Վլադիմիր Զելենսկի

Վլադիմիր Ալեքսանդրովիչ Զելենսկին Ուկրաինայի նախագահ, քաղաքական գործիչ, շոումեն, արտիստ, կատակերգու, «Թաղամաս-95» ստուդիայի գեղարվեստական ղեկավար և մշտական առաջնորդ, պրոդյուսեր և սցենարիստ:

Ծնվել է 1978 թվականի հունվարի 25-ին Կրիվոյ Ռոգ քաղաքում:

1998-2003 թվականներին «95-րդ թաղամասը» ելույթ է ունեցել ՈւՀԱ-ի բարձրագույն լիգայում։  Եղել է Ուկրաինայի Հանրապետության կառավարության անդամ և «Ինտեր» հեռուստաալիքի գլխավոր պրոդյուսեր 

2019 թվականի հունվարի 21-ին «Ժողովրդի ծառա» կուսակցությունն առաջարկել է Վլադիմիր Զելենսկու թեկնածությունը որպես նախագահ։ Ուկրաինայի նախագահական ընտրությունների երկու փուլերի հաղթել է։

 

Զելենսկին Մակրոնին առաջարկել է քննարկել Ուկրաինայի անդամակցության հարցը ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին
 |1lurer.am|

Զելենսկին Մակրոնին առաջարկել է քննարկել Ուկրաինայի անդամակցության հարցը ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին |1lurer.am|

1lurer.am: Ուկրաինայի նախագահ Վոլադիմիր Զելենսկին ասել է, որ Ֆրանսիայի ղեկավար Էմանուել Մակրոնի հետ քննարկել է Եվրամիությանն ու ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության հարցը, հաղորդում է ТАСС-ը: Զելենսկին Մակրոնին առաջարկել է ստորագրել ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցությանն աջակցելու հռչակագիրը: «Մի քանի երկիր արդեն ստորագրել է այս փաստաթուղթը: Կան երկրներ, որոնք այժմ ծանոթանում են հռչակագրին»,- ասել է Ուկրաինայի ղեկավարը:   Զելենսկին սպասում է Մակրոնի պատասխանին: Ավելի վաղ Ուկրաինայի նախագահը կոչ էր արել Ֆրանսիայի նախագահին արհեստական ​​շնչառություն հաղորդել Դոնբասի իրավիճակի կարգավորմանն ուղղված նորմանդական ձևաչափի բանակցություններին: Նորմանդական քառյակը ներառում է Ռուսաստանը, Ուկրաինան, Գերմանիան և Ֆրանսիան: Քառյակի վերջին բարձր մակարդակի գագաթնաժողովը տեղի է ունեցել Փարիզում 2019 թվականի դեկտեմբերին:
21:18 - 16 ապրիլի, 2021
Ելիսեյան պալատում կայացել է Մակրոնի և Զելենսկու հանդիպումը
 |1lurer.am|

Ելիսեյան պալատում կայացել է Մակրոնի և Զելենսկու հանդիպումը |1lurer.am|

1lurer.am: Այսօր Ելիսեյան պալատում կայացել է  Ֆրանսիայի և Ուկրաինայի նախագահներ Մակրոնի ու Զելենսկու հանդիպումը: France-Presse գործակալությունը, վկայակոչելով Ելիսեյան պալատի իր աղբյուրը, նախօրեին հայտնել էր, որ Փարիզում բանակցությունների թեմաներից մեկը կլինեն Ռուսաստանի հետ հարաբերությունները: Դրանից առաջ Ուկրաինայի ղեկավարի մամուլի քարտուղար Յուլիա Մենդելը տեղեկացրել էր, որ Զելենսկին բարձրացնելու է Դոնբասում տիրող իրավիճակի և Ուկրաինայի սահմանի մոտ ռուսական զորքերի հարցը: Մինչև Փարիզ մեկնելը Զելենսին լրատվամիջոցների հետ հարցազրույցում հայտարարել էր, որ Ֆրանսիայի նախագահի և Գերմանիայի կանցլերի հետ քննարկելու են անվտանգային հարցեր, մասնավորապես, Դոնբասի շուրջ վերջին զարգացումները:  Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան էլ հինգշաբթի ասել էր, որ Ֆրանսիան ու Գերմանիան պետք է դադարեցնեն մասնակցությունը Ռուսաստանում տեղի ունեցող և ոչ մեկին չսպառնացող զորավարժությունների դեմ քարոզարշավին: Նրա խոսքով՝ Փարիզը և Բեռլինը պետք է խրախուսեն Կիևին թուլացնելու լարվածությունը Դոնբասում և կյանքի կոչելու Մինսկի միջոցառումների փաթեթը:
18:40 - 16 ապրիլի, 2021
Կիևը հայտարարել է առանց Պուտինի մասնակցության Զելենսկի-Մակրոն-Մերկել հանդիպման մասին |tert.am|

