ՊՆ

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որն իրականացնում է պաշտպանության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը: Պաշտոնապես հիմնադրվել է 1992թ. հունվարի 28-ին։

ՀՀ պաշտպանության նախարարը Սուրեն Պապիկյանն է։ Տեղակալներն են Արման Սարգսյանը և Կարեն Բրուտյանը։

Զինված ուժերում նախորդ տարի հանցագործությունները նվազել են 18.5 տոկոսով |armenpress.am|

Զինված ուժերում նախորդ տարի հանցագործությունները նվազել են 18.5 տոկոսով |armenpress.am|

armenpress.am:  ՀՀ զինված ուժերում և ԱՀ պաշտպանության բանակում 2019-ին արձանագրվել է  49 զինծառայողի մահվան դեպք. զինծառայության հետ անմիջականորեն կապված մահվան դեպքերը նվազել են 47 տոկոսով: «Հայաստանի Հանրապետության դատախազության 2019 թվականի գործունեության մասին» հաղորդումն ԱԺ նիստում ներկայացնելիս այս մասին ասաց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը: «2019-ին շարունակվել է Զինված ուժերում հանցագործությունների նվազման դինամիկան, հանցագործությունները նվազել են 18.5 տոկոսով, բացահայտման ցուցանիշը կրկին կազմել է 97 տոկոս: Զինված ուժերում և Արցախի Հանրապետության պաշտպանության բանակում 2019-ին արձանագրվել է 49 զինծառայողի մահվան դեպք, որոնցից 20-ը կապված  է եղել զինվորական ծառայություն անցնելու հետ, 29-ը տեղի է ունեցել զինվորական ծառայության հետ չկապված հանգամանքներում: Համեմատության համար նշենք, որ 2018-ին Զինված ուժերում և Պաշտպանության բանակում արձանագրվել է 63 զինծառայողի մահվան դեպք, որոնցից զինվորական ծառայության անցնելու հետ կապված՝ 38:  Փաստորեն կտրուկ, 47 տոկոսով նվազել են զինծառայության հետ անմիջականորեն կապված մահվան դեպքերը»,-ասաց Դավթյանը: 2018-ի համեմատ 2019-ին գրեթե կիսով չափ նվազել են հրադադարի ռեժիմի խախտմամբ հակառակորդի կրակոցներից զինծառայողների զոհվելու դեպքերը, 36.4 տոկոսով՝ զինվորական ծառայության հետ կապված ինքնասպանության կամ ինքնասպանության հասցնելու, 11.2 տոկոսով՝  ծանրության տարբեր աստիճանի մարմնական վնասվածք ստանալու դեպքերը:  Դատախազը շեշտեց՝ չնայած հանցագործությունների նվազման դրական միտումներին, 2020-ի հիմնական առաջնահերթություններից է բանակում անողոք պայքարը քրեական ենթամշակույթն բնորոշ դրսևորումների դեմ: Շուրջ 33 տոկոսով նվազել է սպաների շրջանում հանցավորության մակարդակը:
15:33 - 01 հունիսի, 2020
Ադրբեջանի պաշտպանության նախարարն այսօր խորհրդակցություն է անցկացրել՝ վերջնականապես ընդունելով, որ 2016-ի ապրիլյան գործողոթյունների նախաձեռնողը ադրբեջանական կողմն է․ ՊՆ խոսնակ

Ադրբեջանի պաշտպանության նախարարն այսօր խորհրդակցություն է անցկացրել՝ վերջնականապես ընդունելով, որ 2016-ի ապրիլյան գործողոթյունների նախաձեռնողը ադրբեջանական կողմն է․ ՊՆ խոսնակ

ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանն իր ֆեյսբուքյան էջում հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև․ «Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն այսօր խորհրդակցություն է անցկացրել և հոխորտացել՝ փաստացի և վերջնականապես ընդունելով, որ 2016-ի ապրիլյան գործողոթյունների նախաձեռնողը ադրբեջանական կողմն է՝ ի դեմս իրեն և իր գերագույն հրամանատարի: Ավելին՝ նա խոստովանեց, որ իրենք այնքան էլ գոհ չեն ապրիլյանի արդյունքներից, իրենց առջև դրված խնդիրը չեն կարողացել լուծել: Հետևաբար, նա անձամբ պատասխան է տալու ինչպես նախկինում, այնպես էլ այսօրվա ցանկացած բառի, որոշման և ինչպես հայ, այնպես էլ ադրբեջանցի զինծառայողների թափված արյան համար։ Հիշեցնում ենք ադրբեջանական ռազմաքաղաքական ղեկավարությանը, որ վաղուց ժամանակն է համակերպվել տարածաշրջանում խաղաղության եւ ռազմական համազորության հետ: Հակառակ դեպքում հայկական զինված ուժերը ամենայն վճռականությամբ, արհեստավարժությամբ և ավերիչ հարվածներով ստիպված կլինեն բազմապատկելու 1994 թթ-ի եռակողմ հրադադարի արդյունքները եւ պաշտպանելու Հայաստանի ու Արցախի միասնական անվտանգությունը»:
18:26 - 30 մայիսի, 2020
Նախիջևանի նշված ուղղությունում իրավիճակը հարաբերական կայուն է և վերահսկելի, մտահոգիչ զարգացումներ չկան․ ՊՆ խոսնակ

Նախիջևանի նշված ուղղությունում իրավիճակը հարաբերական կայուն է և վերահսկելի, մտահոգիչ զարգացումներ չկան․ ՊՆ խոսնակ

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Որոշ լրատվակայքեր այսօր տեղեկություն են տարածել, որ «երեկ ադրբեջանական կողմի կրակոցից հայկական զորամասերից մեկի գումարտակի հրամանատարի «Նիսան պատրիոտ» մեքենան այրվել է»։ Զորքերի առօրյա գործունեության ընթացքում նման միջադեպերը բացառված չեն,փոխհրաձգություն սահմանին ամեն օր է լինում, ինչի հետևանքով թե մեր, թե հակառակորդի ռազմական տեխնիկան վնասվում է։ Նախիջևանի, մասնավորապես նշված ուղղությունում, իրավիճակը հարաբերական կայուն է և վերահսկելի, մտահոգիչ զարգացումներ չկան։ Միջադեպը տեղի է ունեցել միջդիրքային տարածքում հայկական զինված ուժերի կողմից կառուցվող նոր ամրաշինությունների շրջանում, այո, ավտոմեքենան այրվել է, սակայն այն գումարտակի հրամանատարին չի սպասարկում։ ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդը միշտ էլ ճնշվում է, բայց, ի տարբերություն հայկական որոշ լրատվամիջոցների, ադրբեջանականները, ցավոք, այդ մասին չեն հայտնում»։
11:45 - 27 մայիսի, 2020
Կրտսեր սերժանտը կալանավորվել է` ժամկետային զինծառայող Հենրիկ Արամյանի մահվան դեպքի առթիվ քննվող քրգործով

Կրտսեր սերժանտը կալանավորվել է` ժամկետային զինծառայող Հենրիկ Արամյանի մահվան դեպքի առթիվ քննվող քրգործով

Ժամկետային զինծառայող, շարքային Հենրիկ Արամյանի մահվան դեպքի առթիվ առաջին կայազորային քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Հ.Դ.-ին մեղադրանք է առաջադրվել` ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետով՝ խուլիգանական դրդումներով ապօրինաբար մեկ ուրիշին կյանքից զրկելու, սպանելու համար: Կրտսեր սերժանտի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
20:50 - 22 մայիսի, 2020
Արտերկրում գտնվող ՀՀ քաղաքացիների կողմից «Պատիվ ունեմ» ծրագրին մասնակցելու համար դիմումների լրացման գործընթացը կազմակերպվելու է առցանց տարբերակով

Արտերկրում գտնվող ՀՀ քաղաքացիների կողմից «Պատիվ ունեմ» ծրագրին մասնակցելու համար դիմումների լրացման գործընթացը կազմակերպվելու է առցանց տարբերակով

