Տիգրան Ավինյան

ՀՀ նախկին փոխվարչապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ։ Ծնվել է 1989թ. փետրվարի 28-ին։ 2005 թվականին ավարտել է Երեւանի Ալեքսանդր Պուշկինի անվան թիվ 8 դպրոցը: 2009 թվականին ավարտել է Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի բակալավրիատը: 2011 թվականին ավարտել է Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի մագիստրատուրան (տնտեսագիտության մեջ մաթեմատիկական մոդելավորման գծով): 2014 թվականին գերազանցությամբ ավարտել է Լոնդոնի Մարիա թագուհու համալսարանը, ստանալով ֆինանսների մագիստրոսի կոչում:

2009-2013 թվականներին աշխատել է Զարգացման Հայկական Բանկում որպես բիզնես վարկավորման բաժնի ավագ մասնագետ: 2010-2011 թվականներին հիմնադրել եւ ղեկավարել է ոռոգման համակարգերի տեղադրմամբ եւ լանդշաֆտային դիզայնով զբաղվող «Իրիգեյթ» ընկերությունը: 2014-2016 թվականներին աշխատել է ՇՏԵ ընկերությունում որպես SAP համակարգերի խորհրդատու: 2014-2018 թվականներին ղեկավարել է ծրագրային ապահովմամբ զբաղվող «Սայբեր Վիժըն» ընկերությունը։

2017-2018 թվականներին եղել է Երեւան քաղաքի ավագանու անդամ «ԵԼՔ» խմբակցությունից։ 2018 թվականի մայիսի 11-ին նշանակվել է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ: Ավինյանի ընտանիքին են պատկանում «Սայբեր Վիժըն» ընկերությունը, որը այժմ ղեկավարում է նրա կինը՝ Մարիամ Պահլավունին, «Իրիգեյթ» ընկերությունը, որը ղեկավարում է նրա հայրը՝ Արմեն Ավինյանը։

ՀՀ-ում շինարարական ընկերությունները արտագնա աշխատանքի չգնացողներին աշխատանք կառաջարկեն |aysor.am|

ՀՀ-ում շինարարական ընկերությունները արտագնա աշխատանքի չգնացողներին աշխատանք կառաջարկեն |aysor.am|

aysor.am: Կառավարության այսօրվա նիստին փոխվարչապետ Տիգրան Ավինյանն անդրադարձավ կապիտալ շինարարություններին։ Քաղաքաշինության կոմիտեի նախագահի պարտականությունները կատարող Արմեն Ղուլարյանն ասաց, որ աննախադեպ ծրագրեր են լինելու թե քանակական, թե ֆինանսական առումով։ Նրա խոսքով՝ այսօր սկսվում է 74 կրթական, մշակութային, մարզական նշանակության օբյեկտների նախագծային աշխատանքներ, որոնց մի մասն արդեն ավարտման փուլում է, մի մասը կավարտվի մինչև օգոստոս։ Ղուլարյանն ասաց, թե պատրաստ է նաև 30-ից ավելի օբյեկտների նախագծային աշխատանք։ «Ընդհանուր առմամբ՝ կարելի է ասել, որ 111 կրթական, մշակութային օբյեկտների նախագծային աշխատանքներն ավարտված են կամ ավարտական փուլում են, դրանցից 90-ի շինարարության մրցույթները կիրականացնի Քաղաքաշինության կոմիտեն, իսկ 21 ու ավելի օբյեկտի շինարարությունը կիրականացվի ԿԳՄՍ նախարարության պատվիրատվությամբ», - ասաց նա։ Տիգրան Ավինյանն արձագանքեց, թե կարևոր է, որ արագության առումով ավելի առաջանցիկ քաղաքականություն որդեգրեն։ «Մեր առաջնահերթությունների եռյակում պետք է լինեն այս ծրագրերը», - ասաց Ավինյանը։ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն ասաց, որ ՀՀ ամբողջ տարածքում են տեղի ունենալու շինարարությունները։ «Շինարարական ընկերությունները բոլոր մեր այն համաքաղաքացիներին, որոնք հնարավորություն չեն ունեցել մեկնել արտագնա աշխատանքի կամ այս պահին ունեն աշխատանքի խնդիր, կներգրավեն այս գործընթացի մեջ», - ասաց Հարությունյանը։
11:51 - 07 մայիսի, 2020
Քաղավիացիայի խնդիրը կարգավորվող է՝ անկախ մայիսի 12-ի որոշումից. Տիգրան Ավինյան
 |armtimes.com|

