Անահիտ Ավանեսյան

ՀՀ առողջապահության նախարար։

Ծնվել է 1981 թվականի մարտի 21-ին Երևանում: 1997-2003 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանում, ստացել քաղաքացիական իրավունքի մագիստրի կոչում: 2002-2004-ին շարունակել է կրթությունը Հայաստանի ամերիկյան համալսարանում, ստացել իրավունքի մագիստր կոչումը:

2002-2004 թվականներին սովորել է Առաջնորդների զարգացման կենտրոնում: 2003-ին մասնակցել է Անդրկովկասի և Հարավային Կովկասի երիտասարդ կանանց առաջնորդության ծրագրին, 2003-ին Եվրախորհրդում՝ Ստրասբուրգ, ծանոթացել է Եվրախորհրդի կառուցվածքին և գործառույթներին:

Աշխատանքային գործունեությունը սկսել է ՀՀ արտաքին գործերի նախարարության իրավաբանական վարչությունում (2000-2001թթ.):

2001-2002 թվականներին Պետական ռեզերվների գործակալությանը իրավախորհրդատվություն է մատուցել:

2005-2015 թվականներին եղել է «Դեմոկրատիան այսօր» ՀԿ-ի իրավախորհրդատուն:

2014-2015 թվականներին զբաղեցրել է «Արֆարմացիա» ՓԲԸ ադմինիստրատիվ գծով տնօրենի պաշտոնը: Այնուհետև` մինչև 2016 թվականը նշանակվել է կազմակերպության գլխավոր տնօրեն:

2017-ից մինչև 2018 թվականը եղել է «Աբովյան 39» ՍՊԸ տնօրենը, նույն ժամանակահատվածում եղել է նաև «Արֆարմացիա» ՓԲԸ խորհրդի անդամ:

2018 թվականի մայիսի 24-ից զբաղեցրել է առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնը, 2020 թվականի մայիսի 11-ից` առողջապահության նախարարի առաջին տեղակալի:

2021 թվականի հունվարի 18-ին Անահիտ Ավանեսյանը նշանակվել է առողջապահության նախարար:

Ամուսնացած է, ունի 3 զավակ: 

Մեզ գոհացնում է պատվաստվել ցանկացողների անընդհատ աճող տեմպը․ Անահիտ Ավանեսյան

Մեզ գոհացնում է պատվաստվել ցանկացողների անընդհատ աճող տեմպը․ Անահիտ Ավանեսյան

Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը Կառավարության նիստից հետո՝ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ պատվաստումների մակարդակը Հայաստանում գոհացուցիչ չէ։ «Բայց մեզ գոհացնում է պատվաստվել ցանկացողների անընդհատ աճող տեմպը, և լիահույս եմ, որ պատվաստանյութերի նոր խմբաքանակները ստանալով՝ այս տեմպը շարունաբար կաճի»։ Խոսելով սկզբնական շրջանում պատվաստումների ցածր մակարդակից, Ավանեսյանն ասաց․ «Այն, որ պատվաստումներ տեմպը բավականին արագանում է, և շատ ավելի մեծ թվով քաղաքացիներ օրեկան դիմում են պատվաստաման,  ցույց է տալիս, որ պատվաստումների նկատմամբ վստահությունը և ինֆորմացիան, հանրային արշավները, տեղեկատվական միջոցառումները իրենց դրական արձագանքը արդեն իսկ ստանում են։ Գործողությունները լինելու են շարունակական և մեր քաղաքացիները, վստահ եմ, շատ ավելի մեծ պատրաստակամությամբ են դիմելու պատվաստման համար»։ Նրա խոսքով՝ պատվաստումների հետ կապված մտավախությունները, ինֆորմացիայի բացակայությունը կամ ապատեղեկատվությունը միայն Հայաստանին բնորոշ երևույթներ չեն եղել․ «Բոլոր երկրներն էլ դրա հետ առնչվում են, մի շարք երկրներում շատ ավելի խորը, քան Հայաստանում»։ Ավանեսյանը հավելեց, որ այս պահի դրությամբ իրականացվել է 163.000 պատվաստում․ «Լավ ցուցանիշներ ցույց տվող մարզեր կան, օրինակ՝ Շիրակ, Գեղարքունիք, Արագածոտն, Արմավիր»։
13:26 - 29 հուլիսի, 2021
ՀՀ-ն ձեռք կբերի «Sinopharm» և «Pfizer» ընկերությունների արտադրության 500.000 դեղաչափ պատվաստանյութ

