ԱՄՆ

Ամերիկայի Միացյալ Նահանգները դաշնային սահմանադրական հանրապետություն է Հյուսիսային Ամերիկայում, որը բաղկացած է որոշակի ինքնավարություն ունեցող 50 նահանգներից և դաշնային նշանակության Կոլումբիա մարզից։ Ամերիկայի Միացյալ Նահանգները հյուսիսում սահմանակցում է Կանադային, հարավում՝ Մեքսիկային, ծովային սահման ունի Ռուսաստանի հետ։

Մայրաքաղաքը՝ Վաշինգտոն, տարածքը 9,826,675 կմ² է։ 2019 թվականին դրությամբ բնակչությունը կազմում է 328 239 523 մարդ։ Գործող նախագահը Ջոզեֆ Բայդենն է։

Ամերիկայի Միացյալ Նահանգները ներկայումս անդամակցում է ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդին, Հյուսիսատլանտյան դաշինքին, Առևտրի համաշխարհային կազմակերպությանը, Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությանը և այլ միջազգային կազմակերպությունների։

ՌԴ-ԱՄՆ հաջորդ բանակցությունները կկայանան սեպտեմբերի վերջին․ քննարկվելու է ռազմական կայունության հարցը |tert.am|

ՌԴ-ԱՄՆ հաջորդ բանակցությունները կկայանան սեպտեմբերի վերջին․ քննարկվելու է ռազմական կայունության հարցը |tert.am|

tert.am: Միացյալ Նահանգներն ու Ռուսաստանի Դաշնությունը ռազմական կայունության վերաբերյալ ռուս-ամերիկյան խորհրդակցությունների շրջանում պայմանավորվել են հանդիպել սեպտեմբերի վերջին, հայտնում է korrespondent.net-ը և հավելում, որ երկու երկրների ներկայացուցիչների միջև հանդիպումը տեղի է ունեցել հուլիսի 28-ին Ժնևում։ Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտը նշել է, որ բանակցությունները «պրոֆեսիոնալ և բովանդակալից» բնույթ են կրել։ Իր հերթին Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը նույնպես դրական է գնահատել Ժնևում կայացած հանդիպման արդյունքները։ «Երկու պետությունները համաձայնություն են ձեռք բերել սեպտեմբերի վերջին կրկին հանդիպել լիագումար նիստում, իսկ այդ ընթացքում ոչ պաշտոնական խորհրդակցություններ անցկացնել՝ 2-րդ լիագումար նիստի փորձագիտական աշխատանքային խմբերի թեմաները հստակեցնելու նպատակով», - ասված է հայտարարության մեջ։
12:49 - 29 հուլիսի, 2021
Եկել է պատասխանատվության ժամանակը. ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը՝ Ադրբեջանի սադրանքների մասին |armtimes.com|

Եկել է պատասխանատվության ժամանակը. ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը՝ Ադրբեջանի սադրանքների մասին |armtimes.com|

