Արգիշտի Քյարամյան

ՀՀ Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ։

Ծնվել է 1991 թվականի մայիսի 22-ին։ 2007-2013թթ. ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը՝ ստանալով բակալավրի աստիճան։ 2016թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրան՝ ստանալով ԵՊՀ իրավագիտության մագիստրոսի աստիճան։ 2015թ. ավարտել է ՀՀ արդարադատության ակադեմիայում դատախազի թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց մասնագիտական պատրաստման դասընթացը։

2013-2014թթ. ընկած ժամանակահատվածում աշխատել է ՀՀ ոստիկանության ԵՔՎ, ապա ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Քանաքեռ-Զեյթուն քննչական բաժնում` որպես քննիչ: 2016թ. աշխատել է ՀՀ դատախազության Շիրակի մարզի դատախազությունում` որպես դատախազության դատախազ: 2016-2018թթ. աշխատել է ՀՀ դատախազության Երևան քաղաքի դատախազությունում` որպես դատախազության դատախազ: 2018թ. հունիսի 8-ից սկսած աշխատել է ՀՀ ԿԱ ՊԵԿ իրավախախտումների հայտնաբերման ու վարչական վարույթների իրականացման վարչությունում՝ որպես վարչության պետ։ 2018թ. հուլիսի 10-ից սկսած աշխատել է ՀՀ ԿԱ ՊԵԿ հետաքննության վարչությունում՝ որպես վարչության պետ:

2019թ. փետրվարի 15-ից սկսած աշխատել է ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչությունում՝ որպես վարչության պետի տեղակալ։ 2019թ. մարտի 1-ից սկսած աշխատել է Պետական վերահսկողական ծառայությունում՝ որպես ղեկավարի օգնական։ 2019թ. ապրիլի 10-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավարի տեղակալ։ 2009-2011թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում։ Հանդիսանում է պահեստազորի սպա։ 2014թ. շնորհվել է արտահերթ կոչում։ 2016թ. շնորհվել է երկրորդ դասի խորհրդականի դասային աստիճան։ 2017թ. պարգևատրվել է գերատեսչական մեդալով։ 2018թ. շնորհվել է հարկային ծառայության փոխգնդապետի հատուկ կոչում։ 

2019 թվականին նշանակվել նշանակվել է ԱԱԾ պետի տեղակալ։

2020թ. հունիսի 8-ին նշանակվել է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրեն: Նույն թվականի հոկտեմբերի 8-ին ազատվել է պաշտոնից։

2020-ի դեկտեմբերին նշանակվել է ՔԿ նախագահի տեղակալ։

Քննչական կոմիտեից ակնկալում եմ ավելի արդյունավետն և վճռական գործողություններ. Նիկոլ Փաշինյանը ՔԿ կոլեգիայի անդամներին է ներկայացրել Արգիշտի Քյարամյանին

Քննչական կոմիտեից ակնկալում եմ ավելի արդյունավետն և վճռական գործողություններ. Նիկոլ Փաշինյանը ՔԿ կոլեգիայի անդամներին է ներկայացրել Արգիշտի Քյարամյանին