ՀՀ-ն ձեռք կբերի «Sinopharm» և «Pfizer» ընկերությունների արտադրության 500.000 դեղաչափ պատվաստանյութ

Կառավարության նիստի ընթացքում ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը ներկայացրեց «ՀՀ 2021 թվականի «Պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում կատարելու մասին» նախագիծը։ «Կառավարության որոշման նախագիծը միտված է կորոնավիրուսի վարակի կանխարգելման նպատակով պատվատանյութերի անխափան մատակարարումը ապահովելուն։ Ինչպես հայտնի Է, Հայաստանը մասնակից է «Կովաքս» հարթակին և դրա շրջանակներում ձեռք է բերում պատվաստանյութեր, սակայն այն հաշվարկված է մեր բնակչության 10-15%-ի համար։ Մնացած թիրախային ցուցանիշներին հասնելու համար պատվաստանյութերը ձեռք են բերվում երկկողմանի համաձայնագրերի հիման վրա, և, իհարկե, մենք անում ենք ամեն ինչ, որպեսզի ՀՀ-ին հասանելի լինեն նաև նվիրատվությամբ տրվող պատվաստանյութերը։ Այս որոշման շրջանակներում նախատեսվում է ձեռք բերել «Sinopharm» և «Pfizer» ընկերությունների արտադրության  500.000 դեղաչափ պատվաստանյութ, և, ուղղվող  միջոցները, ընդհանուր առմամբ, 3 միլիարդ  459 միլիոն դրամ է կազմելու»։ Կառավարության անդամները կողմ քվեարկեցին քննարկվող նախագծին։
12:05 - 29 հուլիսի, 2021
Հայաստանը բանակցում է «Մոդեռնայի» շուրջ. Ավանեսյանը՝ պատվաստանյութը Հայաստան ներկրելու հնարավորության մասին |armtmes.com|

Հայաստանը բանակցում է «Մոդեռնայի» շուրջ. Ավանեսյանը՝ պատվաստանյութը Հայաստան ներկրելու հնարավորության մասին |armtmes.com|

armtimes.com: Հայաստանի և Ամերիկայի միացյլալ նահանգների կառավարությունները բանակցում են կորոնավիրուսային հիվանդության դեմ ամերիկյան արտադրության «Մոդեռնա» պատվաստանյութի շուրջ: Այս մասին այսօր «Հայկական ժամանակի» հետ զրույցում ասել է առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը՝ անդրադառնալով այն հարցին, թե երբ «Մոդեռնան» կլինի Հայաստանում, այն ձեռք բերելու համար ինչ բանակցություններ են ընթանում: «Պարոն Աֆեյանի հետ մենք ունեցանք բավականին արդյունավետ հանդիպում, քննարկեցինք իրականացվող այն բանակցությունները, որոնք Հայաստանի Հանրապետությունը վարում է ԱՄՆ կառավարության հետ, և իր կողմից պետք է միացյալ ջանքերի մեկտեղում լինի, որ մենք ունենանք այդ պատավաստանյութը Հայատանում»,- հավելել է նա: Նախարարի պաշտոնակատարը հիշեցրել է, որ այս պահին մասնավոր ընկերությունները հանձն չեն առնում պատվաստանյութի վաճառքը, այլ դա տարբեր երկրների կառավարությունների մենաշնորհն է։ «Լիահույս ենք, որ առաջիկայում հաջողություններ կունենանք այս մասով»,- եզրափակել է Ավանեսյանը։ Ավելի վաղ «Մոդեռնա» պատվաստանյութի համահիմնադիր հայազգի Նուբար Աֆեյանը Երևանի պետական բժշկական համալսարանի անձնակազմի հետ զրույցում նշել էր՝ հնարավոր է Ամերիկայի Միացյալ Նահանգները Հայաստանին և տարածաշրջանին կարողանա նվերի տեսքով տրամադրել կորոնավիրուսի դեմ ամերիկյան պատվաստանյութը: Նա ասել էր, որ որպես նվեր Հայաստանին կտրամադրվի «Մոդեռնան» կամ «Պֆայզրը», իսկ թե երբ պատվաստանյութը կլինի Հայաստանում, Աֆեյանի խոսքով հստակ ժամկետ նշել չեն կարող: Հարցին՝ Աֆեյանը պատվաստանյութը Հայաստան ներկրելու հարցը քննարկե՞լ է նաև Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ, ում հետ վերջերս հանդիպել էր, Աֆեյանը պատասխանել էր, որ հանդիպման ընթացքում վարչապետի պաշտոնակատարի հետ պատվաստանյութի վերաբերյալ խոսակցություն ունեցել է, բայց մանրամասնել թե ինչ՝ չի կարող:  «Մոդեռնայի» համահիմնադիրը նշել էր նաև, որ առաջիկայում սպասվում է պատվաստանյութի գնային փոփոխություն, որպեսզի թե Հայաստանը, թե այն բոլոր երկրները, ովքեր ցանկանում են կորոնավիրուսի դեմ իրենց բնակչությանը պատվաստել «Մոդեռնայով» կարողանան այն ձեռք բերել: Սակայն, դեռևս պաշտոնապես չի հրապարակվում պատվաստանյութի մեկ դեղաչափի այս պահին գործող գինը: Պատվաստանյութ արտադրող ընկերությունները հաճախ չեն բացահայտում իրենց պատվաստանյութերի գնային արժեքը, սակայն, ըստ որոշ տեղեկությունների, «Մոդեռնայի» մեկ դեղաչափը դեռևս արժե 24 դոլար: 
19:02 - 26 հուլիսի, 2021
Քովիդի դեմ պատվաստված մարդկանց մեջ վիճակահանություն է լինելու․ նրանք ստանալու են թատրոնի, օպերայի տոմսեր. Անահիտ Ավանեսյան |tert.am|