Քաղավիացիայի խնդիրը կարգավորվող է՝ անկախ մայիսի 12-ի որոշումից. Տիգրան Ավինյան |armtimes.com|

armtimes.com: ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունում է, որ ավիացիայի ոլորտում տարիներ շարունակ եղել են թերացումներ, այդ թերացումները վերացնելու ուղղությամբ վերջին տարիներին իրականացվել են շատ կտրուկ գործողություններ, որոնք տասնամյակներով չեն իրականացվել: Ավինյանն այս մասին հայտարարեց այսօր՝ Ազգային ժողովում պատասխանելով պատգամավոր Գեւորգ Գորգիսյանի հարցին, թե ի՞նչ է լինելու այն բանից հետո, երբ եվրոպական ավիացիոն անվտանգության գործակալությունը ստուգումների արդյունքում խախտումներ է հայտնաբերել մեր Քաղավիացիայում, եւ մայիսի 12-ից 14-ը քննարկվելու է սեւ ցուցակում հայտնվելու հարցը: Ավինյանը տեղեկացրեց, որ Քաղավիացիայի կոմիտեն մայիսի 12-ին ներկայացնելու է իր առարկությունները, դրանից հետո վերջնական որոշումը ստանալուց հետո ՀՀ իշխանությունները կանեն որոշակի հետեւություններ: Փոխվարչապետը վստահություն հայտնեց, որ այս ամենը կոմիտեի զարգացման տեսանկյունից դրական դեր է խաղալու: «Այս խնդիրը կարգավորվող է՝ անկախ ամսի 12-ի որոշումից: Որեւէ վնաս մենք չենք կարող սրա հետ կապված կրել»,- հավելեց Ավինյանը:
19:30 - 06 մայիսի, 2020
Շուտով քննարկվելու է Հայաստանը սև ցուցակում ընդգրկելու հարցը, հայկական երկու ավիաընկերություններին արգելվելու է թռիչքներ իրականացնել. Գևորգ Գորգիսյանը՝ ՔԱԿ-ի մասին |tert.am|

Շուտով քննարկվելու է Հայաստանը սև ցուցակում ընդգրկելու հարցը, հայկական երկու ավիաընկերություններին արգելվելու է թռիչքներ իրականացնել. Գևորգ Գորգիսյանը՝ ՔԱԿ-ի մասին |tert.am|

tert.am: ՀՀ ազգային ժողովում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը անդրադարձավ ավիացիայի խնդրին և նշեց, որ եվրոպական ավիացիոն անվտանգության գործակալությունը խնդիրներ էր հայտնաբերել, և սև ցուցակում հայտնվելու խնդիր կա: «Ըստ այդմ շուտով քննարկվելու է Հայաստանը սև ցուցակում ընդգրկելու հարցը: Հայկական երկու ավիաընկերություններին արգելվելու է թռիչքներ իրականացնել»,-ասաց նա: Հարցին պատասխանեց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը և նշեց, որ մայիսի 12-ին կայանալու է նիստը, որի ընթացքում քննարկվելու է որոշումը: «Բազմիցս հարցը բարձրաձայնվել է, խոսքը չի գնում վերջին տարիների Քաղավիացիայի գործունեության մասին, այլ գնում է կոմիտեի՝ բազմաթիվ տարիների գործունեության մասին: Եվ, այո, միանշանակ եղել են թերացումներ: Եվ այդ թերացումները վերացնելու ուղղությամբ վերջին ժամանակահատվածում իրականացվել են շատ կտրուկ գործոողություններ, որոնք տասնամյակներով չեն իրականացվել: Կոմիտեն իր համապատասխան առարակությունները ներկայացնելու է մայիսի 12-ի նիստին: Դրանից հետո վերջնական որոշումը ստանալուց հետո կանենք որոշակի հետևություններ»,-ասաց նա:   Շարունակությունը՝ tert.am-ում։
18:05 - 06 մայիսի, 2020
Պարտադիր կանոններ են գործելու գրասենյակներում, վարսավիրանոցներում, շինհրապարակներում, այլ տեղերում. ցանկ |armtimes.com|

Պարտադիր կանոններ են գործելու գրասենյակներում, վարսավիրանոցներում, շինհրապարակներում, այլ տեղերում. ցանկ |armtimes.com|