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Քննչական կոմիտեի կոլեգիայի անդամներին և աշխատակազմին է ներկայացրել ՔԿ նորանշանակ նախագահ Արգիշտի Քյարամյանին: Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ՔԿ արդեն նախկին նախագահ Հայկ Գրիգորյանին՝ վերջին երեք տարիների ընթացքում կատարած աշխատանքի համար: «Ուզում եմ ընդգծել, որ պարոն Գրիգորյանի մասնագիտական և մարդկային հատկանիշները շատ բարձր եմ գնահատում և պիտի ասեմ, որ մենք արդեն խոսել ենք՝ պարոն Գրիգորյանի ներուժը կներառվի պետական կառավարման համակարգում, այդ հարցն առաջիկայում կքննարկենք և որոշում կկայացնենք»,- ասել է վարչապետի պաշտոնակատարը: Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Արգիշտի Քյարամյանին՝ Քննչական կոմիտեի նախագահի պաշտոնում նշանակվելու առթիվ: «2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո նոր փուլ ենք մտնում և այդ փուլի առանձնահատկությունը հետևյալն է. Հայաստանի Հանրապետության քաղաքացիները մանդատ են տվել իշխանությանը՝ ՀՀ-ում հաստատելու օրենքի և իրավունքի դիկտատուրա: Նոր պայմաններում Քննչական կոմիտեից ակնկալում եմ ավելի արդյունավետ գործողություններ, ավելի վճռական գործողություններ և ավելի հատուկ գործողություններ՝ ժողովրդի ակնկալիքները բավարարելու համար: Իհարկե շատ կարևոր աշխատանք է արվել, սակայն շարունակաբար պիտի աշխատենք նախաքննության արդյունավետությունը, տեմպերը և արդյունավետ ելքերն ապահովելու ուղղությամբ: Հույս ունեմ, որ պարոն Քյարամյանի ղեկավարությամբ այդ աշխատանքը կիրականացվի: Համոզված եմ, որ պարոն Գրիգորյանն իր ահռելի փորձով աջակից կլինի պարոն Քյարամյանին՝ այդ գործունեության մեջ: Պարոն Գրիգորյան, թույլ տվեք ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել Ձեզ կատարած աշխատանքի և ընդհանրապես Ձեր պատրաստակամության համար՝ շարունակելու ծառայությունն այլ կարգավիճակում՝ ի նպաստ Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի: Պարոն Քյարամյան, ցանկանում եմ հաջողություններ մաղթել այս կարևոր պաշտոնում»,- նշել է Նիկոլ Փաշինյանը: Հայկ Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել վարչապետի պաշտոնակատարին ընձեռված հնարավորության և բարձր վստահության համար: «Պարոն վարչապետ, 3 տարի անընդմեջ Դուք բոլոր հարցերով Քննչական կոմիտեի կողքին եք կանգնել, բոլոր խնդիրները, որոնք ծառացել են՝ կազմակերպչական բնույթի, բարոյահոգեբանական մթնոլորտը, սոցիալական երաշխիքներն ապահովելու առումներով, միշտ ընդառաջել եք ինձ և Քննչական կոմիտեի ողջ անձնակազմին: Մշտապես բարձր վստահություն է եղել մեր նկատմամբ և թույլ տվեք խորին շնորհակալություն հայտնել Ձեզ և իմ գործընկերներին»,- ասել է ՔԿ նախկին նախագահը: Հայկ Գրիգորյանը նշել է, որ վերջին 7 ամիսների ընթացքում աշխատել է Արգիշտի Քյարամյանի հետ և բարձր է գնահատում նրա անձնական, մասնագիտական, բարոյահոգեբանական հատկանիշները: Իր հերթին, ՔԿ նորանշանակ նախագահ Արգիշտի Քյարամյանը ևս շնորհակալություն է հայտնել Նիկոլ Փաշինյանին ու կառավարությանը՝ երկրի համար կարևոր ժամանակահատվածում այս պատասխանատու պաշտոնը վստահելու համար: Արգիշտի Քյարամյանը շնորհակալություն է հայտնել նաև Հայկ Գրիգորյանին՝ համատեղ աշխատանքի համար: «Պարոն վարչապետ, վստահեցնում եմ՝ Քննչական կոմիտեի առջև ծառացած յուրաքանչյուր խնդիր լուծվելու է արագ, արդյունավետ և օրենքի տառին համապատասխան»,- նշել է Արգիշտի Քյարամյանը:
12:26 - 14 հուլիսի, 2021
Շուշիում Արգիշտի Քյարամյանի հետ ենք եղել․ ինքը և ես աջակցել ենք հրամանատարին․ Սեյրան Օհանյան |news.am|