Քովիդի դեմ պատվաստված մարդկանց մեջ վիճակահանություն է լինելու․ նրանք ստանալու են թատրոնի, օպերայի տոմսեր. Անահիտ Ավանեսյան |tert.am|

tert.am: «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնը իր դռներն է բացել արդեն վերանորոգված, սարքավորումներով համալրված վիճակում: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի ախտորոշիչ բաժանմունքի բացման ժամանակ: Նախարարը անդրադարձավ կորոնավիրուսին և համավարակով պայմանավորված հայաստանյան իրավիճակին և ընդգծեց՝ թվերի աճ է գրանցվել: Նա անդրադարձավ նաև պատվաստումներին քովիդի դեմ և նշեց, որ աշխատանքներ են տարվում նոր պատվաստանյութերի խմբաքանակի ձեռք բերման համար: «Մենք հետաքրքիր գործիքակազմ ենք մտածել պատվաստման ցուցանիշը բարձրացնելու համար և ուշադրությունը դեպի մշակույթ են ուղղել, շուտով պատվաստվողները վիճակահանության միջոցով կունենան թատրոնների, օպերաների տոմսեր»,- ընդգծեց նա:
14:23 - 26 հուլիսի, 2021
Աշնան առաջին կեսին ունենք կորոնավիրուսի նոր ալիքի գալու վտանգ․ Անահիտ Ավանեսյան

Աշնան առաջին կեսին ունենք կորոնավիրուսի նոր ալիքի գալու վտանգ․ Անահիտ Ավանեսյան

Կորոնավիրուսային հիվանդության թվերի աճ ունենք։ Աճը կտրուկ չէ, բավականին աստիճանական է, բայց, այնումենայնիվ,  հասկանում ենք, որ առաջիկայում՝ հատկապես աշնան առաջին կեսին ունենք նոր ալիքի գալու վտանգ։ Այս մասին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի վերակառուցված ախտորոշիչ բաժանմունքի բացման ընթացքում լրագրողներին ասաց Առողջապահության նախարարի պաշտոնաակատար Անահիտ Ավանեսյանը։ «Ինչ վերաբերվում է «դելտա» շտամին, նշեմ, որ այս պահին սեկվենավորած օրինակ դեռ չունենք, բայց միանշանակ այն Հայաստանում էլ շրջանառվում է։ Ինչու՞։ Որովհետև մենք ունենք բաց օդային սահմաններ և՛ Ռուսաստանի և՛ Վրաստանի հետ, որտեղ  հայտնաբերված է, և եվրոպական շատ երկրներում էլ այդ շտամը հիմա մեծամասնություն է կազմում։  Ավանեսյանի խոսքով՝ առողջապահական համակարգը շարունակում է շատ լարված աշխատել և սպասարկել բոլոր հիվանդներին։ «Մենք, իհարկե, ամեն ինչ անելու ենք և՛ մեր տեղեկատվական արշավի, և՛ պրոցեսները ավելի դյուրին դարձնելու առումով, որ բնակչության 40-50%-ը պատվաստվի, և մենք ավելի անվտանգ միջավայրում լինենք։ Սա շատ կարևոր հանգամանք է»։
13:44 - 26 հուլիսի, 2021
Հայաստանին դեռ չի հաջողվել ապահովել բնակչության պատվաստումների լայնածավալ ընդգրկում ապատեղեկատվության և ոչ մասնագիտական մեկնաբանությունների պատճառով․ Անահիտ Ավանեսյան

