար՝ խախտելով պայմանագրով սահմանված վճարման ժամկետները: Հատկանշական է, որ նշված գումարի մի մասն է միայն պայմանագրի համաձայն Ձեր կողմից համառորեն կիրառվող տուգանքները (որոնք վիճարկվում է մեր կողմից դատական կարգով), իսկ մյուս մասի վճարումը չի կատարվել առանց որևէ պատճառաբանությամբ և պայմանագրի խախտումներով:Այս ամենի արդյունքում Երևան քաղաքի աղբահանության ու սանիտարական մաքրման օպերատորների գործունեությունը այլևս վերջնականորեն վտանգված է, ինչպիսի պայմաններում ընկերության պայմանագրային ապահովումներն ու ռեզերվները չեն կարող բավականացնել գործունեության իրականացման համար, ուստի սույնով ծանուցում ենք առ այն, որ մեր ընկերությունների կողմից ծառայությունների ոչ պաշտաճ մատուցումը պայմանավորված է Երևանի քաղաքապետարանի կողմից պայմանագրով սահմանված իր վճարման պարտավորության խախտմամբ: Նման հնարավոր հետևանքների մասին մենք բազմիցս նախազգուշացրել ենք Ձեզ, իսկ վերջին ծանուցումը ուղարկվել է մեր պայմանագրի ղեկավարի կողմից 28.08.2019թ-ին:   Նշվածի արդյունքում Ձեր կողմից ներկայացվող համապատասխանության և ձախողման ծանուցումներում նշված ծառայությունների մատուցումը այլևս անհնար է պաշտաճ կատարել, իսկ կատարման նման անհնարինությունը ծագել է բացառապես Երևանի քաղաքապետարանի կողմից վճարումները չկատարելու հետևանքով և անհնարինությունը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ Երևանի քաղաքապետարանի չի կատարել իր վճարման պարտավորությունները ամբողջությամբ:Նշվածը հաշվի առնելով խնդրում ենք սույնը դիտարկել որպես ներկայացվող ծանուցումների ընդհանուր պատասխան, քանի դեռ իրավիճակը չի փոխվել: Կրկին անգամ հորդորում ենք կատարել պայմանագրով սահմանված վճարման պարտավորությունները ամբողջությամբ: Նախապես շնորհակալություն: Հարգանքով՝ Նիքոլա Էլ ԹաուիլիցԼուսանկարում՝ Նիքոլա Էլ Թաուիլը
11:50 - 02 սեպտեմբերի, 2019
Հավելյալ 100 տրանսպորտային միջոց դուրս կգա երթուղի |lragir.am|