armtimes.com: Հրապարակվել է ՀՀ փոխվարչապետ, արտակարգ դրության պարետ Տիգրան Ավինյանի որոշումը, որում ներկայացված է տնտեսական գործունեություն ծավալելու ընթացքում պետական կառավարման համակարգում կորոնավիրուսային հիվանդության տարածման կանխարգելման նպատակով աշխատանքի կազմակերպման անվտանգության կանոնները:  - անվտանգության կանոններ գրասենյակային պայմաններում տնտեսական գործունեության ծավալելու ընթացքում կորոնավիրուսային հիվանդության (covid-19) տարածման կանխարգելման- անվտանգության կանոններ շինարարական հրապարակներում կորոնավիրուսային հիվանդության (covid-19) տարածման կանխարգելման- անվտանգության կանոններ մեծածախ եվ մանրածախ առեվտրի օբյեկտների գործունեության ընթացքում կորոնավիրուսային հիվանդության (covid-19) տարածման կանխարգելման- անվտանգության կանոններ հանրային սննդի օբյեկտներում կորոնավիրուսային հիվանդության (covid-19) կանխարգելման- անվտանգության կանոններ հիվանդանոցային, առաջնային բժշկական օգնության եվ սպասարկման եվ շտապ բժշկական օգնության ծառայություններում կորոնավիրուսային հիվանդության (covid-19) տարածման կանխարգելման- անվտանգության կանոններ սպորտային օբյեկտներում կորոնավիրուսային հիվանդության (covid-19) տարածման կանխարգելման- անվտանգության կանոններ վարսավիրանոցներում եվ գեղեցկության սրահների այլ ծառայությունների կազմակերպման ընթացքում կորոնավիրուսային հիվանդության (covid-19) կանխարգելման:
10:01 - 04 մայիսի, 2020
Վերջին օրերին ունենք նաեւ ծանր և ծայրահեղ ծանր դեպքերի աճ․ վարչապետի, պարետի ու առողջապահության նախարարի քննարկումը

Վերջին օրերին ունենք նաեւ ծանր և ծայրահեղ ծանր դեպքերի աճ․ վարչապետի, պարետի ու առողջապահության նախարարի քննարկումը

Մեր ցանկում, փաստացի, մնացել են տնտեսական գործունեության մի քանի տեսակ, որոնց գործունեությունը սահմանափակված է։ Դրանք մոտ 10-12 են։ Շարունակում է սահմանափակված մնալ կրթության ոլորտը, որը միայն հեռավար կերպով է իրականացվում, շարունակում է սահմանափակված մնալ տրանսպորտի ոլորտն, ինչն ամենացավալի հատվածն է, այնուամենայնիվ, որոշակի կանոնների մշակումից ու ադապտացիոն շրջանից հետո, հուսով եմ, հնարավորություն կունենանք նաև տրանսպորտը բացելու։ Այս մասին քիչ առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի  և ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ քննարկման ժամանակ նշեց ՀՀ փոխվարչապետ, արտակարգ դրության պարետ Տիգրան Ավինյանը։ Նա արձանագրեց, որ համոզված է՝ նվազագույնը ակտիվ դեպքերի որոշակի քանակ՝ մի քանի հազար, կարող են սպասարկել։ Անդրադառնալով տնտեսվարողների նկատմամբ իրականացվող վերահսկողությանը՝ Ավինյանը նշեց․ «Մենք մինչ այս փուլը 24 ժամով փակում էինք այն խանութները, որտեղ անհրաժեշտ կանոնները չէին պահպանվում, այնուամենայնիվ, կարող ենք նաև այլ միջոցներ կիրառել։ Մեր հիմնական գործիքը տեսչական մարմիններն են, սակայն քաղաքացիական վերահսկողությունն ամենաարդյունավետն է»։Խոսելով վերջին օրերին կորոնավիրուսի աճող թվերի մասին, ԱՆ նախարար Թորոսյանն  ասաց.«Վերջին օրերի մեր թվերը պայմանավորված են տարբեր գործոններով, սկսած՝ մարդկանց շարժունակությամբ, բայց նաև որոշակի օջախանման գործոններով, երբ տեսնում ենք, որ կանոններն այնքան լավ չեն պահպանվել, որ հնարավոր լիներ կանխարգելել թե՛ արտադրական կոլեկտիվներում փոխանցումները, թե՛ պարզապես հավաքատեղիներում։ Օրինակ, շարունակում ենք դեպքեր արձանագրել մի հուղարկավորության արարողությունից, որը ցավալի է։ Մենք պետք է հարգենք մեր անցավորներին, բայց ողջերին պաշտպանելու նպատակը պետք է ավելի կարևոր լինի»։Արսեն Թորոսյանը նշեց, որ վերջին օրերին ծանր դեպքերի քանակն աճել է։ Այսօրվա դրությամբ ունենք 65 ծանր վիճակում գտնվող քաղաքացի և 35` ծայրահող ծանր, որոնցից 9 անձ միացված է թոքերի արհեստական օդափոխության սարքերին։ «Սա, ինքնին, դեռ մեծ ծանրաբեռնվածություն չէ առողջապահության համակարգի համար։ Կարող ենք վարել 3000-4000 միաժամանակ վարակակվածների դեպքեր և պատշաճ բուժում իրականացնել»,- ասաց Թորոսյանը։Առողջապահության նախարարի խոսքերով՝ ամբողջ աշխարհում նշվում է կորոնավիրուսի կրկնակի բռնկման ռիսկի կամ հիվանդության տարածման շարունակության վտանգների մասին, այս պարագայում չափազանց կարեւոր է անձնական պատասխանատվության ինստիտուտն ու ապակենտրոն պայքարը: «Մենք առաջին հերթին վտանգում ենք մեր մտերիմների, ծնողների, խրոնիկ հիվանդություններ ունեցող մեր հարզատների առողջությունն ու կյանքը, որոնց հետ մենք ապրում ենք նույն տներում կամ այցելում ենք հաճախ: Եթե մենք չպահպանենք կանոնները, տուժելու են նրանք»,- ընդգծեց նա։Թորոսյանը նշեց նաև՝ մահացությունների ցածր տոկոսը, որը դեռ կարող ենք համարել, որ ունենք, բժիշկների աշխատանքի արդյունքն է։ Նիկոլ Փաշինյանն էլ ավելացրեց, որ Հայաստանում մեծ հզորությամբ դիմակների արտադրություն է սկսվում, որը, հույս ունեն, օրը մինչև 200.000 արտադրանք կթողարկի, և դիմակների առումով խնդիրներ չենք ունենա, ինչին Տիգրան Ավինյանն արձագանքեց․ «Տավուշի մարզպետի փոխանցմամբ՝ դիմակների արտադրությունը պետք է հենց այս օրվանից սկսված լիներ»։  
18:09 - 03 մայիսի, 2020
Կթույլատրվի ռեստորանների, բարերի, սրճարանների, պանդոկների գործունեությունը բացառապես բացօթյա տարածքում․ Տիգրան Ավինյան