Հայաստանին դեռ չի հաջողվել ապահովել բնակչության պատվաստումների լայնածավալ ընդգրկում ապատեղեկատվության և ոչ մասնագիտական մեկնաբանությունների պատճառով․ Անահիտ Ավանեսյան

Անահիտ Ավանեսյանի ելույթը Աթենքի գագաթնաժողովում․   «Հայաստանում COVID-19 համավարակի դեմ պայքարի առաջին ամիսներին հայտարարվեց լոքդաուն, ինչը, հայտնի է, որ բերում է մարդկանց առանձին խմբերի ու անհատների մեկուսացման։ Բնականաբար, նման միջոցառումներն այդ փուլում միակ և անհրաժեշտ միջոցն էին վարակի տարածման դեմ պայքարելու: Հասկանալի է նաև, որ մարդկանց մեկուսացումը չէր կարող իր բացասական ազդեցությունը չթողնել նրանց հոգեկան առողջության վրա։ Այդ ամբողջ ընթացքում մենք առերեսվել ենք մի շարք խնդիրների հետ` կապված բնակչության հարաճուն տագնապների, լարվածության և համավարակի հետագա զարգացման վատագույն սցենարների, ակնկնալիքների և սպասումների հետ: Համավարակի հայտարարման առաջին ամիսներից արձանագրվել է հոգեբանական և հոգեբուժական ծառայությունների անհրաժեշտության զգալի աճ, ինչը նույնպես որոշակիորեն մեղմել է իրավիճակը: Հայաստանում հոգեբանական անվճար աջակցություն են ստացել վերապրոֆիլավորված հիվանդանոցներում բուժվող քաղաքացիները, բուժաշխատողները, ինչպես նաև առավել խոցելի խմբերի մեջ ընդգրկված քաղաքացիները: Առանձնահատուկ ուշադրության կենտրոնում են գտնվել հոգեբուժական կլինիկաներում բուժվող, խնամքի մեջ գտնվող պացիենտները, որոնց տագնապներն ու լարվածությունները կապված են եղել իրենց հարազատների հետ հանդիպելու կամ տեսակցելու անհնարինության հետ: 2020 թվականի մայիս-հունիսին իրականացված հետազոտության արդյունքները հաստատել են մեր նախնական մտավախությունները` փաստելով, որ բնակչության 40%-ի մոտ կորոնավիրուսի տարածման հետ կապված առկա է միջին և ծանր աստիճանի սթրես, ինչպես նաև սոմատիզացված հոգեբանական խնդիրներ են հայտնաբերվել բնակչության 20%-ի մոտ: Հետազոտության արդյունքներով կարելի է եզրակացնել, որ սթրեսի պատճառներից մեկն արժանահավատ տեղեկատվության հասանելիության և տեղեկացվածության անբավարար մակարդակն է: Կարծում եմ` տեղին է նշել, որ համավարակի առաջին իսկ օրերից ապատեղեկատվությունը լրջագույն բացասական ազդեցություն է թողել հանրային վտանգը կանխելու առումով. մարդիկ հեշտությամբ հավատում էին ոչ ճիշտ լուրերին, ոչ մասնագիտական, հաճախ դիլենտատական մակարդակի կարծիքին ու մեկնաբանություններին: Արդյունքում` թերագնահատում էին պարզագույն պաշտպանիչ միջոցների օգտագործումը և համատարած հրաժարվում դրանք կիրառելուց: Հետազոտությունը ցույց տվեց, որ պաշտոնական լրատվամիջոցներին հետևող բնակչության մոտ սթրեսի մակարդակը նշանակալի ցածր է եղել: Ներկայումս իրավիճակն այլ է. COVID-19–ի դեմ պատվաստանյութերի առկայությունը որոշակի հույս է ներշնչում մարդկանց, որ վտանգը կարող է հաղթահարվել: Մյուս կողմից, Հայաստանին դեռ չի հաջողվել ապահովել բնակչության պատվաստումների լայնածավալ ընդգրկում, մեծապես՝ ապատեղեկատվության և ոչ մասնագիտական մեկնաբանությունների պատճառով: Միաժամանակ, մենք վստահ ենք, որ ընթացող տեղեկատվական աշխատանքների արդյունքում կկարողանանք հաղթահարել այս խոչընդոտները: Ելույթի վերջում կցանկանայի միջազգային առողջապահական հանրությանը տեղեկացնել, որ Հայաստանի համար խիստ կարևոր է մինիմալիզացնել կորոնավիրուսով պայմանավորված համավարակի բացասական ազդեցությունները, մասնավորապես` հոգեկան առողջության խնդիրները` դասելով դրանք Հայաստանի առողջապահական համակարգի առաջնահերթություններում։ Մենք լիովին ապահովված ենք այս խնդիրները լուծելու համար անհրաժեշտ կառուցվածքային, մարդկային և տնտեսական ռեսուրսներով: Շնորհակալ եմ ուշադրության համար»:
14:57 - 23 հուլիսի, 2021
ՀՀ-ում օտարերկրացիների համար COVID-ի դեմ պատվաստումը հասանելի դարձնելը մարդասիրական և հակահամաճարակային նպատակով է. Ավանեսյան |1lurer.am|