Հավելյալ 100 տրանսպորտային միջոց դուրս կգա երթուղի |lragir.am|

Նոր ուսումնական տարվա սկզբից Երևանում առկա շարժակազմից երթուղի դուրս կգա հավելյալ 100 հասարակական տրանսպորտային միջոց, որպեսզի տրանսպորտային խնդիրները մեղմվեն: Այս մասին ասաց Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը: Պարոն Նավասարդյան, ի՞նչ քայլեր է ձեռնարկում քաղաքապետարանը, որպեսզի սեպտեմբերի մեկից կանգառներում մարդկանց կուտակումներ չլինեն, նոր տրանսպորտային միջոցնե՞ր են շահագործվելու: Նոր մեքենաներ չեն լինի, ուղղակի եղած բազան, այն ինչ մենք ունենք, տրանսպորտային միջոցների մի մասը վերանորոգվել է: Այն վարորդները, ովքեր արձակուրդում էին, արձակուրդից հետ են գալու, և սեպտեմբերի մեկից մեքենաների թիվը ավելի քան 100-ով կավելանա: Իսկ հաշվարկ ունե՞ք, դա պատշաճ սպասարկում ապահովելո՞ւ է:  Կարծում եմ՝ մեր ունեցած բազայով առայժմ կկարողանանք սպասարկել: Տրանսպորտային միջոցների մաշվածության հարցն է նաև հանրության մոտ դժգոհություն առաջացնում: Տեղեկություն եղավ, որ հաջորդ տարվանից արդեն Գազել մակնիշի մեքենաները դուրս են բերվելու երթուղուց, կմանրամասնե՞ք, թե ինչ քայլեր են արվելու:Միանգամից Գազելները դուրս չեն գալու շահագործումից: Քաղաքապետն ասել է, որ առնվազն երկու տարի դեռ հնարավոր չէ նոր երթուղային ցանցը շահագործել: Այսինքն՝ այդ երկու տարվա ընթացքում, եթե այլ բան չփոխվի, Գազելները պետք է սպասարկեն:Իսկ այն Գազելները, որոնց սպասարկման ժամկետները լրանո՞ւմ են:Այն Գազելները, որոնք 2005 թվականի արտադրության են, մյուս տարվա սկզբից աստիճանաբար դուրս կգան երթուղուց: Այսինքն՝ Գազելները աստիճանաբար են դուրս բերվելու երթուղուց, որովհետև աստիճանաբար է լրանալու դրանց 15 տարին:Հայտնի է, որ նոր ցանցով Երևան համայնքն է սպասարկելու տրանսպորտային երթուղիները, արդյոք դա նշանակո՞ւմ է, որ ընդհանրապես գծատերեր չեն լինելու:«Գծատեր» հասկացություն չկա, մոռացեք դա, նրանք գծատեր չեն, կազմակերպություններ են, տնտեսվարողներ են, որոնք այսօր սպասարկում են: Բայց թե ամբողջությամբ դուրս կգան, ամբողջությամբ քաղաքապետարանը կսպասարկի, թե՞ տոկոսային հարաբերություններ կլինեն, դա դեռ քննարկման փուլում է:Այսինքն՝ հնարավո՞ր է, որ որոշ տնտեսվարողներ շարունակեն սպասարկել երթուղիները: Նախկինում քաղաքապետն ասել էր, որ նրանք այլևս չեն լինելու:Այո, որոշ տնտեսվարողներ կարող են լինել, որոշակի կազմակերպությունների կողմից կարող են սպասարկվել:Նույն պայմաններով, ինչպես հիմա՞ են աշխատում:Բոլորի համար նույն պայմանը կլինի, թե ինչ պայման կլինի, դա կերևա հետագայում:Մենք տեսնել ենք, որ նախորդ տարիներին այդ ոլորտում կարծես թելադրողի դերում հենց տնտեսվարողներն են եղել, քաղաքային իշխանությունները չեն կարողացել հասնել նրան, որպեսզի այդ ընկերությունները պատշաճ սպասարկում իրականացնեն: Հիմա ի՞նչ նոր պահանջներ են դրվելու նրանց առաջ:Ես այդպիսի բան չեմ տեսնում, որ թելադրողի դերում են եղել, եթե դուք տեսնում եք, ես չեմ տեսնում: Շարունակությունը՝ lragir.am-ում
05:37 - 02 սեպտեմբերի, 2019
«Սանիթեքն» արդեն չորրորդ օրն է հրաժարվում է աղբահանություն կատարել

«Սանիթեքն» արդեն չորրորդ օրն է հրաժարվում է աղբահանություն կատարել

Երևանի քաղաքապետանի ֆեյսբուքյան էջում հայտնում են, որ «Սանիթեքն» արդեն չորրորդ օրն է հրաժարվում է աղբահանություն կատարել։  «Սանիթեք» ընկերությունն արդեն չորրորդ օրն է՝ առանց պատճառների մասին Երևանի քաղաքապետարանին գրավոր ծանուցելու, հրաժարվում է կատարել աղբահանության իր պարտականությունը Երևանի ամբողջ տարածքում: Ընկերությունը, որը վերջին մի քանի ամիսների ընթացքում արդեն ի ցույց էր դրել իր պարտավորությունների կատարման անկարողությունը, վերջին օրերին համատարած կերպով, միայն իրեն հայտնի հանգամանքներով պայմանավորված, ամբողջությամբ ձախողում է աղբահանության գործընթացը։ Գործող օրենսդրությամբ և «Սանիտեքի» հետ կնքված պայմանագրերով քաղաքապետարանի ուղղակի պարտականությունն է՝ «Սանիտեքի» նկատմամբ պատժամիջոցների կիրառել պայմանագրային պարտավորությունների չկատարման համար, և քաղաքապետարանի կիրառած յուրաքանչյուր տուգանք հիմնված է փաստարկված և արձանագրված դեպքերի վրա: Չկատարված, վատ կատարված աշխատանքի, չմատուցված, թերի մատուցված ծառայության համար Երևանի քաղաքապետարանի հետ պայմանագրային հարաբերությունների մեջ գտնվող ցանկացած տնտեսվարողի համար օրենսդրությամբ նախատեսված են անբարենպաստ իրավական հետևանքներ, այդ թվում՝ տուգանքների կիրառում, և այս առումով «Սանիտեքը» վստահաբար բացառություն չէ: Անցած ամիսների ընթացքում քաղաքը աղբահանության կոլափսից կարողացել է խուսափել միայն «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի 24-ժամյա աշխատանքի շնորհիվ, որի տեխնիկական ռեսուրսները և աշխատակազմը շարունակաբար համալրվում են: Այս պահին համայնքային հիմնարկը իր կարողությունների չափով կատարում է ամբողջ քաղաքի աղբահանությունը: Երևանի քաղաքապետարանը ձեռնարկում է բոլոր հնարավոր միջոցները, մայրաքաղաքում աղբահանության խնդիրը արմատապես լուծելու համար՝ ի շահ Երևան քաղաքի և նրա բնակիչների, որոնք արդեն տևական ժամանակ է, տառապում են աղբահանության այս անընդունելի վիճակից:«Սանիթեքի»՝ պայմանագրերով նախատեսված աշխատանքից հրաժարվելու վարքագիծը գնահատում ենք որպես պայմանագրային պարտավորությունների խախտման հերթական՝ ծայրահեղ դրսևորում, որը, անշուշտ, իր իրավական հետևանքները կունենա:    
07:43 - 01 սեպտեմբերի, 2019
Մարությանը ուղևորափոխադրող ընկերությունների հետ քննարկել է նոր երթուղային ցանցի հետ կապված հարցեր |armenpress.am|