Շուշիում Արգիշտի Քյարամյանի հետ ենք եղել․ ինքը և ես աջակցել ենք հրամանատարին․ Սեյրան Օհանյան |news.am|

news.am: Արգիշտի Քյարամյանը ճիշտ է ասում: Այս մասին, այսօր՝ հունվարի 19-ին, դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով  ԱԱԾ նախկին տնօրեն Արգիշտի Քյարամյանի հայտարարությանը, ըստ որի նոյեմբերի սկզբին ինքը Շուշիում եղել է Սեյրան Օհանյանի հետ իրար հետ էլ նույն մեքենայով այնտեղից դուրս են եկել: «Ես այդ մասին մի քանի հարցազրույցներում ասել եմ: Շուշիում մենք իրար հետ ենք եղել, ինքը  աջակցել է հրամանատարին, ես էլ եմ աջակցել: Դեռ ավելին, հրամանատարի խնդրանքով կամ իմ հորդորով, այս կամ այն հատվածում ինքն ինքնակամ հանդերձավորվել եւ գնացել համապատասխան աշխատանքներ է կատարել ջոկատների տեղաբաշխման, խնդիրների առաջադրման, ինժեներական աշխատանքների: նոյեմբերի 5-ի լույս 6-ի առավոտյան ժամը 5.30 մենք միասին նույն մեքենայով դուրս ենք եկել: Այնուհետեւ տարբեր խնդիրներ ենք կատարել: Նոյեմբերի 7-ին ինքը խնդրել է, ես իմ մեքենայով իրեն բերել եմ Երեւան»,-ասաց նա: Ավելի վաղ Արգիշտի Քյարամյանը Հանրային ՀԸ-ին տված հարցազրույցի ժամանակ անդրադառնալով տեղեկություններին, թե ինքը Շուշիից ինկասացիայի մեքենաներով ոսկիներ ու փողեր է դուրս բերել պատերազմի ընթացքում, ասել էր, որ Շուշիից դուրս է եկել շուրջ մի տասնյակ մարդկանց հետ, որոնց թվում եղել են գնդապետներ, որոնց թվում եղել է Սեյրան Օհանյանը։
13:25 - 19 հունվարի, 2021
ԱԱԾ-ի հիմնական գործառույթը, առաջնային ուղղությունը գործակալական ապարատի դեմ պայքարն է․ Արգիշտի Քյարամյան

ԱԱԾ-ի հիմնական գործառույթը, առաջնային ուղղությունը գործակալական ապարատի դեմ պայքարն է․ Արգիշտի Քյարամյան