armtimes.com: Հայ-ադրբեջանական սահմանի իրավիճակի լարվածությանն է անդրադարձել ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը: «Մտահոգիչ են հայտարարություններն այն մասին, որ Ադրբեջանի զինված ուժերը խախտել են Հայաստանի հետ հրադադարի պայմանագիրը, որի հետևանքով սահմանին զոհվել է երեք հայ զինծառայող, ևս երկուսը ծանր վիրավորվել են: Եթե դա ճշմարիտ է, ապա այն կդառնա Ադրբեջանի կողմից իրականացվող ագրեսիայի հերթական մահացու գործողությունը: Եթե թույլ տրվի, որ այն ավելի սրվի, դա կարող է հանգեցնել հետագա բռնության, մահվան և ավերածությունների: Մենք պետք է ընդունենք այն փաստը, որ Միացյալ Նահանգների շարունակական օգնությունն Ալիևի ռեժիմին չի խոչընդոտում նրանց ագրեսիային, և այն անխուսափելի սպառնալիք է հայերի համար: Պետքարտուղարությանը և պետքարտուղար Բլինքենին կոչ եմ անում բարձրաձայնել վերջին 24 ժամվա իրադարձությունների մասին և ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ պահպանելու հրադադարը: Միացյալ Նահանգները երբեք չպետք է ռազմական միջոցներ կամ աջակցություն ցուցաբերի այն երկրին, որը պարբերաբար խախտում է մարդու իրավունքները և ոտնձգություն է կատարում իր հարևանի անկախության նկատմամբ: Եկել է պատասխանատվության ժամանակը»: Հիշեցնենք՝ հուլիսի 28-ին՝ ժամը 03:40-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները հերթական անգամ դիմել են սադրանքի և խախտել հրադադարը հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան հատվածում: Ըստ պաշտպանության նախարարության՝ ընթացել են տեղային մարտեր: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ՌԴ խաղաղապահ զորքերի հրամանատարության միջնորդությամբ ձեռք է բերվել պայմանավորվածություն հյուսիս-արեւելյան ուղղությամբ հայ-ադրբեջանական զորքերի շփման գծում հրադադարի ռեժիմը վերականգնելու վերաբերյալ։ Ադրբեջանական հարձակման հետևանքով հայկական կողմն ունի 3 զոհ, 4 վիրավոր:
12:33 - 29 հուլիսի, 2021
Խամենեին Իրանի նոր կառավարությանը խորհուրդ է տվել դասեր քաղել անցյալից և «չվստահել ԱՄՆ-ին» |tert.am|

Խամենեին Իրանի նոր կառավարությանը խորհուրդ է տվել դասեր քաղել անցյալից և «չվստահել ԱՄՆ-ին» |tert.am|

tert.am: Իրանի Իսլամական Հանրապետության հոգևոր առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին Իրանի գործող նախագահ Հասան Ռոհանիի և նրա վարչակազմի հետ վերջին հանդիպման ընթացքում ասել է, որ Ռոհանիի նախագահության օրոք ակնհայտ է դարձել, որ Արևմուտքին վստահելն իմաստ չունի և նոր կառավարությունը դրանից դասեր է քաղելու, գրում է իրանական Tehran Times թերթը։ Ալի Խամենեին նշել է, որ «եթե Միացյալ Նահանգները հարվածներ չի հասցնում, ապա այդ պահին պարզապես միջոցներ չունի» և շեշտել, որ պատժամիջոցները չեղարկելու մասին ԱՄՆ-ի հայտարարությունները միայն թղթի վրա են, սակայն ո՛չ իրագործվել են, ո՛չ էլ իրագործվելու են։ Հանդիպման ավարտին Իրանի հոգևոր առաջնորդն ԱՄՆ-ի վարքը որակել է «դիտավորություն» և հաջորդ վարչակազմին խորհուրդ է տվել դասեր քաղել այս փորձից և այն հաշվի առնել։
10:56 - 29 հուլիսի, 2021
Ռիքերը Բայրամովի հետ հեռախոսազրույցում մտահոգություն է հայտնել սահմանին լարվածության կապակցությամբ |azatutyun.am|

Ռիքերը Բայրամովի հետ հեռախոսազրույցում մտահոգություն է հայտնել սահմանին լարվածության կապակցությամբ |azatutyun.am|