Մարությանը ուղևորափոխադրող ընկերությունների հետ քննարկել է նոր երթուղային ցանցի հետ կապված հարցեր |armenpress.am|

Երևանի քաղաքապետը հանդիպել է մայրաքաղաքի երթուղիները սպասարկող տրանսպորտային ընկերությունների ներկայացուցիչների հետ:Ինչպես հայտնեցին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, քննարկվել են առաջիկա անելիքների, տրանսպորտային համակարգում սպասվող փոփոխությունների ու նոր երթուղային ցանցի հետ կապված հարցեր: Քաղաքապետ Մարությանը ներկայացրել է այն հիմնական փոփոխությունները, որոնք նախատեսվում են նոր երթուղային ցանցով: Միասնական ցանցն ապահովելու է ինտեգրված սակագնային և տոմսային ճկուն համակարգ, տրանսպորտային նոր ցանցով ներկայումս գործող 111 ավտոբուսային երթուղու փոխարեն առաջարկվում է 42-ը, էապես կնվազի նաև տրանսպորտային միջոցների քանակը: Կգործարկվի 845 ավտոբուս և 101 տրոլեյբուս: Ավտոբուսների քանակի մեջ ներառված են նաև պահուստային միջոցները, որոնք ընդհանուրի 15 տոկոսն են կազմում: «Բոլոր բանակցություններում թե կառավարության, թե ձեզ հետ, կարևորում եմ քաղաքի ու քաղաքացիների շահը: Մայրաքաղաքի համար այս նախագիծը պետք է հնարավորին մատչելի լինի, բնակիչների համար ապահովի առավելագույն հարմարավետություն, և քաղաքն ու բնակիչները պետք է զերծ մնան ինչ-որ կոլապսներից, տրանսպորտային խնդիրներից: Հաշվի ենք առնում նաև բնապահպանական խնդիրները՝ էկոլոգիապես մաքուր տրանսպորտային միջոց ունենալու համար»,- նշել է Մարությանը: «Երթուղային նոր ցանցի սպասարկման հարցում կարծիքներն ու մոտեցումները դեռևս տարբեր են»,- նկատում է քաղաքապետն ու ընդգծում՝ կա երկու տարբերակ՝ կամ այն իր վրա կվերցնի համայնքը, կամ կլինի համայնք և մասնավոր հատված համագործակցություն:«Հաշվի ենք առել առաջադեմ պետությունների փորձը՝ բնակչության սպասարկման այս ոլորտում, որը ևս ստրատեգիկ նշանակություն ունի: Պետությունը պետք է միշտ վերահսկողություն ունենա այս ամեն ինչի նկատմամբ»,- նշում է քաղաքապետը: Տրանսպորտային նոր ցանցի ներդրման համար կպահանջվի առնվազն երկու տարի.վարկի տրամադրում, մրցույթի միջոցով նոր շարժակազմի ձեռքբերում, ինչպես նաև անհրաժեշտ ենթակառուցվածքների ապահովում: Մինչ այդ, Երևանի քաղաքապետը մի շարք առաջարկներ է ներկայացրել մայրաքաղաքի երթուղիները սպասարկող տրանսպորտային ընկերություններին: Հաջորդ տարվանից շուրջ 400 միկրոավտոբուս պետք է դուրս գա երթուղային ցանցից, քանի որ դրանց շահագործման ժամկետներն (15 տարի)ավարտվում են: Սա այն դեպքում, երբ այսօր քաղաքային երթուղին սպասարկում է շուրջ 900 միկրոավտոբուս: Այսինքն՝ գրեթե կեսը:«Բնականաբար մեզ ձեռք է տալիս, որ այն երթուղիները, որոնք ունեն նման միկրոավտոբուսներ, սեփական միջոցներով փոխարինեն և սկսեն աշխատել մինչ նոր ցանցի ներդրումը: Առնվազն երկու տարի դուք կարողանալու եք այս եղած շարժակազմով աշխատել, որը ձեռք կբերեք, կփոխարինեք»,- նշել է քաղաքապետը: Ներկայումս գործող ընկերությունները կարող են թարմացնել շարժակազմը և շարունակել սպասարկել եղած երթուղիները, ինչպես նաև՝ ձեռք բերել նոր ցանցի պահանջներին համապատասխանող շարժակազմ և մասնակցել երթուղային նոր ցանցի սպասարկմանը: Հարցուպատասխանի միջոցով մասնակիցները ներկայացրել են նաև իրենց դիտարկումները՝ գործող և նոր երթուղային ցանցի ու ներկայացված առաջարկների վերաբերյալ:Առաջիկայում մայրաքաղաքի երթուղիները սպասարկող տրանսպորտային ընկերությունները կներկայացնեն իրենց տեսլականը՝ համայնքի հետ համագործակցության նոր ծրագրերի իրականացման հարցում:
11:08 - 30 օգոստոսի, 2019
Երևանի աղբահանությանն ուղղված գումարները՝ 2019 թվականի հունվար-հուլիս ամիսների կտրվածքով