ՀՀ-ում օտարերկրացիների համար COVID-ի դեմ պատվաստումը հասանելի դարձնելը մարդասիրական և հակահամաճարակային նպատակով է. Ավանեսյան |1lurer.am|

1lurer.am: ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է COVID-19-ի դեմ ՀՀ-ում օտարերկրացիների պատվաստման թեմային: Ավանեսյանի խոսքով՝ կորոնավիրուսի դեմ պատվաստումները մեր երկրում օտարերկրացիների համար հասանելի դարձնելը մարդասիրական ու հակահամաճարակային նպատակով է: Լրագրողները նաև հետաքրքրվել են, թե արդյոք հնարավոր է, որ այսուհետ վճարովի հիմունքով լինի օտարերկրացիների պատվաստումը: «Տեսնելով, որ պատվաստման այսպիսի մեծ հետաքրքրություն է առաջացել՝ կառավարությունը նժարի վրա պետք է դնի մի փոքր վճարը պատվաստման դիմաց, և այն, որ օտարերկրյա քաղաքացիները գալիս են Հայաստան, ճանաչում են Հայաստանը, ծախսում են գումարներ, և Հայաստանի վարկանիշն այս ընթացքում ինչպես է բարձրանում: Կարծում ենք՝ խելամիտ որոշում կկայացնի, և արդյունքը բոլորիդ հայտնի կլինի, իհարկե, եթե հետագայում հոսքերն այնպես մեծանան, որ իսկապես չկարողանանք կառավարել»,- ասաց Ավանեսյանը:
13:03 - 15 հուլիսի, 2021
Աշնանը Հայաստանը նաև Johnson & Johnson-ի ու Novavax-ի պատվաստանյութեր ձեռք կբերի |azatutyun.am|

Աշնանը Հայաստանը նաև Johnson & Johnson-ի ու Novavax-ի պատվաստանյութեր ձեռք կբերի |azatutyun.am|