Կիևը հայտարարել է առանց Պուտինի մասնակցության Զելենսկի-Մակրոն-Մերկել հանդիպման մասին |tert.am|

tert.am: Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Իգոր Ժովկվան հայտարարել է, որ նախագահ Վլադիմիր Զելենսկին նախատեսում է հանդիպել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ:lb.ua կայքին տված հարցազրույցում Ժովկվան նշել է, որ Դոնբասում իրավիճակի սրման հետ կապված՝ Կիևն առաջարկել է բանակցություններ վարել «Նորմանդական ձևաչափով», բայց Ռուսաստանը հետաքրքրություն չի ցուցաբերել նման հանդիպման նկատմամբ: Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալը ընդգծել է, որ Մինսկի և «Նորմանդական ձևաչափը» չեն կարող արգելափակված համարվել, քանի որ հանդիպումներ են անցկացվում Եռակողմ շփման խմբի մակարդակով:Ժովկվան նաև ենթադրել է, որ Ռուսաստանը «բանակցությունները միտումնավոր տեղափոխում է ոչ կառուցողական մթնոլորտ»:
16:02 - 09 ապրիլի, 2021
Զելենսկին հայտարարել Է, որ միայն ՆԱՏՕ-ն կարող Է կանգնեցնել հակամարտությունը Դոնբասում |armenpress.am|

Զելենսկին հայտարարել Է, որ միայն ՆԱՏՕ-ն կարող Է կանգնեցնել հակամարտությունը Դոնբասում |armenpress.am|

armenpress.am: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգի հետ խոսակցության ընթացքում հայտարարել Է, որ Կիեւի համար առավել հրատապ հարցը ՆԱՏՕ-ին անդամակցության շուրջ գործողությունների պլան (ԱԳՊ) ստանալն Է: Մենք հանձնառու ենք մեր բանակի եւ պաշտպանական հատվածի բարեփոխմանը, բայց միայն բարեփոխումներով Ռուսաստանին չես կանգնեցնի: ՆԱՏՕ-ն Դոնբասում դեպի պատերազմի ավարտ տանող միակ ճանապարհն Է: ԱԳՊ-ն իսկական նախազգուշացում կդառնա Ռուսաստանի համար»,-Զելենսկու խոսքը ապրիլի 6-ին մեջբերում Է նրա մամուլի ծառայությունը: Հաղորդագրության համաձայն, Զելենսկին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին իրազեկել Է «Ռուսաստանի կողմից ուկրաինական սահմանների մոտ զորքերը կենտրոնացնելու եւ հարձակման դրանց պատրաստ լինելու մակարդակի բարձրացման մասին», հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
16:44 - 06 ապրիլի, 2021
Բորիս Ջոնսոնը Զելենսկիի հետ քննարկել է Դոնբասի իրադրությունը |tert.am|