Երևանի աղբահանությանն ուղղված գումարները՝ 2019 թվականի հունվար-հուլիս ամիսների կտրվածքով

2019 թվականի ապրիլի 23-ին Երևանի ավագանու որոշմամբ ստեղծվեց «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկը: Հիմնարկի և «Սանիթեք» ընկերության աշխատանքներն ընթանալու են միաժամանակ: Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը սույն թվականի հուլիսի 11-ին «Սիվիլնեթ»-ի հետ զրույցի ժամանակ նշել է, որ իր գալու առաջին օրվանից կարող էր «Սանիթեք» ընկերությանն ասել, որ գնան, սակայն իր քայլերը պետք է այնպես լինեն, որ դատարանում հայտնվելու դեպքում միլիոնավոր տույժեր չվճարի Հայաստանի Հանրապետությունը, քանի որ «Սանիթեք»-ը միջազգային ընկերություն է և ներդրում է կատարել: Քաղաքապետի վերոնշյալ բացատրությանն ի հակառակ՝ ավագանու «Լույս» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանը նշել էր. «Պայմանագրային պարտավորությունների ձախողումը «Սանիթեք»-ի կողմից ակնհայտ է, ինչպես նաև ակնհայտ է, որ իրենց բարձրաձայնած խնդիրները ևս ունեն օբյեկտիվ կողմ, այն մասով, որ ունենք վնասվող աղբամաններ, ունեինք աղբավայր որտեղ ելք ու մուտքը մեքենաների համար վտանգավոր էր և վնաս էր առաջացնում, և ակնհայտ էր, որ պետք էր վերանայումներ իրականացնել քաղաքապետարանի և Սանիթեքի համագործակցության շրջանակներում: Դրա տեղի չունենալուց հետո քաղաքապետարանը ներկայումս ունի մեկ ելք՝ լուծել պայմանագիրը: Հակառակ դեպքում ստացվում է, որ մենք մի քանի միլիարդ վճարում ենք մեր համայնքային հիմնարկին՝ աղբահանություն իրականացնելու համար և շարունակում ենք, ինչպես քաղաքապետը նշեց, իրենց գումարները կոպեկ առ կոպեկ վճարել...»: Infocom-ը որոշեց պարզել, թե  Երևանի քաղաքապետարանի կողմից որքան գումար է վճարվել «Սանիթեք» ընկերությանը 2019 թվականի հունվար-հուլիս ամիսներին և որքան գումար է տրամադրվել «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկին: Տվյալները տրամադրվել են Երևանի քաղաքապետարանի կողմից սույն թվականի օգոստոսի 22-ի դրությամբ՝ նախորդ ամիսների համար: Ինչպես կարող ենք տեսնել ստորև ներկայացված գրաֆիկներից, համայնքային հիմնարկի շահագործումից հետո Երևանի քաղաքապետարանը վճարել է հուլիս ամսին՝ 595 հզ. ՀՀ դրամի չափով: «Սանիթեք» ընկերությանը մարտ ամսից վճարվել է պայմանագրով նախատեսված գումարից պակաս՝ կապված ընկերության նկատմամբ կիրառվող տույժերի հետ: «Սանիթեք» ընկերության նկատմամբ կիրառվել է 90 մլն 519 հզ. ՀՀ դրամի տույժ՝ մարտ-հունիս ամիսների կտրվածքով:  Ի հավելումն նշենք, որ համայնքային հիմնարկի աշխատանքային գործունեության համար գնվել են աղբատար մեքենաներ և աղբամաններ, որոնց քանակությանը և գներին կանդարադառնանք առանձին հոդվածով: Timeline Dark InfographicInfogram
13:02 - 28 օգոստոսի, 2019
Առաջիկայում Երևանի քաղաքապետարանը կսկսի աղբի տեսակավորման փորձնական ծրագիրը