Կթույլատրվի ռեստորանների, բարերի, սրճարանների, պանդոկների գործունեությունը բացառապես բացօթյա տարածքում․ Տիգրան Ավինյան

Մայիսի 4-ից նոր փոփոխություններ են տեղի ունենալու արտակարգ դրության ընթացքում կիրառվող սահմանափակումներում։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը։«Մասնավորապես, տեղաշարժի իրավունքի մասով՝Հանվում են ազատ տեղաշարժման սահմանափակումները, այսինքն տեղաշարժման թերթիկի կարիք այլևս չի լինի, շարունակում է գործել հանրային տրանսպորտի արգելքը։Արդեն իսկ հանվել էին միջմարզային սահմամնափակումները: Այս մոտեցումը պահպանվում է, փոխարենը՝ վարակի տարածումից կամ օջախային լինելու ռիսկից կախված՝ կարող է ժամանակավորապես փակվել առանձին համայնքների ելումուտը։ Տնտեսական սահմանափակումների մասով՝ արդեն գործող տեսակներին ի լրումն թույլատրվում են՝ ամբողջ մշակող արդյունաբերությունը, այդ թվում՝ տեքստիլը, կահույքը, կոշիկը, պոլիգրաֆիան և այլն, շինարարության ավարտական փուլի աշխատանքները։Մեծածախ և մանրածախ առևտուրը, սակայն՝ միայն մասնագիտացված ու ոչ մասնագիտացված խանութներում ու կրպակներում: Մոլերը, առևտրի կենտրոնները և շուկաները շարունակում են փակ մնալ, դրանցում կարող են գործել միայն սննդամթերքի ու գյուղատնտեսական արտադրանքի վաճառքի կետերը, դեղատները։ Հանրային սննդի կազմակերպման մասով՝ ռեստորանների, բարերի, սրճարանների, պանդոկների գործունեությունը բացառապես բացօթյա տարածքում։ Տեղեկատվության և կապի ոլորտն ամբողջությամբ, բուսաբանական և կենդանաբանական այգիների ու բնության հատուկ պահպանվող տարածքների, արգելոցների գործունեությունը, սպորտային ակումբների ու օբյեկտների գործունեությունը՝ բացառապես պրոֆեսիոնալ մարզիկների մասնակցությամբ սպորտային միջոցառումների անցկացման և մարզումների իրականացման համար: Անհատական ծառայություններից՝ լվացման, մաքրման և չոր մաքրման ծառայությունները, վարսավիրանոցների, գեղեցկության սրահների, մարմնի խնամքի ծառայությունները»,- նշել է Ավինյանը:Նա ավելացրել է, որ զուգահեռաբար բոլոր թույլատրված ոլորտների համար գործում են գործունեության կազմակերպման պարտադիր կանոններ, որոնք չպահպանելը հանգեցնում է օրենքով սահմանված պատասխանատվության միջոցների կիրառմանը, միաժամանակ, ուժեղացվելու է վերահսկողությունը կանոնների պահպանման նկատմամբ։ Առավել մանրամասն՝ https://www.gov.am/files/docs/4038.pdf «Սահմանափակումների մեղմումը չի նշանակում, թե համավարակի վտանգն անցել է: Սա փորձ է` ադապտացվելու համակեցության նոր կանոններին: Հետևապես, այս փուլում չափազանց կարևոր է յուրաքանչյուրիս անհատական, սոցիալական և կորպորատիվ պատասխանատվությունը։ Սա յուրահատուկ թեստ է բոլորիս համար, թե որքանով ենք կարողանում բարձր գիտակցություն և կարգապահություն դրսևորել։ Ընդգծեմ նաև, որ իրավիճակի վատթարացման դեպքում ամեն պահի կարող է վերադարձ կատարվել առավել խիստ սահմանափակումների ռեժիմի»,- հայտնել է նա։
11:40 - 03 մայիսի, 2020
Պարետատունը դեռևս չի փոխում գործունեության ոլորտները բացելու ծրագրերը. Ավինյան |armenpress.am|