Առկա համաճարակային իրավիճակով պայմանավորված` խնդիրներ են առաջացել արտերկրում գտնվող ՀՀ քաղաքացիների կողմից «Պատիվ ունեմ» ծրագրին մասնակցելու համար դիմումների լրացման գործընթացում: Այս մասին տեղեկացնում է ՊՆ մամուլի ծառայությունը։ Դիմումներն անձամբ լրացնելու անհնարինությամբ պայմանավորված՝ վերոնշյալ քաղաքացիների համար դիմումների ընդունման գործընթացը կազմակերպվելու է առցանց տարբերակով՝ [email protected] էլեկտրոնային փոստի միջոցով: Քաղաքացիներն էլեկտրոնային տարբերակով պետք է լրացնեն ՀՀ կառավարության 2018թ. ապրիլի 12-ի N430-Ն որոշմամբ հաստատված դիմումի ձևը (Ձև 1)՝ հստակ նշելով ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության այն տարածքային ստորաբաժանումը, որտեղ հաշվառված է դիմողը, ազգանունը, անունը, հայրանունը, ամիս ամսաթիվը, ստորագրեն էլեկտրոնային տարբերակով (օրինակ՝ PAINT ծրագրի միջոցով ստեղծել համապատասխան ստորագրությունը և այն տեղադրել կից ներկայացվող դիմումի՝ ստորագրության համար նախատեսված միջակայքում): Լրացված դիմումները՝ կից փաստաթղթերի լուսապատճենների հետ միասին պետք է մինչև հունիսի 1-ը ուղարկվեն [email protected] էլեկտրոնային փոստի հասցեին: Գնահատման և թեստավորման կենտրոնի հաշվի համարին (900018003401) փոխանցումները կարող են կատարվել էլեկտրոնային դրամապանակների միջոցով: Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել /+37410/ 29-45-84 հեռախոսահամարով:
17:33 - 22 մայիսի, 2020
Լայնածավալ զորավարժությանը ներգրավվել են հրթիռների արձակման կայանքներ, «Սմերչ» համակարգեր

Լայնածավալ զորավարժությանը ներգրավվել են հրթիռների արձակման կայանքներ, «Սմերչ» համակարգեր

ՀՀ պաշտպանության նախարարության «Բաղրամյան» զորավարժարանում մայիսի 21-ին անցկացվել է «Պաշտպանողական օպերացիայում ԶՈւ հրետանային բրիգադի մարտական գործողությունների նախապատրաստումը և վարումը» թեմայով լայնածավալ մարտավարական զորավարժության մարտական հրաձգության փուլը։ Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, զորավարժությանը ներգրավված էին օպերատիվ մարտավարական հրթիռների արձակման կայանքներ, «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր։ Անձնակազմը բացազատել է կրակային միջոցները, բերել մարտական դիրքի և վիճակի: Համապատասխան հրամանը ստանալուց հետո հրետանավորներն անցել են մարտական կրակի կատարմանը։ Կրակային հարվածներն իրականացվել են լրիվ ծավալով։ Թիրախները խոցվել են առանց շեղումների, բարձր արդյունավետությամբ։ Զորավարժության նախնական արդյունքները դրական են։ Զինծառայողները գործել են ներդաշնակ և օպերատիվ, գերազանց կատարել առաջադրված մարտական խնդիրները։ Զորավարժության նպատակն էր ստորաբաժանումը մարտական պատրաստականության բարձր աստիճանի բերելիս հրամանատարների, շտաբերի և ընդհանուր անձնակազմի կարողությունների ստուգումը, զինծառայողների գործնական հմտությունների և դաշտային վարժվածության կատարելագործումը:
19:28 - 21 մայիսի, 2020
Կայացել է Գեղարքունիքի մարզի զորակոչային հանձնաժողովի հերթական նիստը. ամառային զորակոչը կմեկնարկի հուլիսի 1-ին

Կայացել է Գեղարքունիքի մարզի զորակոչային հանձնաժողովի հերթական նիստը. ամառային զորակոչը կմեկնարկի հուլիսի 1-ին