Բորիս Ջոնսոնը Զելենսկիի հետ քննարկել է Դոնբասի իրադրությունը |tert.am|

tert.am: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին և Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը քննարկել են Դոնբասի շուրջ ստեղծված իրադրությունը։ Զելենսկիի գրասենյակի մամուլի ծառայությանը հղումով գրում է ria.ru-ն։ «Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հեռախոսազրույց է ունեցել Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի հետ։ Պետության ղեկավարը Մեծ Բրիտանիայի կառավարության ղեկավարին տեղեկացրել է Դոնբասում իրավիճակի սրման, ռուս-ուկրաինական սահմանի մոտ ռուսական ռազմական զորախմբի ավելացման և մինսկյան պայմանավորվածությունների իրականացումը խափանելու Ռուսաստանի փորձերի մասին»,- ասված է գրասենյակի կայքում զետեղված հաղորդագրության մեջ: Ինչպես Զելենսկին նշել է Twitter-ի իր էջում, Ջոնսոնի հետ զրույցում նա հայտնել է, որ «Ռուսաստանի գործողությունները լուրջ մարտահրավեր են նետում Ուկրաինայի անվտանգությանը, ՆԱՏՕ-ի անդամ երկրներին և ամբողջ Եվրոպային» և Մեծ Բրիտանիայի վարչապետին շնորհակալություն է հայտնել «հաստատուն աջակցության համար»։ «Նախագահ Զելենսկիի հետ զրույցում հայտնել եմ Ուկրաինայի հետ սահմանին ռուսական ռազմական ապակայունացնող ակտիվության վերաբերյալ մեր մտահոգության մասին։ Ես հաստատել եմ Միացյալ Թագավորության հաստատուն աջակցությունը Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը»,- Twitter-ի իր էջում գրել է Ջոնսոնը։
09:14 - 06 ապրիլի, 2021
Զելենսկին հրամանագրով դադարեցրել է Ուկրաինայի ՍԴ նախագահի պաշտոնավարումը |armenpress.am|

Զելենսկին հրամանագրով դադարեցրել է Ուկրաինայի ՍԴ նախագահի պաշտոնավարումը |armenpress.am|

armenpress.am: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ստորագրել է հրամանագիր՝ չեղարկելով նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի կողմից 2013 թվականին Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնում Ալեքսանդր Տուպիցկիի նշանակումը: Այս մասին հայտնում է Reuters-ը: «Ուկրաինայի Սահմանադրական դատարանի որոշ դատավորներ՝ նշանակված Վիկտոր Յանուկովիչի կողմից, շարունակելով օգտագործել իրենց իշխանությունը, սպառնալիք են Ուկրաինայի պետական անկախությանն ու ազգային անվտանգությանը»,- ասվում է նախագահականի հրապարակած փաստաթղթում: Սահմանադրական դատարանը դեռևս չի մեկնաբանել Զելենսկիի նոր կարգադրությունը: Դեռևս հոկտեմբերին Ուկրաինայի ՍԴ-ն որոշումներ էր ընդունել հակակոռուպցիոն մի քանի օրենքների դեմ, ինչից հետո Զելենսկին հրամանագիր էր ստորագրել Տուպիցկիին ՍԴ դատավորի պաշտոնից հեռացնելու մասին: Սակայն ՍԴ-ից հայտնել էին, որ Տուպիցկին շարունակելու է աշխատանքը, իսկ նախագահին մեղադրել սահմանադրական լիազորությունների շրջանակից դուրս գալու մեջ: Դրանից հետո էլ Զելենսկին մի քանի անգամ փորձել էր հեռացնել դատավորին պաշտոնից, սակայն վերջինս ամեն անգամ բողոքարկել էր որոշումը և չէր հեռացել: Տուպիցկին նախկինում մի քանի անգամ մեղադրել է Զելենսկիին իրեն հեռացնելով «սահմանադրական հեղաշրջման» փորձ իրականացնելու մեջ:
15:13 - 27 մարտի, 2021
Ուկրաինական ընդդիմությունն ապացույցներ կներկայացնի Զելենսկիի պաշտոնանկության գործընթացի համար |tert.am|