Պարետատունը դեռևս չի փոխում գործունեության ոլորտները բացելու ծրագրերը. Ավինյան |armenpress.am|

armenpress.am: Պարետատունը դեռևս չի փոխում աստիճանաբար գործունեության ոլորտները բացելու ծրագրերը: Այդ մասին կառավարության նիստում նշեց փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով վերջին օրվա ընթացքում կորոնավիրուսով վարակման 134 դեպք գրանցելու ցուցանիշին:Ացվինյանը նշեց, որ վարակվածների շրջանակը կոնկրետ է, սակայն չբացառեց, որ վարակի տարածման դինամիկայից կախված կարող են որոշումները փոխվել:«Մենք ունեցել ենք նաև հիվանդանոցում բավականին լուրջ խնդիր, այդտեղ էլ շրջանակը կոնկրետ է: Այդուհանդերձ, վարակի տարածման դինամիկայից կախված մեր որոշումները կարող են փոփոխվել: Կարծում եմ՝ դեռևս նման փոփոխությունների կարիք չկա: Մոտակա օրերի թվերը և անձանց շրջանակը մեզ թույլ կտա վերջնական որոշումներ կայացնելու»,- ասաց Տիգրան Ավինյանը՝ ավելացնելով, որ այս պահին գնում են այն սցենարով, որ մայիսի 4-ից փոփոխվելու են տնտեսական գործունեության տեսակների վերաբերյալ պարետի որոշումները, էական ոլորտներ բացվելու են՝ պարտադիր կանոնների պահպանմամբ:«Դեռեւս այլ որոշում չկա: Փակ են մնալու կրթական հաստատությունները: Էական սահմանափակումներ են գործելու մշակույթի և զվարճանքի ոլորտներում»,- ասաց նա:
12:21 - 30 ապրիլի, 2020
Երեկ վատ իմաստով ռեկորդային թիվ ենք ունեցել՝ 134 նոր դեպք․ Արսեն Թորոսյան |armtimes.com|

Երեկ վատ իմաստով ռեկորդային թիվ ենք ունեցել՝ 134 նոր դեպք․ Արսեն Թորոսյան |armtimes.com|