azatutyun.am: Աշնանը Հայաստանը ձեռք կբերի Johnson & Johnson-ի արտադրած կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի 50 հազար դեղաչափ: Այդ մասին այսօր ասուլիսի ժամանակ հայտնեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: Johnson & Johnson-ի պատվաստանյութը կիրառվում է մեկ ներարկմամբ: Ըստ նախարարի՝ 300 հազար դեղաչափ էլ Novavax-ի արտադրության պատվաստանյութ կներկրվի Հայաստան: Սա երկանգամյա ներարկումով է արվում: Ավանեսյանի փոխանցմամբ՝ հունիսի 8-ի դրությամբ Հայաստանում 103 հազար 317 պատվաստում է արվել, պատվաստվել է բնակչության շուրջ 3,5 տոկոսը: Պատվաստումներից 74 հազար 479-ը առաջին դեղաչափ է, 28 հազար 838-ը՝ երկրորդ: 39 հազար 875 պատվաստումն արվել է AstraZeneca-ով, 22 հազար 875-ը՝ Coronavac-ով, 40 հազար 567-ը՝ Sputnik V-ով: Նախարարը նաև նշեց, որ կրթական հաստատություններում դասերը կլինեն հեռավար, եթե ուսուցիչներն ու պրոֆեսորադասախոսական կազմը պատվաստված չլինեն: Իսկ սպասարկման ոլորտում, ըստ Ավանեսյանի, եթե աշխատակիցները պատվաստած չլինեն, ստիպված կլինեն անընդհատ ՊՇՌ թեստ (պոլիմերազային շղթայական ռեակցիայի) հանձնել:
13:54 - 09 հուլիսի, 2021
Հայաստանում կարանտինը կերկարացվի ևս 6 ամսով |lragir.am|

Հայաստանում կարանտինը կերկարացվի ևս 6 ամսով |lragir.am|

lragir.am:  Հայաստանում կարանտինը կերկարացվի ևս 6 ամսով, այսօր հրավիրած ասուլիսում ասաց առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը։ «Կարանտինի երկարացման մասին նախագիծը կառավարությունում է, կարծում եմ՝ այսօր դրա երկարացման որոշումը կկայացվի։ Միանշանակ, պետք է երկարացվի, որովհետև կարանտինի մասին որոշումը ստեղծում է մի գործիքակազմ, որը մեզ հնարավորություն է տալիս սահմանափակումների խիստ կամ նվազ ծավալ կիրառել։ Այս պահին էլ ՀՀ սահմանը հատելիս ՊՇՌ թեստավորման պահանջը հենց սահմանվում է կարանտինի մասին որոշմամբ։ Եվ, այո, վեց ամսով կարանտինը կերկարաձգվի»,- ասաց Ավանեսյանը։ Նա նշեց, որ մշակվում է և մինչև սեպտեմբեր պետք է ներկայացնեն նոր սահմանափակումների փաթեթ, որովհետև ինչքան էլ կորոնավիրուսով հիվանդացության թվերն այս պահին բարվոք են, սեպտեմբեր ամիսին աճ է կանխատեսվում՝ ուսումնական գործընթացի մեկնարկով պայհմանավորված։ Նախարարի պաշտոնակատարը չհերքեց, որ պատվաստումների հարցում ևս խստացումներ կլինեն։ «Փաթեթն այս պահին մշակման փուլում է, առաջիկայում կներկայացվի հանրությանը։ Որոշակի դեպքերում, եթե անձը չի պատվաստվում, պետք է ներկայացնի ՊՇՌ թեստի բացասական արդյունքը։ Այո, բոլորս էլ պետք է գիտակցենք, որ այս համավարակը վերաբերում է ոչ միայն անհատի առողջությանն ու իրավունքին, այլ նաև հանրության։ Եվ մենք որևէ կերպ չպետք է թույլ տանք, որ ունենանք թվերի անկառավարելի աճ»,- նշեց նա։
13:51 - 09 հուլիսի, 2021
Համաճարակային իրավիճակը Հայաստանում վերջին ամիսներին կառավարելի է. Անահիտ Ավանեսյան |armenpress.am|

Համաճարակային իրավիճակը Հայաստանում վերջին ամիսներին կառավարելի է. Անահիտ Ավանեսյան |armenpress.am|