Ես Շուշիից դուրս եմ եկել շուրջ մի տասնյակ մարդկանց հետ, որոնց թվում եղել են գնդապետներ, որոնց թվում եղել է Սեյրան Օհանյանը։ Այս մասին Հանրային ՀԸ-ին տված հարցազրույցի ժամանակ ասած ԱԱԾ նախկին տնօրեն, Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արգիշտի Քյարամյանը՝ անդրադառնալով տեղեկություններին, թե ինքը Շուշիից ինկասացիայի մեքենաներով ոսկիներ ու փողեր է դուրս բերել պատերազմի ընթացքում։ «Ոչ թե ինկասացիայի մեքենայով եմ դուրս եկել, այլ ՄՈԲ-ով այնտեղ գտնվող և մի գնդապետի սպասարկող ոսկեգույն NIssan-ով։ Իսկ փողերի և ոսկիների փոխարեն մեքենայի բեռնախցիկում եղել են քարտեզներ, ռացիաներ և զինամթերք, ընդ որում՝ զինամթերքի ողջ պաշարը, այդ թվում՝ բացած ցինկերի կիսատ փամփուշտները»,- ասաց նա։ Արգիշտի Քյարամյանը անդրադարձավ նաև այն պնդումներին, թե ինքը, լինելով ԱԱԾ տնօրենի պաշտոնում, վարել է հակառուսական քաղաքականություն և զբաղված է եղել ռուսական գործակալներ բռնելով։ Քյարամյանը նշեց, որ վերջերս լուրջ տենդենց կա անձանց հակառուսական տրամաբանությունների մեջ ներկայացնելու և դրանից քաղաքական դիվիդենտներ շահելու կամ ՌԴ գնալով՝ սեփական անձի կարևորությունը բարձրացնելու, խորհրդավորություն հաղորդելու։ Նրա խոսքով՝ իր համար դա անհասկանալի տենդենց է։ «ԱԱԾ տնօրեն նշանակվելու երկրորդ օրը ինձ մոտ եմ հրավիրել համապատասխան ստորաբաժանումների աշխատակիցների և հանձնարարել եմ, որ ամեն ինչ արվի, որ հայ-ռուսական հարաբերությունները՝ հատկապես հատուկ ծառայությունների ոլորտում, հնարավորինս բարելավվեն, եթե լավ են, ավելի լավը դառնան։ Այդ ուղղությամբ ինչպես հանձնարարականներ են տրվել, այնպես էլ բազմաթիվ գրավոր փաստաթղթեր են կազմվել, որոնք առկա են ԱԱԾ-ում։ Այս ամենը ես արել եմ մի տրամաբանության մեջ՝ հայ-ռուսական հարաբերությունների լավ լինելուց է կախված մեր ազգային անվտանգության և մեր շահը։ Բարձր եմ գնահատում հայ-ռուսական հարաբերությունների կարևորությունը, և դա ցայտուն ընդգծվեց վերջին պատերազմի ընթացքում և ինչու չէ նաև հետպատերազմյան ընթացքում»,- նշեց Քյարամյանը։ Անդրադառնալով Հայաստանում ռուսական գործակալներ փնտրելու իրեն ուղղված մեղադրանքներին՝ նա ասաց, որ երեք անգամ Հայաստան աշխարհում նախագահի պաշտոն զբաղեցրած մարդը (նկատի ունի Ռոբերտ Քոչարյանին - խմբ․) առնվազն պետք է պատկերացնի, որ բարեկամ երկրները միմյանց մոտ գործակալներ չեն ունենում, և ռուսական գործակալ արտահայտությունը քաղաքական առումով, իր կարծիքով, կոռեկտ չէ։ «Եթե կա ԱԱԾ, իր հիմնական գործառույթը, առաջնային ուղղությունը գործակալական ապարատի դեմ պայքարն է։ Ես կարծում եմ՝ ազգային անվտանգությունը ցանկացած տիպի գործակալի դեմ պետք է պայքարի՝ անկախ նրա ազգությունից։ Կարծում եմ՝ ժամանակն է, որ Հայաստան աշխարհում հայ անձին որակավորեն՝ հայամետության չափորոշիչը հաշվի առնելով»,- ասաց Արգիշտի Քյարամյանը։
10:36 - 14 հունվարի, 2021
ԱԱԾ տնօրենին պաշտոնից ազատում է վարչապետը, կոռեկտ չէ, որ ես անդրադառնամ այդ հարցին, իսկ Հակակոռուպցիոն կոմիտեն ստեղծված չէ, և հիմք չունեմ չստեղծված մարմնի մասին խոսելու. Արգիշտի Քյարամյան |tert.am|

ԱԱԾ տնօրենին պաշտոնից ազատում է վարչապետը, կոռեկտ չէ, որ ես անդրադառնամ այդ հարցին, իսկ Հակակոռուպցիոն կոմիտեն ստեղծված չէ, և հիմք չունեմ չստեղծված մարմնի մասին խոսելու. Արգիշտի Քյարամյան |tert.am|

tert.am: Մամուլում այսօր հրապարակում էր արվել այն մասին, որ ՔԿ նախագահի տեղակալ, ԱԱԾ նախկին տնօրեն Արգիշտի Քյարամյանը կնշանակվի ստեղծվելիք Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավար: Արգիշտի Քյարամյանը մեկնաբանել է շրջանառվող լուրերը․ -Պարո՛ն Քյարամյան, հրապարակում կա, որ Դուք դեռ չստեղծված Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավարի պաշտոնին եք նշանակվելու, կա՞ նման քննարկում: -Այդ հարցով մեկնաբանություն չեմ կարող տալ, այդ մարմինը նույնիսկ դեռ չի ձևավորվել, որևէ հիմք չունեմ այս պահին չձևավորված մարմնի աշխատակիցների վերաբերյալ հրապարակումներ անելու: -Պարո՛ն Քյարամյանը, իսկ ինչո՞ւ պատերազմի օրերին ազատվեցիք Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնից, սա հարց է, որի պատասխանը չի տրվել:-Այդ հարցին ինքս անդրադառնալու տեսակետից խնդիր եմ տեսնում, որովհետև ԱԱԾ տնօրենը պաշտոնի նշանակվում և ազատվում է վարչապետի առաջարկով, և դա զուտ վարչապետի տիրույթում գտնվող հարց է, և չեմ կարծում, որ կոռեկտ կլինի, որ ես  անդրադառնամ այդ հարցին: Շարունակությունը՝ tert.am-ում
14:43 - 13 հունվարի, 2021
Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանն անձնակազմին է ներկայացրել նորանշանակ տեղակալ Արգիշտի Քյարամյանին

Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանն անձնակազմին է ներկայացրել նորանշանակ տեղակալ Արգիշտի Քյարամյանին

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը դեկտեմբերի 28-ին աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել՝ ՀՀ քննչական կոմիտեի ղեկավար կազմի և կառուցվածքային ստորաբաժանումների պետերի  մասնակցությամբ:Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը անձնակազմին է ներկայացրել նորանշանակ տեղակալ Արգիշտի Քյարամյանին:Հայկ Գրիգորյանը շնորհավորել է Արգիշտի Քյարամյանին նշանակման կապակցությամբ՝ մաղթելով արդյունավետ, բեղմնավոր գործունեություն և  հաջողություններ համատեղ աշխատանքում: «Վստահ եմ, որ  Արգիշտի Քյարամյանը, ունեցած փորձառությամբ, գիտելիքներով, շատ օգտակար կլինի  Քննչական կոմիտեի առջև դրված խնդիրների լուծման գործում: Հրամանով հաստատվել են նաև այն  ոլորտները, որոնք համակարգելու է ՔԿ նախագահի նորանշանակ տեղակալը»,- ասել է Քննչական կոմիտեի նախագահը: Արգիշտի  Քյարամյանն իր հերթին  նշել է. «Քննչական կոմիտե վերադառնալն ինձ համար պատիվ է, առավել ևս՝ պետության համար այս շատ կարևոր ժամանակահատվածում: Կարծում եմ՝ քննիչի աշխատանքն իրավաբանության կարևոր գործառույթներից  մեկն է, որովհետև քննիչն այն դարբինն է, որը կռում է իրավաբանությունը»:
16:08 - 28 դեկտեմբերի, 2020
Եթե վարչապետը նման որոշում է կայացրել, ուրեմն ունեցել է ծանրակշիռ հիմնավորում. Քոչարյանը՝ ԱԱԾ տնօրենի ազատման մասին |armtimes.com|

Եթե վարչապետը նման որոշում է կայացրել, ուրեմն ունեցել է ծանրակշիռ հիմնավորում. Քոչարյանը՝ ԱԱԾ տնօրենի ազատման մասին |armtimes.com|

armtimes.com: Եթե վարչապետը նման որոշում է կայացրել, նշանակում է՝ ունեցել է ծանրակշիռ հիմնավորում: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում նշեց Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով ԱԱԾ տնօրեն Արգիշտի Քյարամյանի՝ աշխատանքից ազատվելու լուրին: «Ամեն ինչ կապված է արագ որոշումներ կայացնելու, լուծումների, ազգային անվտանգության խնդիրների հետ: Բնականաբար այսօրվա հրամայականն է, որպեսզի բոլորս մեծ արագությամբ և մեծ պատասխանատվությամբ լուծենք մեր առջև դրված խնդիրները»,-ասաց նա: Հարցին՝ արդյոք ռազմական դրության ընթացքում ԱԱԾ-ի աշխատանքի հետ կապված եղել են խնդիրներ, պատգամավորը նշեց՝ ամեն վայրկյան գնահատվում են ծառայության աշխատանքները: «Այսօր իրողություն է վարչապետի կայացրած որոշումը»:
14:37 - 08 հոկտեմբերի, 2020
Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ քրեական գործով կան մի քանի տասնյակ մեղադրյալներ. ԱԱԾ տնօրեն |armtimes.com|

Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ քրեական գործով կան մի քանի տասնյակ մեղադրյալներ. ԱԱԾ տնօրեն |armtimes.com|

armtimes.com: Ընտրակաշառքի վերաբերյալ քրեական գործով շատ մեծ ծավալի քննություն է իրականացվում. կան մի քանի տասնյակ մեղադրյալներ: Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ԱԱԾ տնօրեն Արգիշտի Քյարամյանը՝ հավելելով՝ հնարավոր է՝ առաջիկայում գործն ուղարկվի դատարան. «Նմանատիպ գործերի առանձնահատկությունն այն է, որ անընդհատ նոր դրվագներ են ի հայտ գալիս, որոնք լրացուցիչ քննության առարկա են դարձվում»,- ասաց նա: Հարցին, թե ինչո՞ւ է Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ այդ քրեական գործը քննվում ԱԱԾ-ում, եթե պաշտոնատար անձանց վերաբերյալ գործերով նախաքննությունը ՀՔԾ-ն է իրականացնում, Արգիշտի Քյարամյանը պատասխանեց, որ դատախազությունը իրավասություն ունի ցանկացած քրեական գործ վերցնել մեկ նախաքննական մարմնից եւ հանձնել մեկ այլ նախաքննական մարմնի: Նա շեշտեց նաեւ, որ դատարանը եւս օրինաչափ է համարել այն հանգամանքը, որ այդ քրեական գործը քննվում է ԱԱԾ-ում: ԱԱԾ տնօրենը բացառեց, որ դա կարող է հավելյալ ճնշում կամ վախի մթնոլորտ ստեղծելու համար արվել: Պատասխանելով Գագիկ Խաչատրյանի վերաբերյալ քրեական գործի մասին հարցին՝ Քյարամյանն ասաց, որ դրանից մաս է անջատվել, որը գտնվում է դատարանում, ուստի իրենց տիրույթից դուրս է: Հարցին, թե Գագիկ Խաչատրյանի տղան որտե՞ղ է, ԱԱԾ տնօրենը պատասխանեց, որ ինքը իրավասու չէ պատասխանել: Հիշեցնենք, որ Գագիկ Խաչատրյանի երկու որդիներն էլ հետախուզման մեջ են. նրանք որպես մեղադրյալ են ներգրավվել առանձնապես խոշոր չափերով յուրացմանը, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալուն եւ ծանր հետևանքների զուգորդմամբ պաշտոնեական լիազորությունների չարաշահմանը օժանդակելու, ինչպես նաեւ առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման համար:
11:29 - 21 սեպտեմբերի, 2020
Արթուր Վանեցյանը թող մտածի այն մասին, որ իր պաշտոնավարման ժամանակ գաղտնալսել են պաշտոնյաների. ԱԱԾ տնօրեն |armtimes.com|

Արթուր Վանեցյանը թող մտածի այն մասին, որ իր պաշտոնավարման ժամանակ գաղտնալսել են պաշտոնյաների. ԱԱԾ տնօրեն |armtimes.com|

armtimes.com: Արթուր Վանեցյանն առաջին հերթին պետք է մտածի այն հարցի շուրջ, որ իր՝ ԱԱԾ տնօրեն եղած ժամանակահատվածում, Ազգային անվտանգության ծառայության, Հատուկ քննչական ծառայության եւ վարչապետի հեռախոսազրույցները ձայնագրել եւ գաղտնալսել են: Այս մասին այսօր, Եռաբլուրում, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ տնօրեն Արգիշտի Քյարամյանը՝ խոսելով Արթուր Վանեցյանի հայտարարության մասին, թե իր նշանակումն արդեն իսկ ազգային անվտանգության սպառնալիք է: Թե որքանով Վանեցյանը կապ ունի այդ ձայնագրությունների հետ, Քյարամյանը հստակ չպատասխանեց՝ հայտնելով միայն, որ քննություն է տարվում Քննչական կոմիտեի համապատասխան բաժնում, կան նախաքննական գաղտնիքներ, որոնք ինքը հրապարակել չի կարող:  ԱԱԾ տնօրենը չբացառեց, որ հնարավոր է՝ որեւէ ժամանակահատվածում իր հեռախոսսազրույցները եւս գաղտնալսվեն: «Որեւէ մեկը երաշխավորված չէ, քանի որ այսօր տեխնիկական հնարավորությունները բավականին զարգացած են եւ կան մարդիկ ու կազմակերպություններ, որոնք կարող են իրականացնել այդ գործընթացը»,-հայտնեց նա:
10:51 - 21 սեպտեմբերի, 2020
«Դոսյե»-ի հետազոտությանը ԱԱԾ-ն քրեաիրավական գնահատական է տալու. Արգիշտի Քյարամյան |armtimes.com|