armtimes.com: Այսօր ՀՀ կառավարության նիստի սկզբում վարչապետ Նիկոլ Փաշինյանը առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին խնդրեց ներկայացնել, թե կորոնավիրուսի հետ կապված ինչ իրավիճակ է այս պահին։ «Պարոն Թորոսյան մենք նախորդ օրը շատ մեծ թիվ ենք ունեցել նոր դեպքերի՝ խնդրում եմ ներկայացրեք»,- ասաց վարչապետը։ Ի պատասխան նախարարն ասաց. «Այո, վատ իմաստով ռեկորդային թիվ ենք ունեցել՝ 134 նոր դեպք։ Այսպիսով ընդհանուր դեպքերի թիվը ստացվում է 2066։ Հավելյալ 29 բուժված քաղաքացի ենք ունեցել, ընդհանուր 929 բուժված կա։ Այս պահին փաստացի բժշկական հսկողության տակ գտնվող անձանց քանակը 1103 է։ Դժբախտաբար ունեցել ենք նաեւ 2 մահվան դեպք եւ կորոնավիրուսից ընդհանուր մահվան դեպքերի թիվը 32 է ստացվում։ Արհեստական շնչառության սարքերի վրա այս պահին ունենք 6 քաղաքացի, ծայրահեղ ծանր վիճակում՝ 17, ծանր վիճակում՝59 քաղաքացի»։ Թորոսյանն ասաց, որ իրադարձությունների զարգացման այս սցենարի դեպքում հավանաբար շուտով կանցնեն՝ անստիմպտոմ կամ շատ թեթեւ քաղաքացիներին չհոսպիտալացնելու ռազմավարությանը։ «Իհարկե, մեր մոտեցումն այնպիսին է, որ այդ օրը, երբ այդ որոշումը կայացնենք՝ փորձենք ձգել, որովհետեւ դա բերելու է ապագայում հետագա տարածման։ Ենթադրում եմ, որ 5-6 օր դեռ կկարողանանք այսպես ձգել՝ չնայած այս 134 քաղաքացիների մեջ եղել են իրար հետ շատ փոխկապակցված անձինք»,- ասաց նախարարը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ դիմելով փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանին հետաքրքրվեց, թե արդյո՞ք այս թիվը փոխում է իրենց պլանները։ Ավինյանը կարծիք հայտնեց, թե դեռեւս իրենց պլանները չեն փոխվում․ «Որովհետեւ ընդհանուր առմամբ շրջանակը կոնկրետ է եւ մենք ունեցել ենք նաեւ հիվանդանոցում բավականին լուրջ խնդիր ու այդտեղ էլ քիչ թե շատ շրջանակը կոնկրետ է։ Այնուամենայնիվ վարակի տարածման դինամիկայից կախված մեր որոշումները կարող են փոփոխվել։ Կարծում եմ դեռեւս նման փոփոխությունների կարիք չկա, բայց մոտակա օրերի շրջանակը, ում մոտ դրական կհաստատվի՝ մեզ թույլ կտա վերջնական որոշումներ կայացնելու։ Այս պահի դրությամբ մենք գնում ենք այն տրամաբանությամբ, որ մայիսի 4-ից փոխվելու է տնտեսական գործունեության տեսակների վերաբերյալ պարետի որոշումը եւ էական ոլորտներ բացվելու են։ Այնուամենայնիվ՝ ինչպես եւ քննարկել ենք շարունակվելու է փակ մնալ կրթական ոլորտը՝ համալսարանները, դեռեւս էական սահմանափակումներ են գործելու մշակույթի եւ զվարճության ոլորտներում»։
11:38 - 30 ապրիլի, 2020
Հանրային տրանսպորտի սահմանափակումները կհանվեն մայիսի կեսերին՝ ամենավերջին փուլի ժամանակ․ Ավինյան |armtimes.com|

Հանրային տրանսպորտի սահմանափակումները կհանվեն մայիսի կեսերին՝ ամենավերջին փուլի ժամանակ․ Ավինյան |armtimes.com|

armtimes.com: Հայաստանում նոր տիպի կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով հայտարարված արտակարգ դրության ընթացքում հանրային տրանսպորտը կշարունակի չգործել։ Այս մասին «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի (ՔՈԱՖ) ինստագրամյան «INSTALIVE» զրուցաշարի ժամանակ ասել է ՀՀ փոխվարչապետ, արտակարգ դրության ռեժիմի պարետ Տիգրան Ավինյանը։ «Որպես բավականին մեծ ռիսկայնություն ունեցող ոլորտ՝ հանրային տրանսպորտն արտակարգ դրության ընթացքում չի գործելու։ Կարծում եմ՝ այդ հարցին կարող ենք անդրադառնալ մայիս ամսվա կեսերից։ Հասկանում եմ, որ սա ամենամեծ խնդիրներ ստեղծող սահմանափակումներից մեկն է և հայցում եմ մեր բոլոր հայրենակիցների ներողամտությունը։ Այնուամենայնիվ, քանի որ տրանսպորտի ոլորտում միաժամանակ վարակի տարածման ռիսկը շատ է մեծանում, այդ իսկ պատճառով տրանսպորտի սահմանափակումները կհանվեն մայիսի կեսերին՝ ամենավերջին փուլի ժամանակ»,- նշել է Ավինյանը։ Ըստ պարետի ապրիլի 28-ի որոշմամն՝ թույլատրվում է բնակության վայրից ոչ ավելի, քան 1 կիլոմետր հեռավորությամբ զբոսնելը՝ ոչ ավելի, քան 2 չափահաս անձով կամ ընտանիքի անդամներով: Հայաստանի կառավարությունն ապրիլի 14-ին կայացած արտահերթ նիստում ընդունեց hանրապետությունում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված արտակարգ դրության ժամկետը 2020 թվականի ապրիլի 14-ից՝ ժամը 17:00-ից, 30 օրով՝ մինչև 2020 թվականի մայիսի 14-ը՝ ժամը 17:00-ն, երկարաձգելու որոշում։ Երկրում գործում է խիստ սահմանափակումների ռեժիմ:
12:31 - 29 ապրիլի, 2020
Սպասարկման ոլորտի որոշ ընկերությունների սահմանափակումները կվերացվեն մայիսի 4-ից․ Ավինյան |armenpress.am|