armenpress.am: Կորոնավիրուսով պայմանավորված համաճարակային իրավիճակը Հայաստանում վերջին երկու-երեք ամսվա ընթացքում բավականին կառավարելի է, և ՀՀ առողջապահության նախարարությունը պետք է անի ամեն բան կանաչ գոտում լինելու փաստը պահպանելու և առաջիկայում ևս  բարվոք իրավիճակ պահպանելու համար: Այս մասին հուլիսի 9-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը: «Համաճարակն առողջապահական մեծ բեռ է և մարտահրավեր, և մենք հասկանում ենք, որ կայուն իրավիճակի պահպանման, նաև երկրի զարգացման տնտեսության բնականոն գործունեության համար է չափազանց կարևոր»,- ասաց Ավանեսյանը: Նա հիշեցրեց, որ մեկ օրում կատարված 4 046 թեստավորումից հաստատվել է 148 դրական դեպք: «Այս պահին պահպանում ենք օրական թեստավորման մեջ դրական դեպքերի մինչև 4 տոկոսի ցուցանիշը, ինչը բավական լավ է՝ չնայած նկատում ենք վերարտադրության ցուցանիշի և ընդհանուր թվերի աճ: Մեկ կամ երկու շաբաթ առաջ թվերն ավելի ցածր էին»,- շեշտեց նախարարի պաշտոնակատարը: Ավանեսյանը նշեց, որ COVID կենտրոնների վերապրոֆիլավորված բժշկական կենտրոններից այսօր գործում են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ն՝ Ավանի մասնաճյուղով,  Սպիտակի բժշկական կենտրոնը, Կապանինը և Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցը: «Այս նվազագույն ծավալման շրջանակներում կարողանում ենք ապահովել քաղաքացիների պատշաճ բժշկական օգնությունը»,- շեշտեց Ավանեսյանը:
12:45 - 09 հուլիսի, 2021
ՀՀ-ում օգտագործվում է «AstraZeneca» պատվաստանյութ, որն ընդունելի է ԵՄ–ում․ չկան դրա այլ տեսակներ․ այժմ տարբեր երկրներում ընթանում է սերտիֆիկատների ձևաչափերի փոխճանաչման գործընթաց․ Ավանեսյան |tert.am|

ՀՀ-ում օգտագործվում է «AstraZeneca» պատվաստանյութ, որն ընդունելի է ԵՄ–ում․ չկան դրա այլ տեսակներ․ այժմ տարբեր երկրներում ընթանում է սերտիֆիկատների ձևաչափերի փոխճանաչման գործընթաց․ Ավանեսյան |tert.am|

tert.am: Կեղծ լուրեր տարածվեցին, թե կա ինչ-որ «AstraZeneca», որն ընդունելի է Եվրամիությունում, և կա «AstraZeneca», որն ընդունելի չէ։ Խնդրում եմ նման ապատեղեկատվություն չտարածել։ Այս մասին Կառավարությունում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը՝ անդրադառնալով տարածվող տեղեկություններին, թե Եվրամիության երկրները չեն ճանաչում ՀՀ-ում «AstraZeneca»-ով պատվաստումների սերտիֆիկատները և արգելում քաղաքացիների մուտքը։Անահիտ Ավանեսյանը նշեց՝ աշխատում են, որ տարբեր երկրներ ճանաչեն մեր սերտիֆիկատների ձևաչափերը, փոխճանաչման գործընթաց է, իսկ ՀՀ ԱԳՆ-ն կարող է տրամադրել տեղեկություն, թե որ երկրներն են արդեն ճանաչել մեր սերտիֆիկատների ձևաչափերը։«Հայաստանում օգտագործվում է «AstraZeneca» ընկերության արտադրանքը, որն ընդունելի է Եվրամիության երկրների համար։ Չկան այդ պատվաստանյութի այլ տեսակներ, կա այդ ընկերության կողմից արտադրված պատվաստանյութ, որը Եվրամիությունն ընդունել է։ Մեր երկրում այժմ օգտագործվում է Եվրամիության տարածքում արտադրված «AstraZeneca»»,-ընդգծեց նախարարի պաշտոնակատարը։ Նրա խոսքով՝ բոլոր երկրներն սկսել են իրար հավելվածների փոխճանաչման գործընթացը, ԱԳՆ-ն ամբողջական տեղեկատվություն է տալիս՝ որտեղ է գործընթացն ավարտվել։ «Հայաստանը որևէ բան չի ուշացնում, ընթացք է, որը բոլոր երկրներն այս պահին անցնում են»,-ասաց նա։ Թե երբ է ավարտվելու փոխճանաչման գործընթացը, Ավանեսյանն ասաց, թե մի շարք երկրներում այն արդեն ավարտված է, մի շարք երկրներում պրոցեսներն ընթանում են։ «Եվրամիության երկրներն  իրար միջև էլ դեռ փոխճանաչում են իրենց հավելվածները»,-նշեց նա։ Ավանեսյանի խոսքով՝ Հայաստանում օտարերկրյա քաղաքացիների պատվաստումներն ընդհանուր պատվաստման մեջ փոքր տոկոս են կազմում։ 
13:50 - 08 հուլիսի, 2021
Այսօրվա դրությամբ Հայաստանում իրականացվել է 97 հազար 711 պատվաստում, երեկ՝ ռեկորդային թվով՝ 5 հազար 416 |azatutyun.am|