Մայիսի 20-ին Գեղարքունիքի մարզպետարանում տեղի է ունեցել Գեղարքունիքի մարզի զորակոչային հանձնաժողովի հերթական նիստը, որը վարել է Գեղարքունիքի մարզպետ, Գեղարքունիքի մարզի զորակոչային հանձնաժողովի նախագահ Գնել Սանոսյանը: Նիստին մասնակցել են Գեղարքունիքի մարզի զորակոչային հանձնաժողովի անդամները: Մարզպետը ներկայացրել է ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության նորանշանակ պետ Արթուր Մկրտչյանին: Զորակոչային հանձնաժողովի նիստի սկզբում քննարկվել են զորակոչի նախապատրաստական փուլերի հետ կապված հարցեր: Գեղարքունիքի մարզի զինվորական կոմիսար Գևորգ Մխեյանը զեկուցել է, որ 2020 թվականի ամառային զորակոչի նախապատրաստական աշխատանքներն ընթանում են օրենքով սահմանված կարգով, պահպանվում և կիրառվում են արտակարգ դրությամբ պայմանավորված բոլոր պահանջներն ու կանոնները և մարզը պատրաստ է արդյունավետ կերպով անցկացնել ամառային զորակոչը: Գեղարքունիքի մարզի զորակոչային հանձնաժողովի անդամներն այնուհետև քննարկել են զորակոչի աշխատանքներին ներգրավված կազմակերպությունների համագործակցության և կորոնավիրուսի համավարակով պայմանավորված դժվարություններով կցագրման կազմակերպման, այդ թվում արտերկրում գտնվող անձանց ներկայության ախահովման հետ կապված հարցերը: Զորակոչային հանձնաժողովի նախագահի հրավերով նիստին մասնակցել է նաև մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության հարցերի վարչության պետը, որի հետ քննարկվել են զինվորական հանձնաժողովներում ընդգրկված բժիշկների հետ կապված մի շարք հարցեր:Մարզպետարանի լրատվական ծառայությունը հավելում է նաև, որ 2020 թվականի ամառային զորակոչը կմեկնարկի հուլիսի 1-ին և կավարտվի օգոստոսի 31-ին:
09:09 - 21 մայիսի, 2020
Շարքային Հենրիկ Արամյանին սպանելու կասկածանքով ձերբակալվել է ծառայակիցը․ ՔԿ

Շարքային Հենրիկ Արամյանին սպանելու կասկածանքով ձերբակալվել է ծառայակիցը․ ՔԿ

Շարքային Հենրիկ Արամյանին սպանելու կասկածանքով ձերբակալվել է ծառայակիցը: Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից։ Ժամկետային զինծառայող, շարքային Հենրիկ Արամյանի մահվան դեպքի առթիվ առաջին կայազորային քննչական բաժնում քննվող քրեական գործով՝ խուլիգանական դրդումներով ապօրինաբար մեկ ուրիշին կյանքից զրկելու, սպանելու ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետով նախատեսված հանցանք կատարելու կասկածանքով ձերբակալվել է պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Հ.Դ.-ն: Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
21:04 - 20 մայիսի, 2020
Բանակում սպանության դեպքերը կանխելու նպատակով արվում է առավել, քան հնարավոր է. Գաբրիել Բալայան
 |news.am|

Բանակում սպանության դեպքերը կանխելու նպատակով արվում է առավել, քան հնարավոր է. Գաբրիել Բալայան |news.am|