Առաջիկայում Երևանի քաղաքապետարանը կսկսի աղբի տեսակավորման փորձնական ծրագիրը

Շինանյութ, անկողնային պարագաներ, անգամ՝ զուգարանակոնք։ Այս ամենը քաղաքացիները թափում են կենցաղային աղբի համար նախատեսված աղբամանների մեջ ու կողքին։ Այս մասին նշված է Երևանի քաղաքապետարանի տարածած հաղորդագրությունում:Աղբահանության խնդիրը Երևանում դեռևս լուծման փուլում է։ Իսկ աղբի տեղափոխումը լրացուցիչ բարդանում է անփույթ վերաբերմունքի պատճառով:Թեև Երևանն աղբի տեսակավորման դեռ չի անցել, սակայն կան տարրական կանոններ, որոնց հետևելը խիստ ցանկալի է։ «Քաղաքային աղբամանները նախատեսված են միայն կենցաղային աղբի համար: Նման կոշտ թափոնները, կենցաղային տեխնիկան աղբատար մեքենաները չեն կարող մանրացնել: Եվ դրա պատճառով քաղաքային գույքը փչանում է և վնաս է կրում քաղաքապետարանը»,-նշում է կոմունալ տնտեսության վարչության պետ Արարատ Խաչիկյանը։Հիմնական խնդիրներից մեկը բնակարանի վերանորոգումից հետո մնացած շինարարական աղբն է, որը պետք է տեղափոխվի Նուբարաշենի աղբավայր։ Այստեղ մեկ այլ խնդիր են ապօրինի շինաղբավայրերը։ Երևանի քաղաքապետարանը ոստիկանության հետ շարունակում է հսկողությունը այդ տարածքներում՝ շինաղբով բեռնված մեքենաների վարորդներին զգուշացնելով և ուղորդելով Նուբարաշեն։ Կոչերն անտեսելով՝ վերջերս վարորդներից մեկն, այնուամենայնիվ, ընտրել էր մոտակայքում գտնվող ապօրինի աղբավայրի ճանապարհը։ Հետևանքը՝ մեքենան ընկել էր աղբի ձորակը։Նշեցինք, որ քաղաքային աղբարկղերն ու աղբամանները նախատեսված են միայն կենցաղային աղբի համար, սակայն օրեր առաջ Դավթաշենի աղբարկղերից մեկում հայտնաբերվեցին բժշկական պարագաներ, այդ թվում օգտագործված ներարկիչներ։ Վտանգավոր թափոնը հարևանությամբ գործող բժշկական կենտրոնինն էր։«Խոսեցինք տնօրինության հետ, իրենք ընդունեցին սխալը և նշեցին, որ անփութության հետևանք է եղել: Բացի այդ, մենք ստուգեցինք նրանց պայմանագիրը համապատասխան ընկերության հետ»,- նշում է Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար Միքայել Թումասյանը:«Թափոնների մասին» օրենքն ասում է, որ բժշկական և վտանգավոր այլ թափոնները վտանգում են մարդու առողջությունը և միջավայրը։ Դրանք պետք է պահվեն հատուկ առանձնացված հատվածներում և այրման եղանակով ոչնչացվեն լիցենզավորված կազմակերպությունների կողմից։«Գրություն է ուղարկվել առողջապահական տեսչական մարմին, որպեսզի վարչական վարույթ իրականացվի և բժշկական կենտրոնը տուգանվի (100-150 հազար ՀՀ դրամ) »,-նշել է առողջապահության վարչության պետ Կամսար Բաբինյանը:Այժմ ստուգումներ են Երևանի բոլոր բուժհաստատություններում։ Ստուգվում է թափոնների կառավարման պայմանագրերի առկայությունը։ Քաղաքացիներից ստացված ահազանգի հետքերով մեր նկարահանող խումբը եղավ բժշկական ծառայություններ մատուցող մի քանի կենտրոններում։Թեև որևէ տեղ գրված չէ, թե ինչպես է պետք օգտվել քաղաքային աղբամաններից, սակայն կարևոր է իմանալ, որ կենցաղային աղբը թափելուց հետո աղբամանների կափարիչները պետք է փակվեն։Պետք է հստակ գիտակցել՝ աղբահանության համար ձեռք բերված գույքը քաղաքի բոլոր բնակիչների սեփականությունն է, և որքան խնամքով մենք այն գործածենք, այնքան երկար կծառայի ան մեզ՝ նվազեցնելով մեր իսկ գրպանից արվող ծախսերը:Իսկ առաջիկայում քաղաքապետարանը կսկսի աղբի տեսակավորման փորձնական ծրագիրը:«Մասնավորը փորձնական 25 աղբաման կտեղադրի Երևանում տեսակավորված աղբի, պլաստիկի համար: Հորդորում ենք առանձնացնել նաև ստվարաթուղթը, որն առանձին կազմակերպություն կգա և կտանի»,-ասում է կոմունալ տնտեսության վարչության պետը: Մինչ ոլորտի ամբողջական բարեփոխումը՝ քաղաքապետարանը «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի ուժերով, համալրվող տեխնիկայով ու նոր աղբամաններով կշարունակի զբաղվել քաղաքի մաքրությամբ: Ի դեպ, Դավթաշենում քաղաքացիները փոփոխությունն արդեն զգում են:Առաջիկա օրերին ևս 5 նոր աղբատար մեքենա շահագործման կհանձնվի:  
14:00 - 26 օգոստոսի, 2019
Երևանն աղտոտող շինարարական մեքենաները կտուգանվեն. հսկողությունը կուժեղացվի