Այսօրվա դրությամբ Հայաստանում իրականացվել է 97 հազար 711 պատվաստում, երեկ՝ ռեկորդային թվով՝ 5 հազար 416 |azatutyun.am|

azatutyun.am: Կորոնավիրուսային հիվանդության թվերի աճ կա, այսօր կառավարության նիստի ժամանակ հայտարարեց առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյան՝ ընդգծելով՝ պետք է պատվաստումների գործընթացն արագացնել։ «Այսօրվա դրությամբ իրականացվել է 97 հազար 711 պատվաստում։ Երեկ ունեցել ենք 5 հազար 416 պատվաստում՝ մեկ օրվա կտրվածքով, որը բավական լավ ցուցանիշ է, և մենք այս աճի տեմպը պետք է պահպանենք։ Եթե երկու-երեք շաբաթ առաջ մենք մինչև 2 հազար պատվաստում էինք իրականացնում, ապա արդեն նկատելի է աճի տեմպը», - ասաց նախարարի պաշտոնակատարը։ Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը սա ռեկորդային ցուցանիշ համարեց։ «Հայաստանում երեկ ունեցել ենք մեկ օրվա պատվաստման ռեկորդային ցուցանիշ։ Այս ցուցանիշը չպիտի նվազի, առնվազն պետք է նույն մակարդակով մնա, որովհետև, եթե նույն մակարդակով մնա, մենք մեր դրած պլանային ցուցանիշը մինչև տարեվերջ կարողանում ենք իրագործել», - ասաց Փաշինյանը։ Նշենք, որ Հայաստանում այս պահին երեք տեսակի պատվաստանյութ է կիրառվում՝ ռուսական «Սպուտնիկ Վի», բրիտանա-շվեդական «Աստրազենեկա» և չինական «Կորոնավակը»։ Նախարարի պաշտոնակատարն այսօր կրկին ընդգծեց՝ երեք պատվաստանյութերն էլ բաց են բոլորի համար և անձինք կարող են իրենք ընտրել, թե որ պատվաստանյութով են ուզում պատվաստվել։ «Մենք ամենօրյա ռեժիմով տանում ենք աշխատանքներ պատվաստանյութի այլ տարբերակներ Հայաստան ներկրելու առումով», - տեղեկացրեց Ավանեսյանը։
11:55 - 08 հուլիսի, 2021
Կորոնավիրուսի դեմ պատվաստման տեմպի ակտիվացում է նկատվել. Ավանեսյան |1lurer.am|

Կորոնավիրուսի դեմ պատվաստման տեմպի ակտիվացում է նկատվել. Ավանեսյան |1lurer.am|

1lurer.am: Բացի «Ջոնսոն» ընկերության պատվաստանյութից, COVID-19-ի դեմ մյուս բոլոր պատվաստանյութերն իրականացվում են երկու դեղաչափով: Արդեն այսօր կանցնենք պատվաստման 70 հազար ցուցանիշը, և մենք տեսնում ենք ընտրություններից հետո անգամ այս երկու օրը տեմպի բավական ակտիվացում՝ լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը: Նրա խոսքով՝  նախընտրական իրավիճակով պայմանավորված, մարդկանց առաջնահերթությունները փոխվել են: «Բայց հույս ունեմ, որ առաջիկայում կարձանագրենք պատվաստումների ցուցանիշի աճ»,- նշեց Ավանեսյանը՝ հավելելով, որ այժմ COVID-ով պայմանավորված բավական լավ իրավիճակ է: «Բայց այս իրավիճակը պահպանելու և համավարակին վերջակետ դնելու հարցում մեզ միայն պատվաստանյութը կօգնի»,- շեշտեց նա:
15:00 - 24 հունիսի, 2021