Ուկրաինական ընդդիմությունն ապացույցներ կներկայացնի Զելենսկիի պաշտոնանկության գործընթացի համար |tert.am|

tert.am: «Հանուն կյանքի ընդդիմադիր հարթակ» ընդդիմադիր կուսակցությունն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի կողմից սահմանադրության ու երկրի օրենքների խախտման վերաբերյալ ապացույցներ ունի: Այս մասին հայտարարել է կուսակցության քաղխորհրդի ղեկավար Վիկտոր Մեդվեդչուկը, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:Նախօրեին խմբակցությունը տեղեկացրել էր երկրում որոշ հեռուստաալիքների փակման որոշումից հետո Զելենսկիի նկատմամբ պաշտոնանկության գործընթաց նախաձեռնելու մասին:«Մենք հիմա նյութեր ենք պատրաստում, հասկանում ենք, որ սա բարդ ընթացակարգ է: Մենք հասկանում ենք, որ այս ընթացակարգը նախատեսող օրենքն իրականում անիրագործելի է, բայց մեր նպատակը ոչ միայն պաշտոնանկության նախաձեռնումն է (ունենք բոլոր փաստարկները), որպեսզի Զելենսկին ենթարկվի այս ընթացակարգին: Ուզում ենք ցույց տալ մարդկանց, որ այսօր Զելենսկին արժանի չէ այդ պաշտոնին»,-հայտարարել է Մեդվեդչուկը:
14:10 - 04 փետրվարի, 2021
Ուկրաինայի Սահմանադրական դատարանը Վլադիմիր Զելենսկիին մեղադրել է լիազորությունները չարաշահելու համար |tert.am|

Ուկրաինայի Սահմանադրական դատարանը Վլադիմիր Զելենսկիին մեղադրել է լիազորությունները չարաշահելու համար |tert.am|

tert.am: Ուկրաինայի Սահմանադրական դատարանը երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկիին մեղադրել է լիազորությունները չարաշահելու համար: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: Մասնավորապես, ՍԴ-ն իր որոշման հիմնավորման մեջ նշել է, որ երկրի նախագահը դուրս է եկել իր սահմանադրական լիազորություններից՝ ստորագրելով հրամանագիր Ուկրաինայի Սահմանադրական դատարանի ղեկավար Ալեքսանդր Տուպիցկիին պաշտոնից հեռացնելու մասին:Նախորդ օրը պետության ղեկավարը Ալեքսանդր Տուպիցկիին երկու ամսով հեռացրել է զբաղեցրած պաշտոնից՝  վկային կաշառք տալու և դիտավորյալ կեղծ ցուցմունք տալու կասկածների պատճառով:Միաժամանակ շեշտվել է, որ սա ոչ թե աշխատանքից ազատում է, այլ ժամանակավոր միջոց:Ավելի վաղ Տուպիցկիի դեմ հարուցվել էին մի քանի քրեական գործեր:Տուպիցկին իր դեմ կատարվածը որակել է ճնշում:
17:25 - 30 դեկտեմբերի, 2020
Կորոնավիրուսով վարակված Ուկրաինայի նախագահը հոսպիտալացվել է․ DW |factor.am|

Կորոնավիրուսով վարակված Ուկրաինայի նախագահը հոսպիտալացվել է․ DW |factor.am|

factor.am: Աշխարհի երկրները պայքարում են SARS-CoV-2 կորոնավիրուսի տարածման երկրորդ ալիքի դեմ: Համաճարակի սկզբից ի վեր վարակը հայտնաբերվել է մոլորակի ավելի քան 52 միլիոն բնակչի մոտ: Ըստ Worldometer պորտալի, ավելի քան 1,2 միլիոն մարդ է մահացել վիրուսի հարուցած COVID-19 թոքային հիվանդության հետևանքով, ապաքինվել է գրեթե 36 միլիոն մարդ։ Գրում է  DW-ի ռուսական ծառայությունը։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին և նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակը, որոնք վարակվել են կորոնավիրուսային հիվանդությամբ, հոսպիտալացվել են և այժմ բուժում են ստանում Պետական ​​կառավարման վարչության «Ֆեոֆանիա» կլինիկական հիվանդանոցում: «Այնտեղ կա հատուկ գրասենյակ, որտեղ նախագահը կարող է խորհրդակցություններ անցկացնել: Միակ սահմանափակումը մեկուսացումն է», – «Ուկրաինսկայա պրավդային» ասել է «Երմակի» խորհրդական Միխայիլ Պոդոլյակը: Նրա խոսքով ՝ Զելենսկին չի շփվում նաև իր ընտանիքի անդամների հետ, չնայած կինն արդեն հիվանդացել է COVID-19- ով:
13:03 - 12 նոյեմբերի, 2020