news.am: Բանակում սպանության դեպքերը կանխելու նպատակով արվում է առավել, քան հնարավոր է: Այս մասին այսօր՝ մայիսի 20-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը՝ նշելով, որ դա արվում է հասարակության օբյեկտիվ ուշադրության ներքո: «Եթե նույն գործողությունը կատարվում է քաղաքացիական անձի կողմից, շատ ավելի մեղմ պատիժ է սահմանված, քան եթե կատարվում է զինծառայողի կողմից: Վերջերս էլ օրենքով խստացվեց զինված ուժերում ինքնասպանության հասցնելու պատիժը»,-ասաց փոխնախարարը՝ հավելելով, որ իրենք չեն կարող ամբողջովին բաց հրապարակել պատժվողների անունները, որովհետեւ դա կարող է հետաքրքիր լինել նաեւ հակառակորդին: «Օրինակ վերջին դեպքերում բավական բաց հրապարակվեց, թե ովքեր են պաշտոնին հրաժեշտ տվել, ովքեր են պաշտոնի իջեցում ունեցել, ում նկատմամբ է քրեական գործ հարուցվել, մեղադրանքներ են առաջադրվել, այդ թվում սպալական կազմից»,-ասաց նա: «Բանակում սպանության դեպքերը կանխելու նպատակով արվում է առավել, քան հնարավոր է: Բայց չեմ ասում, որ անում ենք իդեալական, եթե իդեալական լիներ, էսպիսի դեպքեր չէինք գրանցի: Դուք որևիցե բանակ չեք կարող գտնել, որտեղ նման դեպքեր չեն արձանագրվում: Ես չեմ ասում, որ նորմալ է, սա շատ վատ է, ուրեմն ինչ-որ մեկն իր պարտականություններում թերացել է: Դեռ շատ բան ունենք անելու»: Գաբրիել Բալայանը համաձայնեց, որ կա նաեւ մենթալիտետի փոփոխության խնդիր եւ այդպիսի փոփոխություն այս ընթացքում տեղի ունեցել է. «Բայց որ պետք է մենթալիտետը փոխելու համար շատ ավելի շատ ջանքեր գործադրենք, դա միանշանակ է»:
19:54 - 20 մայիսի, 2020
Ստորագրվել է ՀՀ ՊՆ-ի և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի համագործակցության 2020թ. ծրագիրը

Ստորագրվել է ՀՀ ՊՆ-ի և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի համագործակցության 2020թ. ծրագիրը

Մայիսի 19-ին ՀՀ ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի պետ, գնդապետ Ալեքսանդր Ավետիսյանը և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Ծովինար Հարությունյանը ստորագրել են ՀՀ պաշտպանության նախարարության և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի համագործակցության 2020թ. ծրագիրը: Համագործակցության ծրագրով նախատեսված միջոցառումները միտված են զինված ուժերի տարբեր ստորաբաժանումներում կանանց ներգրավման նախաձեռնությունների խթանմանը, ինչպես նաև ՄԱԿ-ի ԱԽ «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» N 1325 բանաձևի դրույթների իրականացման գործողությունների 2019-2021թթ. ազգային ծրագրի իրականացման հարցում ՀՀ պաշտպանության նախարարության օժանդակմանը: ՀՀ պաշտպանության նախարարության և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի միջև համագործակցության ամենամյա ծրագրերը ստորագրվում են 2014 թվականից և թիրախավորում են զինված ուժերում կանանց իրավունքների պաշտպանության և հավասար հնարավորությունների ապահովման հիմնահարցերը:
19:12 - 20 մայիսի, 2020
Ստորագրվել է ՀՀ պաշտպանության նախարարության և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի համագործակցության 2020թ. ծրագիրը

Ստորագրվել է ՀՀ պաշտպանության նախարարության և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի համագործակցության 2020թ. ծրագիրը

Մայիսի 19-ին ՀՀ ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի պետ, գնդապետ Ալեքսանդր Ավետիսյանը և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Ծովինար Հարությունյանը ստորագրել են ՀՀ պաշտպանության նախարարության և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի համագործակցության 2020թ. ծրագիրը: Համագործակցության ծրագրով նախատեսված միջոցառումները միտված են զինված ուժերի տարբեր ստորաբաժանումներում կանանց ներգրավման նախաձեռնությունների խթանմանը, ինչպես նաև ՄԱԿ-ի ԱԽ «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» N 1325 բանաձևի դրույթների իրականացման գործողությունների 2019-2021թթ. ազգային ծրագրի իրականացման հարցում ՀՀ պաշտպանության նախարարության օժանդակմանը: ՀՀ պաշտպանության նախարարության և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի միջև համագործակցության ամենամյա ծրագրերը ստորագրվում են 2014 թվականից և թիրախավորում են զինված ուժերում կանանց իրավունքների պաշտպանության և հավասար հնարավորությունների ապահովման հիմնահարցերը:
18:00 - 20 մայիսի, 2020
Եթե ադրբեջանական զորավարժությունները սպառնալիք լինեն Հայաստանի և Արցախի անվտանգությանը, առանց վարանելու կանխարգելիչ միջոցներ կձեռնարկվեն. Գաբրիել Բալայան |tert.am|