Երևանն աղտոտող շինարարական մեքենաները կտուգանվեն. հսկողությունը կուժեղացվի

Շինանյութեր տեղափոխող շատ բեռնատար մեքենաներ քաղաքում երթևեկում են ոչ սահմանված հատվածներով և, չպահպանելով նյութերի տեղափոխման կանոնները, աղտոտում են փողոցները: Աշխատանքային խորհրդակցության ժամանակ խնդրին անդրադարձել է քաղաքապետ Հայկ Մարությանը: Հանձնարարվել է ՃՈ հետ քայլեր ձեռնարկել՝ վարորդներին գտնելու և օրենքով սահմանված կարգով վարչական պատասխանատվության ենթարկելու համար: Բացի այդ, կսահմանվի լրացուցիչ հսկողություն:«Եթե վարորդներն անպատիժ մնան՝ վաղը կամ մյուս օրը դեպքը կարող է կրկնվել: Սահմանված տուգանքից բացի պետք է քննարկենք նաև ընթացքի ժամանակ աղտոտված փողոցների մաքրման ծախսի խնդիրը: Մենք ունենք նաև Կառավարության որոշմամբ սահմանված փողոցների ցանկ, մասնավորապես կենտրոնում, որտեղ արգելվում է բեռնատարների՝ առանց համապատասխան թույլտվության մուտքը: Պետք է հսկողություն սահմանենք և գործնականում կյանքի կոչենք այս որոշումը»,-նշել է քաղաքապետը: ***Երևան համայնքն իր միջոցներով շարունակելու է նոր աղբամանների ձեռքբերման գործընթացը: Խորհրդակցության ժամանակ քաղաքապետի հարցադրմանն ի պատասխան՝ արդյոք «Սանիթեք» ընկերությունը պատրաստվու՞մ է աղբահանության խնդիրը կարգավորելու նպատակով համագործակցել քաղաքապետարանի հետ և նոր մեքենաներ ու աղբամաններ ձեռք բերել, ընկերության ներկայացուցիչը նշել է, որ այս պահին «Սանիթեքում» նման հարց չեն քննարկում: Զեկուցվել է, որ այս շաբաթ քաղաքապետարանը «Սանիթեք»-ում կսկսի մեքենասարքավորումների տեխնիկական վիճակի և պայմանագրերին համապատասխանության ուսումնասիրություն (մոնիթորինգ): Արդյունքների մասին լրացուցիչ կտեղեկացվի:***Նախորդ շաբաթ շարունակվել են ստուգայցերը՝ արգելելու բացօթյա ապօրինի առևտուրը: Բացատրական աշխատանքներից հետո գործունեությունը չդադարեցնելու համար 20 դեպքում քաղաքացիները տուգանվել են:
12:17 - 13 օգոստոսի, 2019
Այս տարի 20 վերելակ կփոխարինվի նորերով