«Դոսյե»-ի հետազոտությանը ԱԱԾ-ն քրեաիրավական գնահատական է տալու. Արգիշտի Քյարամյան |armtimes.com|

armtimes.com: ՀՀ Անկախության տոնի առթիվ Եռաբլուր են ժամանել ՀՀ բարձրագույն ղեկավարությունը՝ նախարարներ, կառավարության այլ անդամներ, պատգամավորներ, ԱԱԾ եւ ոստիկանության ղեկավարներ: Լրագրողները ԱԱԾ տնօրեն Արգիշտի Քյարամյանից հետաքրքրվեցին մի քանի հարցերի մասին: Վերջինս, նախ շնորհավորեց բոլորին՝ Անկախության տոնի առթիվ՝ ցանկանալով, որ Հայաստանում անկախությունն ու ինքնիշխանությունը հարատեւ լինի: Թե ինչ փոփոխություններ են եղել իր նշանակումից հետո ԱԱԾ-ում, Արգիշտի Քյարամյանը նշեց, որ այդ մասին ինքը չէ, որ պետք է խոսի: Խոսելով ռուսական «Դոսյե» հետազոտական կենտրոնի կողմից հրապարակված տվյալների մասին, որտեղ շրջանառվում էին ԱԱԾ նախկին ղեկավարների անունները, Քյարամյանը հայտնեց, որ այդ հոդվածն ամբողջությամբ արդեն հանցագործության մասին հաղորդում է եւ իրենց կառույցն էլ, բնականաբար, քրեաիրավական գնահատական է տալու, սկսվել է գործընթաց, որի մասին ինքը մանրամասնել չի կարող:
10:33 - 21 սեպտեմբերի, 2020
8 ամսում՝ 4 միլիարդ. որքան գումար է վերադարձվել բյուջե Էդուարդ Մարտիրոսյանի, որքան Վանեցյանի պաշտոնավարման շրջանում |armtimes.com|

8 ամսում՝ 4 միլիարդ. որքան գումար է վերադարձվել բյուջե Էդուարդ Մարտիրոսյանի, որքան Վանեցյանի պաշտոնավարման շրջանում |armtimes.com|

armtimes.com: ԱԱԾ քննչական դեպարտամենտի վարույթում քննվող քրեական գործերով պետությանը պատճառված ընդհանուր վնասից 2019-ի սեպտեմբերի 16-ից մինչեւ 2020-ի հունիսի 8-ը վերականգնվել է 3 միլիարդ 943 միլիոն 670 հազար 550 դրամ: Հարցմանն ի պատասխան այս մասին հայտնել են ՀՀ ԱԱԾ տնօրենի աշխատակազմից: Այդ ժամանակահատվածում ԱԱԾ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի, ապա եւ տնօրենի պաշտոնը զբաղեցրել է Էդուարդ Մարտիրոսյանը: Վերջինս այդ պաշտոնը զբաղեցնում էր նաեւ հարցման պահին: Հունիսի 5-ին Ազգային ժողովում լրագրողները Մարտիրոսյանից հետաքրքրվեցին, թե ԱԱԾ տնօրենի պաշտոնից Արթուր Վանեցյանի հեռանալուց հետո որքան գումար է մուտք եղել բյուջե: Մարտիրոսյանն առաջարկեց գրավոր հարցմամբ դիմել, ապա հավելեց, որ բյուջե մուտք եղած գումարների չափը մի քանի միլիարդ դրամ է: Նույն հարցմանն ի պատասխան ԱԱԾ-ից տեղեկացրել են, որ 2018-ի մայիսից մինչեւ 2019-ի սեպտեմբերը, այսինքն Վանեցյանի պաշտոնավարման ժամանակահատվածում, ԱԱԾ քննչական դեպարտամենտի վարույթում քննվող քրեական գործերով պետությանը պատճառված ընդհանուր վնասից վերականգնվել է 16 միլիարդ 874 միլիոն 166 հազար 130 ՀՀ դրամ: 2020 թվականի հունիսի 8-ին Մարտիրոսյանն ազատվել է ԱԱԾ տնօրենի պաշոնից: ԱԱծ գործող տնօրենը Արգիշտի Քյարամյանն է:
13:58 - 29 հունիսի, 2020