Սպասարկման ոլորտի որոշ ընկերությունների սահմանափակումները կվերացվեն մայիսի 4-ից․ Ավինյան |armenpress.am|

armenpress.am: ՀՀ-ում նոր տիպի կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով հայտարարված արտակարգ դրության շրջանակներում մայիսի 4-ից կհանվեն սպասարկման ոլորտի որոշ ընկերությունների սահմանափակումները։ Այս մասին «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի (ՔՈԱՖ) ինստագրամյան «INSTALIVE» զրուցաշարի ժամանակ ասաց ՀՀ փոխվարչապետ, արտակարգ դրության ռեժիմի պարետ Տիգրան Ավինյանը։ «Հիմնականում մենք սահմանափակումների հանման որոշումները կայացնում ենք՝ ելնելով վարակի տարածման ցուցանիշից, դրա ինտենսիվությունից։ Մեծ հավանականությամբ, մայիսի 4-ից կրկին մեծ փաթեթով կվերացվեն որոշ սահմանափակումներ մշակող արդյունաբերությունում, սպասարկման ոլորտում գործող գեղեցկության սրահներում և մի քանի նմանատիպ այլ կազմակերպություններում, իհարկե, որոշակի կանոնների պահպանմամբ», - նշեց Ավինյանը։ Նրա խոսքով՝ հետագայում դիտարկվելու են նաև բացօթյա սրճարանների, ինչից հետո միայն՝ փակ սննդի օբյեկտների բացման հնարավորությունները։ ՀՀ արտակարգ դրության ռեժիմի պարետը շեշտեց, որ արդեն իսկ սահմանափակումներ են հանվել շինարարության ոլորտում, մշակվող արդյունաբերության ոլորտում և դրանց տարբեր ենթաոլորտներում։
09:47 - 29 ապրիլի, 2020
Տիգրան Ավինյանը դրական գնահատեց Հայաստանում արտակարգ դրության օրերին ԱԳՆ աշխատանքը |armenpress.am|

Տիգրան Ավինյանը դրական գնահատեց Հայաստանում արտակարգ դրության օրերին ԱԳՆ աշխատանքը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ փոխվարչապետ, արտակարգ դրության ռեժիմի պարետ Տիգրան Ավինյանը դրական է գնահատում Հայաստանում նոր տիպի կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով հայտարարված արտակարգ դրության օրերին Արտաքին գործերի նախարարության աշխատանքը։ Այս մասին Ավինյանն ասաց «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի (ՔՈԱՖ) ինստագրամյան «INSTALIVE» զրուցաշարի ժամանակ։ «Նախարարությունը տարբեր միջոցներով կարողացավ կազմակերպել արտասահմանում գտնվող մեր հայրենակիցների վերադարձը դեպի Հայաստանի Հանրապետություն։ Կարծում եմ, որ պետական կառավարման համակարգն իր դրական կողմերով հանդես եկավ։ Այս օրերին մեր առջև ծառացած մարտահրավերները տարաբնույթ են եղել, սակայն այդ համակարգը նման սթրեսի դեռ չէր ենթարկվել։ Մենք սկզբում ունեինք բավականին մտահոգիչ փաստարկներ, որ պետական համակարգը չի կարողանա բավարար չափով դիմակայել, բայց, այնուամենայնիվ, կատարվեց կազմակերպչական բավականին լավ աշխատանք»,- նշեց Ավինյանը և հավելեց, որ ամենակարևոր խնդիրներից են եղել իրավական կարգավորումները։ ՀՀ փոխվարչապետը շեշտեց, որ այս ընթացքում ամենակարևոր ձեռքբերումներից է եղել այն, որ հնարավոր է եղել լուծել առողջապահական համակարգի կարողությունների խնդիրը։ «Մենք ունենք բժիշկների պոտենցիալ թվաքանակի խնդիր, որովհետև այդ կարողությունները միայն թոքերի արհեստական շնչառության սարքավորումները և մահճակալները չեն, դրանք նաև մարդիկ են։ Առողջապահության նախարարության արդյունավետ աշխատանքի շնորհիվ ձեռնարկվեցին վերապատրաստման արագացված կուրսեր և կարելի է ասել, որ նույնիսկ երիտասարդ ուսանողները որոշ չափով պատրաստ դարձան սպասարկելու նմանատիպ հիվանդների»,- ասաց Տիգրան Ավինյանը։ Նրա խոսքով՝ ընդհանուր առմամբ սրանք են եղել աշխատանքային հիմնական խնդիրները որոնց հանդիպել է արտակարգ դրության օրերին։ ՀՀ փոխվարչապետը նաև անկեղծացավ և ընդգծեց, որ անձնական խնդիրներից է եղել այն, որ ընտանիքին բավարար չափով չի տեսել, սակայն իր կարծիքով այդ հանգամանքը հասկանալի է և ներելի։
09:37 - 29 ապրիլի, 2020
105 տարի անց էլ մենք միայն ականատես ենք լինում Թուրքիայի կողմից այս ոճրագործության ժխտման ու անգամ արդարացման փորձերին. Տիգրան Ավինյան