Այս տարի 20 վերելակ կփոխարինվի նորերով

Երևանի բազմաբնակարան բնակելի շենքերն ունեն շուրջ 4400 վերելակ, դրանց մեծ մասը փոխարինման կարիք ունի: Դրանք տեղադրվել են դեռևս 1956-1993թթ., թեպետ շահագործման սահմանված ժամկետը մինչև 25 տարի է: Այսինքն՝ գրեթե բոլոր վերելակները սպառել են այդ ժամկետը: 2007-2008թթ. պետական բյուջեից հատկացված 3 մլրդ դրամով Երևանում տեղադրվեց 35 նոր վերելակ, նորոգվեց շուրջ 2500-ը: Սակայն նորոգվածներն արդեն վերանորոգման կարիք ունեն, խնդիրը պահանջում է համապարփակ լուծում: Նշենք նաև, որ շենքերի մեծ մասի բնակիչներն այդքան միջոցներ չունեն: «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» օրենքն ասում է. վերելակը ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանում է բնակարանների սեփականատերերին, այսինքն՝ բնակիչներին:Յուրաքանչյուր շենք ունի սպասարկող ընկերություն, որի ծառայությունների դիմաց բնակիչները սպասարկման վճար են տալիս: Եվ, եթե ընթացքի ժամանակ վերելակը փչացել է, հենց նրանց էլ պետք է դիմել: Հաշվի առնելով խնդրի սոցիալական կողմն ու քաղաքացիների կյանքին և առողջությանն սպառնացող վտանգը՝ Երևանի քաղաքապետարանը նախաձեռնել է վերելակների փոխարինման ընդգրկուն ծրագիր. խոսքը 3500 նոր վերելակի մասին է: Այս թվում ներառված չեն վթարային շենքերի, նորակառույցների, նաև շենքերի բեռնատար վերելակները: «Հունվարին հայտարարել էինք, որ մտնում էինք վերելակների փոխարինման համապարփակ նախագծի փուլ: Խոր ուսումնասիրություններ, դիտարկումներ, հարցումներ: Լուծումները ներառել ենք նախագծում, որը վերջերս ներկայացվեց Կառավարությունում և արժանացավ հավանության: Ստեղծվել է միջգերատեսչական խումբ»,-նշել է փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը: Նախնական հաշվարկով՝ 3500 վերելակի փոխարինումը կտևի 4 տարի: Մնում է շենքերի բնակիչների մեծամասնության համաձայնությունը: «Քաղաքը, որպես առանձին բյուջետային միավոր, չունի այդ ֆինանսական հնարավորությունը, որովհետև խոսքը 32 մլրդ դրամի մասին է, իսկ, ինչպես գիտեք, դա մեր մեկ տարվա մուտքերի ծավալն է: Քաղաքապետի հանձնարարությամբ մենք նախնական փորձնական մի ծրագիր ենք իրականացնում, որի շրջանակում 20 վերելակ կփոխարինվի նորերով»:Շենքերն ընտրվել են տասը վարչական շրջաններից: Ընտրությունը կատարվել է՝ հաշվի առնելով վերելակների մաշվածությունը, խափանման հաճախականությունը, հորանների վիճակը, խցիկների մաշվածության աստիճանն ու ԱԻՆ-ի կողմից հաստատված մի շարք այլ չափորոշիչներ: «20 վերելակները կփոխարինվեն համայքնային միջոցներով՝ մոտավորապես 190 մլն դրամ է: Դա քաղաքի ու երկրի մասշտաբով աննախադեպ ծրագիր է: Մինչև տարեվերջ կունենանք տեղադրված վերելակները. օրեր առաջ մրցույթը տեղի ունեցավ և ամենաուշը դեկտեմբերին կունենանք նոր վերելակներ»,-նշել է Հայկ Սարգսյանը: Նախքան վերելակների փոխարինման ծրագրի ամբողջական իրագործումը՝ քաղաքը վերելակային ֆոնդի պահպանման և շահագործման ծախսերի առումով շարունակելու է աջակցել բնակիչներին: Այս տարի համայնքի բյուջեից այդ նպատակին տրամադրվել է շուրջ 121 մլն դրամ. ավելին՝ քան նախորդող տարիներին:
11:27 - 13 օգոստոսի, 2019
Երևանի համայնքային հիմնարկը կունենա 50 աղբատար մեքենա և 4400 աղբաման

Երևանի համայնքային հիմնարկը կունենա 50 աղբատար մեքենա և 4400 աղբաման

Երևանի աղբահանությունն ու սանիտարական մաքրումն իրականացնող համայնքային հիմնարկը կունենա 50 աղբատար մեքենա: Համայնքային հիմնարկը ներկայումս արդեն 10 միավոր տեխնիկա ունի, և ամեն օր վաղ առավոտից աշխատակիցները դուրս են գալիս փողոց՝ մաքրելու աղբը: Այս պահին տեխնիկայի և աշխատակիցների համալրումը շարունակվում է: Աղբը Երևանի փողոցներից ու բակերից հեռացնելու համար համայնքը առնվազն 40 մասնագիտացված մեքենայի կարիք ունի: «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Գրիգորյանը նշել է, որ այժմ մի շարք վարչական շրջաններում աղբահանության խնդիր կա, որովհետև այնտեղ «Սանիթեք» ընկերության աղբատար մեքենա գրեթե չի մտնում:«Սանիթեք» ընկերության հետ կնքված պայմանագրի համաձայն` մայրաքաղաքում պետք է տեղադրված լիներ 16 հազար աղբաման, իսկ այսօր Երևանում տեղադրված է ընդամենը 4 հազար աղբաման, որոնց մեծ մասը շարքից դուրս է եկել: Համայնքը կունենա նաև սեփական աղբամաններ, որոնց առաջին խմբաքանակն արդեն Երևանում է` շուրջ 400 հատ: Դրանց թիվն առաջիկա ամիսներին կբազմապատկվի՝ հասնելով 4400-ի:   Երևանի քաղաքապետարան
11:03 - 05 օգոստոսի, 2019
Երևանում վերելակներին ուղղվող գումարները չեն կրճատվել |fip.am|