Եթե ադրբեջանական զորավարժությունները սպառնալիք լինեն Հայաստանի և Արցախի անվտանգությանը, առանց վարանելու կանխարգելիչ միջոցներ կձեռնարկվեն. Գաբրիել Բալայան |tert.am|

tert.am: Այս ծավալի զորավարժությունն առանց պլանավորելու ես կարծում եմ հնարավոր չէր անել, ես չեմ բացահայտի մենք ունեցե՞լ ենք, թե ոչ տեղեկատվություն, որ զորավարժություն են անցկացնելու, իրականում որովհետև դա էլ շատ հետաքրքիր կլինի հակառակորդի համար, այն չհայտարարված էր. այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը՝ անդրադառնալով Ադրբեջանում անցկացվող զորավարժություններին: «Կան միջազգային պարտավորություններ, երբ Ադրբեջանի Հանրապետությունը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ և համապատասխան պայմանագրերին միացած երկիր, պարտավորություններ ունի, որոնք պետք է իրականացնի: Բայց մենք արդեն սովոր ենք հակառակորդի նման գործելաոճին: Այդ զորավարրժությունը որևիցե լարվածություն հայկական սահամնների՝ ոչ Հայաստանի Հանրապետության, ոչ էլ Արցախի Հանրապետության համար չի առաջացրել»,- ասաց նա: Բալայանի խոսքով՝ եթե զգան, որ ՀՀ կամ ԱՀ անվտանգությունը նրանց գործողությունների կամ զորավարժությունների արդյունքում սպառնլիք կլինի, անմիջական և կանխարգելիչ միջոցներ տեղում կձեռնարկվեն առանց վարանելու: 
17:00 - 20 մայիսի, 2020
Պարտադիր ժամկետային զինծառայող Հենրիկ Արամյանի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

Պարտադիր ժամկետային զինծառայող Հենրիկ Արամյանի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

Մայիսի 19-ին՝ ժամը 20:30-ի սահմաններում, N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում՝ գլխի շրջանում մահացու հրազենային վնասվածք է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Հենրիկ Արամյանը: Դեպքի առթիվ առաջին կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի (սպանություն) 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, և կատարվում է նախաքննություն: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և այլ դատավարական գործողություններ՝ դեպքի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունն ապահովելու ուղղությամբ: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
11:14 - 20 մայիսի, 2020
«Բաղրամյան» զորավարժարանում մեկնարկել է լայնածավալ մարտավարական զորավարժություն

«Բաղրամյան» զորավարժարանում մեկնարկել է լայնածավալ մարտավարական զորավարժություն

Մայիսի 19-ին ՀՀ ՊՆ «Բաղրամյան» զորավարժարանում մեկնարկել է լայնածավալ մարտավարական զորավարժություն «Պաշտպանողական օպերացիայում ԶՈւ հրետանային բրիգադի մարտական գործողությունների նախապատրաստումը և վարումը» թեմայով: Զորավարժության նպատակն է ստուգել հրամանատարների, շտաբերի և ընդհանուր անձնակազմի կարողությունները ստորաբաժանումը մարտական պատրաստականության բարձր աստիճանի բերելիս, կատարելագործել զինծառայողների գործնական հմտությունները և դաշտային վարժվածությունը: Զորավարժության առաջին փուլում սպառազինությունը և ռազմական տեխնիկան դուրս են բերվել կենտրոնացման շրջաններ: Եռօրյա զորավարժության եզրափակիչ փուլն ուղեկցվելու է մարտական կրակով: Զորավարժությանը ներգրավված են օպերատիվ մարտավարական հրթիռների արձակման կայանքներ, «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր:
17:42 - 19 մայիսի, 2020