azatutyun.am: Միացյալ Նահանգների պետքարտուղարի Եվրոպայի հարցերով տեղակալ Ֆիլիպ Ռիքերը մտահոգություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին լարվածության կապակցությամբ: Ամերիկացի բարձրաստիճան դիվանագետն այդ մասին ասել է երեկ` Ադրբեջանի արտգործնախարարի հետ հեռախոսազրույցում, հաղորդում է պաշտոնական Բաքուն: Ըստ հաղորդագրության՝ կողմերը քննարկել են տարածաշրջանում ներկայումս տիրող իրավիճակը, ինչպես նաև եռակող ձևաչափով` Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը: Ջեյհուն Բայրամովը վերստին հայկական կողմին է մեղադրել ու պնդել, թե Բաքուն շահագրգռված չէ լարվածության աճով և հանձնառու է բոլոր հարցերը կարգավորել քաղաքական ու դիվանագիտական մեթոդներով: Ամերիկյան կողմը զրույցի մասին տեղեկություն դեռ չի հաղորդել, Բաքուն էլ չի հստակեցնում` ում նախաձեռնությամբ է այն կայացել:
09:43 - 29 հուլիսի, 2021
ԱՄՆ-ն Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում կատարել հրադադարի պարտավորությունները և վերադառնալ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հովանու ներքո առարկայական բանակցություններին |tert.am|

ԱՄՆ-ն Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում կատարել հրադադարի պարտավորությունները և վերադառնալ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հովանու ներքո առարկայական բանակցություններին |tert.am|

tert.am: Միացյալ Նահանգները Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում սահմանին իրավիճակի ապաԷսկալացման ուղղությամբ անհապաղ քայլեր ձեռնարկել։ Այս մասին ասված է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսի տարածած հայտարարության մեջ։ «ԱՄՆ-ն դատապարտում է Հայաստանի և Ադրբեջանի միջև միջազգային սահմանի երկայնքով բռնության վերջին էսկալացիան։ Մենք Հայաստանին և Ադրբեջանին կոչ ենք անում կատարել հրադադարի վերաբերյալ իրենց պարտավորությունները՝ անհապաղ քայլեր ձեռնարկելով իրավիճակի ապաէսկալացման ուղղությամբ։ Սահմանին պահպանվող լարվածությունը փաստում է, որ միայն համապարփակ լուծումը, որը թույլ կտա լուծել առանցքային խնդիրները, կարող է կարգավորել երկու երկրների հարաբերությունները և տարածաշրջանի բնակիչներին թույլ կտա միասին խաղաղ ապրել»,- ասված է ԱՄՆ վարչակազմի ներկայացուցչի հայտարարության մեջ։ Բացի այդ, Փրայսը Երևանին և Բաքվին կոչ է արել հնարավորինս շուտ վերադառնալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների (Ռուսաստան, ԱՄՆ և Ֆրանսիա) հովանու ներքո բանակցություններին:
09:28 - 29 հուլիսի, 2021
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունեց Ադրբեջանին հատկացվող ռազմական օգնությունը դադարեցնելու մասին որոշում |amerikayidzayn.com|

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունեց Ադրբեջանին հատկացվող ռազմական օգնությունը դադարեցնելու մասին որոշում |amerikayidzayn.com|

amerikayidzayn.com: ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունեց կոնգրեսական Փալոնի ներկայացրած փոփոխությունը, որը դադարեցնում է ԱՄՆ-ի ռազմական ֆինանսական օգնությունը Ադրբեջանին: Փալոնի ներկայացրած փոփոխության մեջ ասված է, որ «Միջազգային ռազմական կրթություն և ուսուցում», ինչպես նաեւ «Արտաքին ռազմական ֆինանսավորման ծրագրի» միջոցով հատկացվող որեւէ ֆինանսավորում չի տրամադրվելու Ադրբեջանին: Դրույթը չի արգելափակում հայեցողական ռազմական տեխնիկայի տրամադրումը, որը կարող է փոխանցվել Պաշտպանության դեպարտամենտի կողմից՝ ԱՄՆ-ի օրենքների 333-րդ հոդվածի համաձայն: Ինչպես տեղեկացրին Ամերիկայի հայ դատի հանձնախմբի վաշինգտոնյան գրասենյակից, այժմ աշխատանքներ են տարվում նաեւ այդ ուղղությամբ: Կոնգրեսի՝ հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փալոնը ողջունել է փոփոխությունների մասին հուլիսի 28-ին Պալատի կայացրած որոշումը:
00:13 - 29 հուլիսի, 2021
Ռուսաստանն ու ԱՄՆ-ն Ժնևում քննարկել են միջուկային զենքի նկատմամբ վերահսկողությունը |tert.am|