105 տարի անց էլ մենք միայն ականատես ենք լինում Թուրքիայի կողմից այս ոճրագործության ժխտման ու անգամ արդարացման փորձերին. Տիգրան Ավինյան

ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի առթիվ ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել։ Նա, մասնավորապես, նշել է, որ մարդկության դեմ կատարված այս սարսափելի հանցանքի վերքերը մինչ օրս չեն բուժվել, ցեղասպանություն վերապրածների սերնդուները դեռևս բախվում են ժխտողականության պատին: Գրառումն ամբողջությամբ՝ ստորև․ «Սիրելի՛ հայրենակիցներ, Այսօր Հայաստանում, Արցախում և Սփյուռքում ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցը: Հայ ժողովրդին միանում են նաև մեր բարեկամները և ողջ քաղաքակիրթ մարդկությունը՝ հարգանքի տուրք մատուցելու մեկուկես միլիոն նահատակների հիշատակին: 105 տարի անց էլ մենք միայն ականատես ենք լինում Թուրքիայի կողմից այս ոճրագործության ժխտման ու անգամ արդարացման փորձերին: Մարդկության դեմ կատարված այս սարսափելի հանցանքի վերքերը մինչ օրս չեն բուժվել, ցեղասպանություն վերապրածների սերնդուները դեռևս բախվում են ժխտողականության պատին: Այսօր մենք աշխարհի բոլոր անկյուններում վստահաբար բարձրաձայնում ենք՝ «Հիշում եմ և պահանջում»: Այս ուղերձը հնչելու է այնքան ժամանակ մինչև պատմական արդարությունը չի վերականգնվել, չի վերացել անպատժելիության պատրանքը և ճշմարտությունը չի հաղթել: Ապրիլի 24-ը հարգանքի, հիշատակի ու պահանջի, ինչպես նաև վերագնահատման, վերակառուցման ու վերածննդի օր է մեզ համար: Չնայած ցեղասպանության ծանր հարվածին, մենք ապրել ենք, պայքարել ու մաքառել, բազում գործեր ենք կատարել ամուր և հարատև պետականություն կառուցելու համար, կերտել ենք ազատ ու անկախ Հայաստանի Հանրապետություն և Արցախի Հանրապետություն, կենսունակ հայկական Սփյուռք: Բայց էլ ավելի մեծ ջանք, եռանդ ու աշխատանք պետք է ներդնենք՝ հզորացնելու և զարգացնելու մեր Հայրենիքը, և որևէ կասկած չկա, որ հաջողելու ենք»:
20:17 - 24 ապրիլի, 2020
Դեռևս վիրուսի տարածման տենդենցը վերահսկելի է․ Տիգրան Ավինյան

Դեռևս վիրուսի տարածման տենդենցը վերահսկելի է․ Տիգրան Ավինյան

Այսօր Կառավարության նիստի ժամանակ ՀՀ պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նշեց, որ  երեկ երեկոյան տնտեսական գործունեության տեսակների վերաբերյալ որոշումը թարմացվել է, և մի շարք ոլորտներում տնտեսական գործունեության տեսակներ թույլատրվել են։ «Մարզային անցակետերը հանվել են։ Կարելի է ասել՝ բոլոր մարզերում արդեն վիրուսի տարածվածություն ունենք, և այդ ուժերն ավելի կենտրոնացնելու ենք այն հատվածներում, որտեղ իրապես կա վերահսկողության կարիք, ինչպես նաև օգտագործելու ենք համայնքային սահմանափակումները, եթե տեսնենք՝ որևէ համայնքում բռնկում է տեղի ունենում»,- նշեց նա: Փոխվարչապետ խոսքով՝ տեղորոշման համակարգերն ավելի ու ավելի էֆեկտիվ են աշխատում այս փուլում։ Համակարգը տեղափոխվել է ԱԻՆ-ի կառավարման կենտրոն, և այնտեղից և՛ համաճարակաբանները, և՛ ԱԻՆ-ի աշխատակիցները, և՛ ծրագրավորողները աշխատում են, և համակարգը փոխլրացնում է Համաճարակների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի աշխատանքը: «Այս փուլում կարելի է ասել, որ դեռևս վիրուսի տարածման տենդենցը վերահսկելի է, և եթե նման ձևով շարունակվի, կարծում եմ՝ մենք կրկին կշարունակենք տնտեսական գործունեության տարբեր տեսակներ բացել»,- նշեց նա:
13:07 - 23 ապրիլի, 2020