Երևանում վերելակներին ուղղվող գումարները չեն կրճատվել |fip.am|

fip.am: Երևանի քաղաքապետարանի դիմաց հուլիսի 31-ին բողոքի ակցիա էին իրականացնում Հայ հեղափոխական դաշնակցության ներկայացուցիչները, որոնք «դեղին քարտ» ցույց տվեցին Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին՝ մատնանշելով քաղաքում չլուծված խնդիրները։ ՀՅԴ ներկայացուցիչ Արա Ռոստոմյանը, մասնավորապես, բարձրաձայնեց քաղաքի վերելակների խնդրի մասին՝ հայտարարելով, որ «գոնե մեկ վերելակ չի փոխվել, իսկ փոխարենը 71 տոկոսով կրճատվել է վերելակների վերանորոգման գումարը»։ Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը, սակայն, հակադարձել է Ռոստոմյանի այս պնդմանը՝ նշելով, որ վերելակների սպասարկման, նորոգման համար նախատեսվող բյուջեն ոչ թե կրճատվել է 71 տոկոսով, այլ հակառակը՝ ավելացել է 20-ով։ «2019-ին 120 միլիոն 779 հազար դրամ՝ 2018 թվականի 96 միլիոն 528 հազար դրամի փոխարեն»,- ասել է Կարապետյանը։  Fip.am-ը որոշեց պարզել, թե իրականում որքա՞ն գումար է քաղաքային վարչակազմն ուղղել Երևանի վերելակների հիմնանորոգման համար, և արդյո՞ք նախատեսվում է քաղաքում նոր վերելակներ տեղադրել։ Ինչ վերաբերում է ՀՅԴ ներկայացուցչի հիշատակած վերելակների նորոգման համար նախատեսված բյուջեի՝ 71 տոկոսով կրճատվելուն, ապա, իսկապես, նախորդ տարի դեկտեմբերին հաստատված Երևան քաղաքի 2019 թվականի բյուջեով վերելակների հիմնանորոգմանն ուղղվող գումարը 30.7 մլն դրամ էր՝ 2018-ին ուղղված 108,7 մլնի դիմաց (կատարողականով՝ 96.6 մլն դրամ)։ Սակայն այս տարվա մարտին Երևանի քաղաքային վարչակազմը ներկայացրեց 2019 թ. բյուջեի լրամշակված տարբերակ (խմբ. քաղաքային բյուջեն ավելացվել էր 10 մլրդ դրամով), որով «Վերելակների հիմնանորոգում» ծրագրին ուղղվեց ևս 90 մլն դրամ՝ տարվա կտրվածքով կազմելով ավելի քան 120.7 մլն դրամ։ Այսպիսով, Հակոբ Կարապետյանի հայտարարած թվերը ճշգրիտ են։     Հատկանշական է, որ վերելակների թեմային հուլիսի 31-ին անդրադարձել էր նաև «Իրավունք» կայքը։ Լրատվականը գրել էր, թե իրենք չեն կարողանում գտնել «այդ 120 միլիոնը» քաղաքապետարանի կայքում ներկայացված մայրաքաղաքի բյուջեի մասին փաստաթղթում։ Ինչպես արդեն նշեցինք, սակայն, համապատասխան փաստաթուղթն առկա է քաղաքապետարանի պաշտոնական կայքում (https://www.yerevan.am/am/finance/, 9-րդ կետ): Նոր վերելակներ՝ Երևանում Ինչ վերաբերում է նոր վերելակներին, ապա Հակոբ Կարապետյանը 1in.am-ի հետ զրույցում նշել է, որ շուտով քաղաքում նոր վերելակների պիլոտային ծրագիր կիրականացվի։ «Այս պահին արդեն 20 վերելակ է փոխարինվելու Երևանի տարբեր վարչական շրջաններում։ Ծրագիրը պիլոտային է լինելու՝ հասկանալու, վեր հանելու հետագա խնդիրները։ Եթե չեմ սխալվում, մոտ օրերս այդ պիլոտային ծրագրի շրջանակներում մեկ վերելակ կտեղադրվի»,- նշել է քաղաքապետարանի մամուլի քարտուղարը։ Հավելենք, որ պետական գնումների armeps.am կայքում արդեն տեղադրվել է վերելակների գնման մրցույթի հայտարարությունը։
07:51 - 02 օգոստոսի, 2019