Ռուսաստանն ու ԱՄՆ-ն Ժնևում քննարկել են միջուկային զենքի նկատմամբ վերահսկողությունը |tert.am|

tert.am: Չորեքշաբթի Ժնևում կայացած ռազմավարական կայունության հարցերով խորհրդակցությունների ընթացքում ԱՄՆ-ի և Ռուսաստանի պատվիրակությունները քննարկել են անվտանգության ներկա սպառնալիքները, ինչպես նաև միջուկային զենքի վերահսկման հեռանկարները: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսը, գրել է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: «ԱՄՆ պատվիրակությունը քննարկել է ԱՄՆ քաղաքականության գերակայությունները և  անվտանգության ոլորտում ներկայիս իրավիճակը, ռազմավարական կայունությանը սպառնացող մեր ազգային տեսլականը, նոր (ռեժիմի) միջուկային զենքի վերահսկման հեռանկարները, ինչպես նաև հետագա նստաշրջանների ձևաչափը»,-ասված է Փրայսի հայտարարության մեջ: ԱՄՆ Պետդեպարտամենտը, Ժնևում Ռուսաստանի հետ խորհրդակցություններից հետո հայտարարել է,  որ Վաշինգտոնը հանձնառու է նվազեցնելու զինված հակամարտությունների և միջուկային պատերազմի վտանգը:
20:29 - 28 հուլիսի, 2021
Պետդեպն ԱՄՆ քաղաքացիներին կոչ է արել COVID-19-ի պատճառով վերանայել Հայաստան այցելելը, ինչպես նաև չուղևորվել Արցախ՝ պայմանավորված է զինված հակամարտությամբ |tert.am|

Պետդեպն ԱՄՆ քաղաքացիներին կոչ է արել COVID-19-ի պատճառով վերանայել Հայաստան այցելելը, ինչպես նաև չուղևորվել Արցախ՝ պայմանավորված է զինված հակամարտությամբ |tert.am|

tert.am: ԱՄՆ Պետդեպարտամենտը երկրի քաղաքացիներին կոչ է անում COVID-19-ի պատճառով վերանայել Հայաստան այցելելը։ Այս մասին նշված է hուլիսի 26-ին ամերիկյան դիվանագիտական գերատեսչության հրապարակած հաղորդագրության մեջ։Դրա համաձայն՝ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնները COVID-19-ի պատճառով Հայաստանի համար ճանապարհորդների առողջության 3-րդ մակարդակի ծանուցում են հրապարակել, ինչը վկայում է երկրում COVID-19 բարձր մակարդակը:Բացի այդ, Պետդեպարտամենտը հաղորդագրության մեջ իր քաղաքացիներին կոչ է անում չուղևորվել Լեռնային Ղարաբաղ, ինչը պայմանավորված է զինված հակամարտությամբ:«ԱՄՆ կառավարությունն ի վիճակի չէ արտակարգ ծառայություններ մատուցել Լեռնային Ղարաբաղում գտնվող ԱՄՆ քաղաքացիներին, քանի որ ԱՄՆ կառավարության աշխատակիցները սահմանափակված են այնտեղ ճանապարհորդելու հարցում», - նշված է Պետդեպարտամենտի հաղորդագրությունում։
12:02 - 27 հուլիսի, 2021
ԱՄՆ-ը հայտարարել է անօրինական ներգաղթյալների արագացված արտաքսումը վերսկսելու մասին |armenpress.am|

ԱՄՆ-ը հայտարարել է անօրինական ներգաղթյալների արագացված արտաքսումը վերսկսելու մասին |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ-ի ներքին անվտանգության նախարարությունը հայտարարել Է հուլիսի 26-ից անօրինական ներգաղթյալների ընտանիքների արագացված արտաքսման ընթացակարգը վերսկսելու մասին: Այդ մասին ասված Է գերատեսչության հայտարարության մեջ: «Սկսած այսօրվանից (հուլիսի 26-ից), որոշ ընտանիքներ (…) ենթակա են արագացված արտաքսման ընթացակարգի: Արագացված արտաքսումն այն ընտանիքների վտարման օրինական ընթացակարգն Է, որոնք ԱՄՆ-ի տարածքում գտնվելու օրինական հիմքեր չունեն»,- նշել են նախարարությունում: ԱՄՆ-ի իշխանությունները նաեւ նախազգուշացրել են անօրինականորեն ԱՄՆ ներթափանցելու փորձերից: «Այդ գործողությունները վտանգավոր են եւ կարող են հանգեցնել երկարաժամկետ ներգաղթային հետեւանքների այն անձանց համար, ովքեր փորձում են դա անել»,- ասված Է տեքստում: Գերատեսչության պնդմամբ՝ ԱՄՆ-ի վարչակազմն աշխատում Է անվտանգ, կարգավորված եւ հումանիտար ներգաղթային համակարգի ստեղծման վրա: ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի գործող վարչակարգը վերջին ժամանակներս ենթարկվում Է խիստ քննադատության այն մարդկանց աճող ներհոսքի լույսով, ովքեր անօրինականորեն փորձում են ներթափանցել ԱՄՆ Մեքսիկայից: Քաղաքական ընդդիմախոսները, մասնավորապես, պնդում են, որ տեղի ունեցողը դարձել Է անօրինական ներգաղթի նկատմամբ Սպիտակ տան նոր ղեկավարի չափազանց մեղմ մոտեցման հետեւանքը: Բացի դանից, Միացյալ Նահանգների իշխանություններին քննադատում են այն բանի համար, որ դեռահաս ներգաղթյալներին հաճախ պահում են այնպիսի պայմաններում, որոնք չեն համապատասխանում երխաների համար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
10:03 - 27 հուլիսի, 2021
Մեր ամենամոտ հարևաններին, եղբայրական ժողովուրդներին ստիպում են ընտրություն կատարել Արևմուտքի և ՌԴ-ի միջև. Լավրով |tert.am|

Մեր ամենամոտ հարևաններին, եղբայրական ժողովուրդներին ստիպում են ընտրություն կատարել Արևմուտքի և ՌԴ-ի միջև. Լավրով |tert.am|

tert.am: Արևմտյան երկրները փորձում են անկայունության գոտի ստեղծել Ռուսաստանի շուրջ` ի հաշիվ նրա ամենամոտ հարևանների, այդ թվում` Բելառուսի, Ուկրաինայի և Մոլդովայի: Այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, գրում է RT-ն:«Մեր շուրջ փորձում են անկայունության գոտի ստեղծել` ստիպելով մեր ամենամոտ հարևաններին, եղբայրական ժողովուրդներին ընտրություն կատարել. կա՛մ դու Արևմուտքի հետ ես, կա՛մ Ռուսաստանի Դաշնության: Ցանկանում են տարբեր ձևերով՝ ինչպես ռազմական, այնպես էլ տնտեսական, յուրացնել մեր երկրի շրջակա տարածքները և շրջապատել մեզ սանիտարական կորդոնով և նույնիսկ օգուտ քաղել նրանից, որ Արևմուտքը որոշիչ ազդեցություն կունենա մեր հարևան երկրների զարգացման վրա»,-ասել է արտգործնախարարը՝ ելույթ ունենալով «Միասնական Ռուսաստան» խմբակցության պատգամավորների առաջ:Նման գիծը «առավել ցայտուն կերպով դրսևորվել է Ուկրաինայում», իսկ «գունավոր հեղափոխությունների» մեթոդները վերջին ամիսներին փորձել են «անցկացնել» Բելառուսում, ասել է նախարարը:
17:28 - 23 հուլիսի, 2021